Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Կարինե Նալչաջյան. «Սերժ Սարգսյանը պետք է շատ սթափ նայի իր շուրջը և վերլուծի, թե ինչ է տեղի ունենում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հոգեբան Կարինե Նալչաջյանն անդրադառնալով վերջին օրերին հանրապետության ողջ տարածքում տեղի ունեցող բողոքի աննախադեպ ալիքին` «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ հասարակության բազմությունից հստակ տեսանելի է, թե դժգոհությունների ինչ աստիճանի կուտակում կա մարդկանց մեջ: Եվ այդ դժգոհությունների պատճառով ժամանակ առ ժամանակ, ցանկացած պատեհ պահի պոռթկում է տեղի ունենում:

«Հիմա մենք գործ ունենք հերթական պոռթկման հետ և չի կարելի հաշվի չառնել ժողովրդի տրամադրությունները: Մեր ժողովուրդն արդարացիորեն է դժգոհում: Դժգոհության պոտենցիալը բավականին վտանգավոր երևույթ է և դրան մատերի արանքով չի կարելի նայել: Այն կարող է այնպիսի պոռթկման հանգեցնել, որ ցնցի ամեն ինչ»,– ասաց Կ.Նալչաջյանը:

Նա որպես հոգեբան շատ անհանգստացած է, քանի որ նման մեծաքանակ մարդկային հոսքի ժամանակ շարժման առաջնորդներն ինչքան էլ որ անկեղծորեն ուզում են, հորդորում են, որ ակցիաները խախաղ անցնեն, սակայն էմոցիաների նման կուտակումներն ամեն պահի կարող են վտանգավոր իրավիճակի առաջացման պատճառ դառնալ՝ սկսվեն մանր կոնֆլիկտներից և վերածվեն մեծ բռնկման:

«Նման դեպքերում մարդիկ էմոցիոնալ են դառնում և բավականին զգայուն՝ սադրանքների նկատմամբ: Ուստի մի փոքր կայծից ամեն վայրկյան հրդեհի բռնկման վտանգ կա օդում կախված: Բացի այդ, նման պարագաներում շատ են լինում խառնակիչներ, Աստված գիտի ինչ ուժերին ծառայողներ, և նման իրավիճակում շատ դժվար է տարբերակելը, թե ով՝ որ շերտից է»,– ասաց Կ. Նալչաջյանը: Բողոքի ակցիաներին հիմնականում երիտասարդների մասնակցությունն, ըստ հոգեբանի, խոսում է այն մասին, որ տարեցներն իրենց կյանքի ընթացքում նմանատիպ շատ ակցիաներ են տեսել: Բացի այդ, պետք չէ մոռանալ նաև, որ նման երևույթները իրենց մեջ նաև ռոմանտիզմ են պարունակում, բայց այն, ինչ վերևներում է կատարվում շատ է մտահոգում մասնագետին:

«Իներցիաներին տրվել չի կարելի և հարկավոր է ձեռքը զարկերակի վրա ու մարկանց տրամադրությունների վրա պահել: Եվ ասել, թե նման բողոքի ակցիաներ իրականացնելը նորմալ երևույթ է, բոլոր երկրներում էլ իրականացվում են՝ սխալ է: Ես իշխանությունների նման մոտեցումը ճիշտ չեմ համարում, քանի որ ամեն մի դեպք յուրահատուկ է, ամեն մի երկիր սպեցիֆիկ է և այստեղ անպայման պետք է հաշվի առնել մարդկանց տրամադրությունները և հասկանալ, թե դժգոհության առանցքը որն է»,– ասաց Կ. Նալչաջյանը:

Նա նշեց նաև, որ միշտ էլ դեմ է եղել հեղափոխություններին, հատկապես՝ գունավոր, որոնք ամբողջ աշխարհը քար ու քանդ են անում, բայց մեզ մոտ տեղի ունեցող երևույթների մեջ գունավոր հեղափոխության որևէ նշույլ, ըստ նրա՝ չկա, իսկ երկրի ղեկավարները պետք է այս ամենից ցնցվեն, սթափվեն ու զգոն դառնան ու դադարեն կարծրատիպերով մտածել:

«Մեր երկրի ղեկավարությունը պետք է հասկանա, որ այստեղ շատ լուրջ փոփոխություններ են կատարվում: Եվ քանի որ ժողովուրդը նման ձևով դուրս է եկել փողոց, ուրեմն պատճառները շատ լուրջ են: Իշխանությունները պետք է այդ պատճառները հաշվի առնեն և հասկանան, թե ուր ենք գնում: Այս արագ փոփոխվող աշխարհում երկրի առանցքը պետք է ամուր լինի, բայց հիմա մենք տեսնում ենք, որ մեր երկրի ներսում ուժեղ ցնցում է: Դա ամենևին էլ ցանկալի չէ, ինչին կառավարող վերնախավը պետք է շատ լուրջ մոտենա և իրատեսական հետևություններ անի: Ես կարծում եմ, որ այս պահին գնդակը իշխանությունների դարպասում է և այս պարագայում քաղաքական վերնախավը և իշխանական լծակներ ունեցող մարդիկ պետք է անպայման իրենց խոսքն ասեն»,– ասաց Կ. Նալչաջյանը:

Նախկինում տեղի ունեցած բողոքի ակցիաները համեմատելով այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների հետ, նշեց, որ այս անգամ իրեն ուրախացնում է նաև այն, որ սովորաբար շարժման առաջնորդները ոստիկաններին են թիրախավորում, սակայն այս անգամ ամեն ինչ այլ է:

«Գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիաներից ամենաառաջինն ինչ արվում է, սեփական ուժային կառույցների հանդեպ ատելություն սերմանելն է, որովհետև նրանց վրա է հիմնված պետության անվտանգությունը: Հիմա ես տեսնում եմ, որ ցույցի կազմակերպիչները ժամանակ առ ժամանակ ցուցարարներին հորդորում են ոստիկանների հանդեպ ագրեսիվություն չցուցաբերել: Պետք է նաև հասկանալ, որ այնուամենայնիվ, ոստիկանությունն այսպիսի օրերին խոցելի է նաև այն իմաստով, որ նրանց վրա է դրված անվտանգության պահպանումը: Այսինքն, նրանք նույնպես պետք է կոռեկտություն դրսևորեն, ինչը որ անում են և ես լիահույս եմ, որ ամեն ինչ առանց որևէ բախման կամ կորստի կավարտվի»,– ասաց Կ. Նալչաջյանը:

Խոսելով ԱԺ ամբիոնից Սերժ Սարգսյանի «Ելք» խմբակցության անդամներին ուղղված հորդորի մասին, որ ընդդիմադիր պատգամավորներն իրենց ընկերոջն Ազգային ժողով վերադարձնեն, հոգեբանը նշեց, որ դա ամենապրիմիտիվ քայլն էր, որն արեց նորընտիր վարչապետը:

«Ամեն ինչ կախված է թե՛ Սերժ Սարգսյանից և թե՛ իշխող վերնախավից: Իմ կարծիքով Սերժ Սարգսյանը պետք է շատ սթափ ձևով իր շուրջը նայի և վերլուծի, թե ինչ է տեղի ունենում: Եվ հիմա, երբ երկրի կառավարման բոլոր լծակները կրկին իր ձեռքում են, պետք է այնպիսի քայլեր ձեռնարկի, որ այս վտանգավոր ու բարդ աշխարհում և տարածաշրջանում չգնանք փորձությունների ճանապարհով: Հիմա մենք գտնվում ենք շատ բարդ իրավիճակում և պետք է ամեն ինչ անել, որպեսզի առանց որևէ մեկին վնաս պատճառելու կարգավորվի իրավիճակը: Անպայման պետք է սրտացավ քայլեր ձեռնարկել և թույլ չտալ, որ հասարակական պրոցեսները էլ ավելի սրվեն: Ամենաչնչին դրական քայլից անգամ, մարդիկ կլիցքաթափվեն և հարկավոր է հավատ ներշնչող դրական ներարկումներ իրականացնել, ինչը կլիցքաթափի հասարակությանը»,– ասաց Կ. Նալչաջյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում