Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds
uncategorized

Փոփոխություններ «Դեղերի մասին» օրենքում. առաքման, դեղապահովման հարցեր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ են մտցվել: Նոր նախագիծ է մշակվել, որը նպատակ ունի կարգավորել դեղատնից դեղերի առաքման հետ կապված հարաբերությունները:

Մասնավորապես, ակնկալվում է դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջների սահմանման միջոցով կարգավորել և պատշաճ կարգով կազմակերպել առողջական խնդիրներ ունեցող պացիենտների՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների, միայնակ ծերերի դեղապահովումը: Նախագծի ընդունման նպատակն է նաև դեղերի հասանելիությունը և մատչելիությունը:

Դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կարող են իրականացնել դեղերի առաքում օրենսդրությամբ սահմանված դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջներին համապատասխան:

Առաջարկվող նախագծով նախատեսվում է սահմանել առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջները:

Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության և «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ–ի կողմից:

Նախագծով սահմանվել են հետևյալ կարգավորումները:

Առաքումն իրականացնելու նպատակով դեղատանը վարվում է առաքումների գրանցման մատյան, որը ներառում է դեղի պատվերի ընդունման և առաքման վերաբերյալ տվյալներ: Առաքման պատվերը ընդունվում է հեռախոսային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով:

Պատվերի ընդունման ժամանակ առաքումների գրանցման մատյանում լրացվում են դեղի անվանումը, դեղաչափը, դեղաձևը, քանակը, պատվիրատուի անունը, ազգանունը, առաքման հասցեն, պատվերի ստացման ամսաթիվը: Առաքումն իրականացվում է պատվերը գրանցելուց հետո առավելագույնը 48 ժամվա ընթացքում, առաքման ժամը համաձայնեցնելով պատվիրատուի հետ:

Նախագծում նշված է, որ պատվիրատուն նախքան առաքումը անպայման տեղեկացվում է առաքվող դեղի և ծառայության արժեքի մասին:

Նոր կագավորումների համաձայն, սակայն, ոչ բոլոր դեպքերում է հնարավոր դեղերի առաքման տարբերակից օգտվել: Այսպես, դեղատոմսով բաց թողնվող դեղերի առաքման պատվերն ընդունվում է միայն էլեկտրոնային դեղատոմսի կամ դեղատոմսի պատճենի առկայության դեպքում:

Պատվերը գրանցելուց հետո դեղագետը կամ դեղագործը պատվիրատուին է տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն՝ դեղատանը առկա նույն բաղադրատարրը պարունակող, նույն դեղաչափով և դեղաձևով փոխադարձաբար փոխարինելի բոլոր դեղերի վերաբերյալ, այդ թվում՝ գների մասին՝ առանց ուղղորդման:

Պատվիրատուի հետ համաձայնեցնելուց հետո առաքումների գրանցման մատյանում լրացվում են առաքվող դեղի առևտրային անվանումը, սերիան, պիտանիության ժամկետը: Ի դեպ, թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղերի առաքումը արգելվում է:

Դեղերի առաքումը պատվիրատուին իրականացվում է ապահովելով դեղի գրանցման ժամանակ հաստատված պահման և տեղափոխման պայմանների համապատասխանությունը: Դեղատոմսով բաց թողնվող դեղի առաքումն իրականացվում է դեղագետի կամ դեղագործի կողմից: Առաքողը պատվիրատուին տրամադրում է դեղի կիրառման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն:

Դեղի ստացման փաստը հաստատվում է առաքողի կողմից ներկայացված փաստաթղթի վրա` պատվիրատուի ստորագրությամբ՝ նշելով ամսաթիվը և ստացման ժամը:

Առաքման ծառայության, ինչպես նաև դեղի արժեքի վճարումը իրականացվում է օրենսդրության համապատասխան` պատվիրատուի և դեղատան փոխպայմանավորվածության համաձայն: Միաժամանակ, ինչպես և դեղատնից գնելու դեպքում, այնպես էլ այս՝ առաքված դեղը վերադարձման ենթակա չէ:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում