Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Արդի դիվանագիտության առանձնահատկությունները. որքանո՞վ ենք պատրաստ դրան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը

– Պարոն Նավասարդյան, 21–րդ դարի դիվանագիտությունը առանձնահատկություններ ունի՞: Նոր շերտեր ներառե՞լ է իր մեջ:

– 21–րդ դարը բոլորովին նոր պահանջներ ու նոր մեթոդների կիրառում է դնում դիվանագիտության առաջ: Եվ եթե մեր դիվանագիտությունը չկարողանա հարմարվել 21–րդ դարի աշխարհաքաղաքական փոփոխություններին, Արևմուտք–Արևելք հարաբերությունների սրման, տարածաշրջանային խնդիրների զարգացման նոր պայմաններում աշխատելու հնարավորություններին, ապա մենք շատ բան կկորցնենք:
Այն, ինչ կար դիվանագիտության մեջ սրանից 10–20 տարի առաջ, այսօր հնացած մեթոդներ ու հնացած շաբլոններ են: Դիվանագիտությունը միշտ կա և մշտապես եղել է պետության հիմնական քաղաքական գործիքներից մեկը, եղել է արտաքին քաղաքականության աքսեսուարը:
Բայց այսօրվա պայմաններում հայտնվում է բոլորովին նոր մի դերակատար, որը կոչվում է հանրային դիվանագիտություն: Այն ներկա փոփոխվող աշխարհի նախապայմանն է: Որովհետև բոլորովին նոր խաղացողներ են հայտնվել` «ակտյորներ», որոնց մասնակցությունն արտաքին քաղաքականության զարգացման գործերում միայն և միայն կարող է օգտակար լինել պետության ներքին և արտաքին քաղաքական հարցերը լուծելու համար:
Արտաքին գործերի նախարարությունը, այն է` պաշտոնական դիվանագիտությունը, որպես այդպիսին այսօր ի զորու չէ միայնակ լուծել այն խնդիրները, որոնք դրվում են պետությունների և ժողովուրդների առաջ:
Իսկ ի՞նչ ասել է նոր խաղացող: Դա մեծ սեգմենտ է` բաղկացած ոչ կառավարական կազմակերպություններից, տրանսնացիոնալ կազմակերպություններից, մասմեդիայից: Եթե պաշտոնական դիվանագիտությունը համագործակցում է այս ուժերի հետ, և եթե ստեղծվում է սիմբիոզ, ապա գրանցվում է հաջողություն: Դա կոչվում է փափուկ ուժի քաղաքականություն: Բոլոր մեծ և դեմոկրատական երկրները շարժվում են այս ուղղությամբ: Չի նշանակում, որ կոշտ ուժը, այսինքն` զենքը, այսօր չի գործում: Բայց դրա կողքին փափուկ ուժը շատ մեծ դեր է խաղում:
Հայտնվել է նաև բոլորովին մի նոր երևույթ, որը կոչվում է խելացի ուժ: Եվ եթե այդ խելացի ուժը հնարավոր է օգտագործել հավասարակշռելու փափուկ և կոշտ ուժերը,ապա դրանից դիվանագիտությունը կարող է միայն ու միայն շահել և լավ արդյունքներ արձանագրել:

– Իսկ մե՞նք ինչպես ենք դիմակայում դիվանագիտական աշխարհի նոր մարտահրավերներին:

– Վատ:

– Ես առավել նկատի ունեմ, որ մեր երկրի դիվանագիտական կորպուսը կրկին համալրվում է տարբեր ոլորտներից պաշտոնանկ արված մարդկանցով:

– 21–րդ դարի, և ընդհանրապես դիվանագիտության թիվ մեկ պայմանն է, որ դիլետանտությունն իր տեղը զիջի պրոֆեսիոնալիզմին: Եվ եթե այդպես չէ, ապա դիվանագիտական բոլոր դժբախտությունները գալիս են դրանից: Կան մասնագիտություններ, որտեղ հնարավոր է դիլետանտին քիչ թե շատ յոլա տանել: Բայց դիվանագիտության մեջ դիլետանտությունը մեծ վտանգ է ներկայացնում արդեն պետության համար:

– Ձեր արտահայտությունն է` դիվանագետը մեկ անգամ է սխալվում` ինչպես` սակրավորը:

– Վիրավորն էլ է մեկ անգամ սխալվում: Բայց վիրաբույժի սխալն արժենում է մեկ մարդու կյանք: Իսկ դիվանագետի սխալն արժենում է պետության շահը:

– Այսօր տնտեսական ներդրումների ապահովման պահանջ է դրվում մեր դիվանագետների առաջ: Տեղի՞ն է այն:

– Անպայման: Քաղաքագիտությունն ունի երեք բաղադրիչ` միջազգային հարբերություններ, արտաքին քաղաքականություն և դիվանագիտություն: Այս եռյակը կազմում է մեկ ամբողջություն: Բայց միաժամանակ առանձին երևույթեր են նաև:
Բոլորն ընդունում են, որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է: Նաև ընդունում են, որ դիվանագիտությունն արտաքին քաղաքականության իրագործման գործիքն է: Հետևաբար դիվանագիտությունը հանդիսանում է նաև ներքին քաղաքականության խնդիրների լուծման գործիք: Եվ եթե այդպես է, ապա բացի այն խնդիրների լուծումից, որ այսօր դրված է Հայաստանի առաջ արտաքին ասպարեզում` Ցեղասպանության ճանաչում, հայ–թուրքական հարաբերությունների կարգավորում, ղարաբաղյան հարցի լուծում, դիվանագիտությունը պետք է զբաղվի նաև այն հիմնախնդիրներով, որանք դրված են երկրի քաղաքացիների առաջ, կամ որ նույնն է` հարկատուների առաջ:
Եթե դիվանագիտությունը չի օգնում, օրինակ, որ այս սուրճը ներկրվի Հայաստան, ապա դա դիվանագիտություն չէ: Եթե չի օգնում, որ իր երկրի քաղաքացու արտադրած ապրանքը հասնի աշխարհին, ապա կրկին այն դիվանագիտություն չէ: Այսպես` բոլոր բնագավառների համար:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: