Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
uncategorized

«Պետք է ներողություն խնդրենք, որ այս ժառանգությունն ենք թողել երիտասարդներին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ»–ի զրուցակիցն է Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը

– Ամիսներ առաջ ասվում էր, թե ժողովրդի մեջ ապատիա կա, երիտասարդներն անտարբեր են, նրանց քաղաքականությունը չի հետաքրքրում, բայց հակառակ պատկերը ստացվեց:

– Պետք է փաստենք, որ երիտասարդների շնորհիվ ձևավորվում է քաղաքացիական հասարակություն: Դրանք այն երիտասարդներն են, որ 2016 թ. սահմանն իրենց կյանքով փրկեցին: Եթե այսօր այս երիտասարդությունը կա, նշանակում է երաշխավորվում է մեր երկրի ժողովրդավարացումը, քայլ ենք անում դեպի ժողովրդավարական երկիր: Որքան էլ իշխանությունը հակընդդեմ քայլ անի, նա չի կարող երիտասարդությանը ստիպել ապրել իրենց վարքագծի կանոններով: Մարդն ազատ է իր կամքն արտահայտել ցույցերի ու հանրահավաքների միջոցով:

– Կարո՞ղ ենք ասել, որ մեր քաղաքական գործիչներն այլևս ունեն իրենց «իրավահաջորդները»:

– Այո՛, մնում է, որ իշխանությունը լսի այդ երիտասարդներին: Արժե հիշատակել արդեն ընտրված վարչապետի հանդիմանական խոսքն ուղղված երիտասարդ պատգամավորներին: Ասում է, թե դուք չեք լսում: Ես նույն հարցն իրեն եմ տալիս: Իսկ դուք նրանց լսո՞ւմ եք, դուք օրինակ ցո՞ւյց եք տալիս, թե ինչպես եք լսում մարդկանց, որոնք փշալարերի հետևում են և դեմ են ձեր ընտրությանը: Այ, եթե քայլ անի ու լսի, ասի՝ եկեք մտածենք, թե ինչպես փոխենք խոր արմատներ գցած արատավոր երևույթները, առանց դրանք պոկելու հնարավոր չէ ունենալ Սահմանադրությամբ հռչակված ժողովրդավարական երկիր:

– Ի՞նչ եք կարծում, շարժման ծավալները տեսնելով՝ իշխանական վերնախավը անհանգստացա՞ծ է, կամ գուցե ցույց չի տալիս, որ վախի մթնոլորտում է գտնվում:

– Որքան էլ ցույց չտան իրենց անհանգստությունը, միևնույն է, իշխանության մեջ եղած յուրաքանչյուրը այդ հանրահավաքի ազդեցությունը զգում է: Որքանով են իրենք քաղաքացի, որքանով են հավատարիմ Հայաստանի Սահմանադրությանը և որքանով են պատրաստ Սահմանադրության նախանշած իրավունքներով գնալ, դրանից կախված է Հայաստանի ապագան: Իրենք պետք է ու պարտավոր են լսել այս շարժման ժամանակ հնչող թե՛ ուղերձները և թե՛ լոզունգները, բայց դա կախված է իշխանության կամքից, որն այս պահին դեռ չի երևում:

– Շարժմանն են միացել նաև դպրոցականներ, 16–17 տարեկան պատանիներ: Համաչափ համարո՞ւմ եք դա:

– Հիմնական դպրոցում սովորողներին պետք է զերծ պահել փողոցային պայքարից՝ իրենց անվտանգությունն ապահովելու տեսանկյունից: 16 տարեկան, արդեն գրեթե չափահաս պատանիները ունեն անձնագիր, արդեն քաղաքացի են: Բայց այդ երեխայի յուրաքանչյուր քայլի համար պատասխանատու են ծնողն ու դպրոցը: Ես կոչ չեմ անի նրանց զերծ պահել այս ամենից, բայց նրանց անվտանգության պատասխանատուն դասերի ժամին դպրոցն է, դասերի ավարտից հետո՝ ծնողը: Հետևաբար՝ անպայման պետք է նրանց թույլտվությունը լինի:

Սովորողների իրավունքներն ու պարտականությունները ամրագրված են «Հանրակրթության մասին» օրենքում: Այնտեղ գրված է, որ սովորողն իրավունք ունի ազատ արտահայտել սեփական կարծիքն ու համոզմունքները:

Եթե դպրոցում երեխաները ցույց են անում, ապա անգամ տնօրենը չի կարող այդ երեխաներին լռեցնել, որովհետև դա իրենց իրավունքն է՝ ազատ արտահայտել սեփական կարծիքն ու համոզմունքները:

Քանի դեռ մենք՝ մեծերս, երիտասարդությունից ներողություն չենք խնդրել մեր բոլոր այն քայլերի համար, որոնց պատճառով իրենք այսօր ստիպված են այս ըմբոստությանը գնալ, իրենք չեն սովորի նույն բանն անել: Ներողություն խնդրելը, ասելը, որ ես ընդունում եմ իմ սխալը, տեղ է թողնում, որ դիմացինն էլ անի դա: Քանի դեռ մեծերը, հատկապես՝ իշխանությունը չի ընդունել ներողություն ասելու մշակույթը, իրար հարգելու ու սիրելու կոչերը բոլորովին հիմք չունեն: Մենք պետք է ներողություն խնդրենք, որ այս ժառանգությունն ենք թողել երիտասարդներին:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում