Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

«Գործընթացներն ավելի շատ «օֆլայնային» են, քան սոցցանցային». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանում ու մարզերում շարունակվում են բողոքի ակցիաները: Արդեն մի քանի օր է, ինչ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ձևավորված «Մերժիր Սերժին» նախաձեռնության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործողությունների շրջանակներում փակվում են փողոցներ, տեղի են ունենում հանրահավաքներ:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ զրույցում փորձեցինք հասկանալ, թե այս օրերին ինչ է արձանագրվել վիրտուալ տիրույթում: Մասնավորապես՝ համադրելով նախորդ իրադարձությունները, («Էլեկտրիկ Երևան», ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած հանրահավաքներ) սոցցանցերն այս անգամ որպես գործիք ինչպե՞ս են օգտագործվում:

Ի պատասխան, փորձագետը նախ նշեց. «Իրականում այս գործընթացներն ավելի շատ «օֆլայնային» են, քան սոցցանցային: Ընդհանուր առմամբ, եթե դիտարկենք տեսանյութերի ուղիղ եթերների դիտումները, ապա «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ լինում էր այնպես, երբ դիտումների թիվը միաժամանակ հասնում էր մոտ 400 հազարի: Հիմա դիտումների քանակը մեկ կարգով ավելի ցածր է: Ենթադրաբար սա պայմանավորված է նրանով, որ ակցիաներն այս օրերին ամբողջ քաղաքով են տարածված, և, փաստորեն, բոլորն ինչ–որ չափով մասնակից են դրանց: Այսինքն՝ ավելի շուտ ռեալ, քան վիրտուալ տիրույթում են: Մյուս հանգամանքն այն է, որ վիրտուալ տիրույթում, օրինակ՝ հեշթեգերը բավականին ուշ սկսեցին ձևավորվել: Սա այն դեպքն է, երբ ավելի ուշացումով է այդ ամենը ձևավորվում: Երևի թե այդ ամենը պայմանավորված է նաև կոնկրետ ակցիաների ղեկավարման հետ. փաստացի Նիկոլ Փաշինյանն է հիմնական դերակատարը, այլ աջակիցներ չկան, այսինքն՝ այսօրվա դրությամբ իրենք բոլորն իր կողքին են: Այդ առումով այս իրադարձությունները բավականին տարբերվում են նախորդներից՝ մասնակիցներն ավելի շատ «օֆլայնում են», քան «օնլայնում»»:

Նրա խոսքով՝ ակցիաների մասնակցության առումով մի գործոն կա. «Եթե մարդիկ ակցիաներն ավելի շատ օնլայն են դիտում, ցուցանիշ է նրա, որ քիչ են փողոց դուրս գալիս: Այսինքն՝ այդ դիտումը շատ հաճախ փոխարինում է մասնակցությանը»:

Սամվել Մարտիրոսյանը մեկ այլ համեմատական էլ անցկացրեց. «Հայաստանում չապրող հայերը նախորդ դեպքերի ժամանակ միանգամից էին ներգրավվում այդ ամենի մեջ: Բայց հիմա նոր–նոր են ներգրավվում: Պատճառն այն է նաև, որ արտասահմանյան մամուլը երեկ նոր սկսեց անդրադառնալ Հայաստանում կատարվող իրադարձություններին»:

Ինչ վերաբերում է արգելափակումներին և խափանումներին՝ կապված թե՛ ինտերնետային, թե՛ բջջային կապի ծառայությունների հետ, Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ հիմնական պատճառը ծանրաբեռնվածությունն է:

«Ընդհանրապես որտեղ մարդկային կուտակում կա, բջջային կապի բազային կայանները, այսպես ասած, չեն դիմանում, քանի որ միանգամից այդքան մարդ է օգտվում: Առավել ևս՝ հիմա, երբ ի տարբերություն «ՊՊԾ» կամ «Էլեկտրիկ Երևանի» ժամանակահատվածի, իրավիճակը փոխվել է. հիմա գրեթե բոլորը «Live» (ուղիղ եթեր) են մտնում: Իսկ նախորդ դեպքերի ժամանակ այդպես չէր, որովհետև մոբայլ ինտերնետն ավելի թանկ էր: Հիմա միանգամից բոլորը «Live» են մտնում, հատկապես, երբ Facebook–ն արդեն այդ հնարավորությունն ունի: Այս ամենը գերծանրաբեռնվածության է բերում, ինչը շատ տրամաբանական է. մի քանի հազար հոգի միանգամից փորձում են հեռախոսով ինչ–որ բաներ անել, տարօրինակ կլիներ, որ ծանրաբեռնվածություն չլիներ: Ես նույնիսկ զարմանում եմ, հեռուստաալիքների յութուբյան եթերներն են քիչ թե շատ նորմալ աշխատում: Եվ, ընդհանուր առմամբ, որքանով հասկանում եմ, պրովայդերների գծերը լուրջ ծանրաբեռնված են տեսանյութերի սպառման աճի պատճառով: Այնպես որ՝ խափանումներն ակնհայտ կարող են տեխնիկական բնույթ ունենալ: Այն, որ այդ ամենի տակ ինչ–որ ուրիշ բան կարող է լինել, այս պահին դժվար ապացուցելի բան է, քանի որ չկան կապի բացարձակ ակնհայտ հատվածային սահմանափակումներ: Իսկ օրինակ՝ «ՊՊԾ» գնդի գրավման դեպքերի ժամանակ Facebook–ը մոտ մեկ ժամով արգելափակվել էր: Facebook–ը չէր բացվում, մինչդեռ այլ կայքեր հասանելի էին: Այսինքն՝ ֆիքսվել էր, որ կա արգելափակում: Այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ նման դեպքի դեռ չեմ հանդիպել: Այս պարագայում, կարծում եմ, խնդիրները դեռ տեխնիկական բնույթի են և կապված են ծանրաբեռնվածության հետ»,–ընդգծեց նա՝ հավելելով, որ խոսքը թե՛ հեռախոսային, թե՛ ինտերնետային կապի մասին է:

Սամվել Մարտիրոսյանը հայտնեց նաև, որ մի պրովայդերից ներքին տեղեկատվություն ունի, ըստ որի՝ ծանրաբեռնված է, որովհետև մարդիկ «Live» են մտնում:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում