Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
uncategorized

Գավառում հողմակայան կկառուցվի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, հողմաէներգետիկան համարվում է բնապահպանական տեսակետից էլեկտրական էներգիայի արտադրության առավել նպաստավոր ուղղություններից մեկը: Այն թույլ է տալիս 41 անգամ նվազեցնել հանածո վառելիքի օգտագործումը, մթնոլորտային օդի և ջրային ռեսուրսների աղտոտումը, տրանսպորտային տեղափոխումները:

Ապրիլի 25–ին, ժամը 12:00–ին Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքապետարանում տեղի կունենան «Սոլարսիս» ՍՊԸ–ի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված ԱՐԳԵՍՏ հողմաէկեկտրակայանի կառուցման և շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումները:

Ըստ նախագծի՝ գործունեության նպատակը էլեկտրական էներգիայի արտադրությունն է, որի իրականացման համար «ՍՈԼԱՐՍԻՍ» ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից այս տարվա հունվարի 31–ին ստացել է էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա: Կայանի աշխատանքային նախագիծը և հիմնական շինմոնտաժային աշխատանքներն իրականացվելու են «Օպտիմում Էներջի» ընկերության կողմից: Կայանի համար նախատեսված ամենակարևոր բաղադրիչը` հողմային տուրբիններն են: Ելնելով այս պահին առկա գնային առաջարկներից և համադրելով գին–որակ հարաբերակցությունը, ընտրվել է EDS–Group ընկերության արտադրանքը: Հողմային տուրբինների մատակարար EDS–Group ընկերությունը հանդիսանում է կովկասյան տարածաշրջանի խոշորագույն մատակարարներից և ՌԴ խոշորագույն արտադրողներից մեկը: Նախատեսվող բոլոր սարքավորումներն ունեն Եվրոպական ստանդարտներին բավարարող հավաստագրեր և բավարարում են տեղական բոլոր ստանդարտներին ու չափանիշներին:

Եթե հիմք ընդունվեն այս պահի դրությամբ առկա ՀՀ օդերևաբանության ծառայության կողմից տրված տվյալները, ապա անհրաժեշտ կլինի գնել և ներկրել 1,3 մՎտ արտադրական հզորությամբ 3 հատ ուղղահայաց հողմային տուրբիններ, որոնց կյանքի տևողությունը գնահատվում է առնվազն 20 տարի: Այս տուրբինների ընտրությունը թույլ կտա նվազեցնել հիմքային կրող կոնստրուկցիայի քանակը, փոքրացնել տեղադրվող մակերեսը, նվազեցնել լարանցման քանակը, աշխատանքները և այլն: Նախատեսվող հողմային տուրբինների արտադրած փոփոխական հոսանքը 0,4/35 տրանսֆորմատորի օգնությամբ վերածվելու է 35ԿՎ լարման և 600մ երկարությամբ 35ԿՎ բարձր լարման գծով փոխանցվելու է ցանցին:

Նախագծի համաձայն՝ կրող կոնստրուկցիան պետք է լինի ցինկապատ, որը ամբողջությամբ ներկրվելու է Ռուսաստանից: Բարձրորակ գալվանացված կոնստրուկցիաների կարևորությունը կայանում է նրանում, որ ժամանակի ընթացքում կոնստրուկցիաները չժանգոտվեն և հողանցման կորստի խնդիրներ չառաջանան: Հողանցման աշխատանքները կիրականացվեն հատուկ ներկրված պղնձյա, ալյումինե, ցինկապատ և չժանգոտվող մետաղի բաղադրիչ նյութերի օգնությամբ:

Կրող կոնստրուկցիաների տեղադրումը սկսելուց առաջ պետք է կատարվեն հողային՝ հարթեցման աշխատանքներ, որոնք կտևեն մինչև մեկ ամիս: Կոնստրուկցիաների և տուրբինների տեղադրումն էլ՝ մոտ 3 ամիս: Կայանի տարածքում կկառուցվի 6300ԿՎտ հզորության 0,4/35ԿՎ լարման բարձրացման ենթակայան, որից այնուհետև 35ԿՎ լարման օդային գծով հոսանքը կհաղորդվի դեպի «Կամո» 220/35/10 ԿՎ Ե/Կ–ի «Սարուխան» 35 ԿՎ լարման օդային գիծ:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում