Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Կարապետ Ռուբինյանը` ոստիկանության սադրանքների և Նիկոլ Փաշինյանի քայլերի մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ նախկին փոխնախագահ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի ներկայացուցիչ Կարապետ Ռուբինյանը, գնահատելով այս պահին երկրում տեղի ունեցող իրադարձությունները, «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ պայքարը շարունակվում է, իսկ նահանջի նշաններ ինքը չի տեսնում:

«Մոտեցումը ստեղծագործական է, ինչը հույսեր է ներշնչում: Կարծում եմ ամեն ինչ ճիշտ է արվում, և վաղ, թե ուշ, հուսով եմ` Սերժ Սարգսյանը կհասկանա, կըմբռնի այն իրողությունը, որ նա չի կարող շարունակել իշխանավարել այս երկրում: Ատելությունը իր արածների նկատմամբ հասել է այն աստիճանի, որ նա պարզապես չի կարող շարունակել իշխանավարել»,– ասաց Կ. Ռուբինյանը:

Հարցին, թե կիսո՞ւմ է տեսակետը, թե այս օրերին տեղի ունեցող ակցիաները նպատակ ունեն դուրս մղել կուտակված բացասական էներգիան: Եվ երբ մի քանի օրից այն վերջնականապես պարպվի, ամեն ինչ կհանդարտվի և կվերադառնա իր բնականոն հուն, քաղաքական–հասարակական գործիչն ասաց. «Դա տեսակետ չի: Դա հանցախմբի հույսն է, որ այդպես կլինի: Բայց կարծում եմ, որ այդ հույսը չի արդարանա»,– ասաց Կ. Ռուբինյանը:

Խոսելով ոստիկանության գործելաոճի մասին, նա նշեց, որ նրանք, ինչպես միշտ, չեն կարողանա իրենց կաղապարից դուրս գործել:

«Դա ոստիկանություն չի: Բռնապետության տարիներին նրանց պատրաստել, ռեֆորմացրել են որպես իշխանության բութ գործիք և հենց այդտեղ էլ նրանք կպարտվեն»,– ասաց Կ. Ռուբինյանը:

Խոսելով օրերս Թումանյան–Մաշտոց փողոցների խաչմերուկի մոտակայքում մի խումբ երիտասարդների կողմից պետական գույքը կոտրելու դեպքի մասին, երբ թեև բազմաթիվ տեսախցիկներ արձանագրել են և հստակ երևում է, թե ով ով է, և ինչ է անում, բայց ոստիկանությունը, զարմանալիորեն, այդպես էլ չի կարողանում նրանց «հայտնաբերել», Կ. Ռուբինյանն ասաց, որ ի սկզբանե հայտարարվել էր, որ այդ անձինք ցուցարարների հետ որևէ կապ չունեն և դա սադրանք է:

«Տարբեր անուններ են նշում՝ Շմայսի բրիգադ, Սարի թաղի Մհերի բրիգադ: Եթե հիշում եք, ցույցի ժամանակ նույնպես մի այդպիսի միջադեպ եղավ: Խանգարողներ կային, և ակնհայտ էր, որ այդպիսի տարօրինակ վարքագծով տարօրինակ խմբեր կան: Ասեմ ավելին, առավոտյան ես ականատես եղա մի սադրանքի, երբ Օսիպյանը «Ֆրանսիայի» հրապարակի կողմից մի խումբ ոստիկաններով եկավ Բաղրամյան պողոտայի ոստիկանական պատնեշի մոտ, խրոխտ քայլերով մոտեցան, մայթեզրի գազոնից ինչ–որ փայտի, երկաթի կտորներ գտան, անմիջապես մի կասկածելի արտաքինով երիտասարդ հայտնվեց և ասաց, որ դա իրենն է: Եվ շատ տարօրինակ ձևով, նրան իբր բերման ենթարկեցին: Ամբողջ սադրանքը նրանում էր, որ ուզում էին ներկաներին հրահրել, որպեսզի երիտասարդները խառնվեին, պաշտպանեին այն երիտասարդին: Նման պրիմիտիվ պլաններ անընդհատ մշակում և իրականացնում է ոստիկանությունը, բայց ճշմարտությունը շատ շուտ բացահայտվում է: Եվ այդ մասին էլ ոստիկանության կողմից որևէ հայտարարություն չեղավ և պարզ դարձավ, որ դա հերթական սադրանքն է, որին, ի պատիվ մեր երիտասարդների, որտեղ մոտ 10–15–ը գտնվում էին իմ նշած դեպքի վայրում, չարձագանքեցին: Այսինքն, ոստիկանությունը հերթական զուր ջանքերը գործադրեց, բայց ոչնչի չհասավ: Հուսանք, որ մինչև վերջ իմաստուն քայլեր կձեռնարկվեն և Սերժ Սարգսյանն, ի վերջո, կհասկանա, որ երկիրը փակուղի է մտցրել և այդ պատճառով ինքը նույնպես հայտնվել է այդ փակուղում և պետք է հրաժարական տա»,– ասաց Կ. Ռուբինյանը:

Նա դատարկ քննադատություն համարեց քաղաքագիտական շրջանակներից հնչեցվող այն տեսակետները, թե շարժումը քաղաքական օրակարգ չունի: Կ. Ռուբինյանի կարծիքով սա նախընտրական պայքար չէ, որ բուկլետով մարդկանց քաղաքական ուժի ծրագիր բաժանվի, այլ շարժում է, որին մասնակցում է ողջ ժողովուրդը:

«Այս շարժումն իր առջև խնդիր է դրել, որպեսզի երկիրը բռնապետական ճանապարհից վերադարձնի նորմալ, ժողովրդավարական զարգացման ուղի: Եվ եթե դա տեղի ունենա, ապա պետք է նաև տեղի ունենան օրինական արդար ընտրություններ, որի ժամանակ քաղաքական ուժերն իրենց ծրագրերը կներկայացնեն: Հիմա ինչ է, ուզում են, որ այս ամբողջ ժողովուրդը միասնական քաղաքական պլատֆորմով իրենց ներկայանա՞: Դրանք դատարկ խոսակցություններ են»,– ասաց Կ. Ռուբինյանը:

Հասարակական–քաղաքական գործիչը նաև նշեց, որ մինչ այս պահը Նիկոլ Փաշինյանը միայն հարգանքի է արժանի փայլուն առաջնորդի դերը կատարելով: Եվ իր գործունեությամբ ու իր քայլերով ցույց է տվել մնացածների անվճռականությունը և հարմարվողականությունը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում