Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
uncategorized

«Եթե քսան թեկնածու էլ լիներ, մեծամասնության համար ամենաընդունելին Սերժ Սարգսյանը կլիներ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ»–ի զրուցակիցն է Հանրապետական կուսակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը

– Ըստ Freedom House միջազգային կազմակերպության՝ Հայաստանը կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ: Իշխանությանը մտահոգո՞ւմ են նման գնահատականները:

– Իշխանության, ընդդիմության և հասարակության այլ ներկայացուցիչների համար միջազգային հանրության գնահատականները շատ կարևոր են, որովհետև մենք գնում ենք ավելի ժողովրդավարական պետություն դառնալու ճանապարհով: Բնական է, որ տարբեր կառույցներ ունենում են իրենց մոնիթորինգները, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ տեսլականը: Միայն Freedom House կազմակերպությունը չէ: Բազմաթիվ միջազգային զեկույցներում նշված է, որ Հայաստանը գնում է ժողովրդավարական ճանապարհով, չկան ավտորիտարիզմի նշույլներ: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ–ը, օրինակ, շատ բարձր է գնահատել 2017–ի ԱԺ ընտրությունները: Կրկնում եմ՝ տարբեր մոնիթորինգներ կարող են լինել, բայց դա չի նշանակում, որ բոլորն անկողմնակալ են:

– Էդուարդ Շարմազանովն ասում է, որ Սերժ Սարգսյանի թեկնածությունն ընդունվել է միաձայն, կուսակցությունում չեն եղել այլ կարծիքներ: Դավիթ Հարությունյանի խոսքով՝ քննարկումներ,այլ անուններ, այնուամենայնիվ, եղել են: Որքանո՞վ է ժողովրդավար, երբ կուսակցական քննարկմանը վարչապետի միայն մեկ թեկնածուի անուն է հնչում:

– Էդուարդ Շարմազանովի ասածը վերաբերում է կուսակցության գործադիր մարմնի նիստի քննարկումներին: Եթե նրան հարցնեին՝ ի՞նչ անուններ են շրջանառվել նախքան նիստը, ինչպիսի՞ ներքին քննարկումներ են եղել, ապա նա կասեր, որ քննարկվել են բազմաթիվ տարբերակներ, քանի որ Հանրապետականը հզոր ուժ է և ունի կադրային մեծ բազա: Եթե քսան թեկնածու էլ լիներ, մեծամասնության համար ամենաընդունելին Սերժ Սարգսյանը կլիներ: Դավիթ Հարությունյանը նկատի է ունեցել, որ մենք ժողովրդավար ուժ ենք և լսում ենք տարբեր կարծիքներ:

– Որքանո՞վ եք ականջալուր լինում հարցումներին: Մոտ մեկ շաբաթ առաջ հրապարակվեցին GALLUP International association–ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ–Փի–ՋԻ ՍՊԸ–ի հարցումների տվյալները: Կարեն Կարապետյանին ավելի շատ մարդ է տեսնում վարչապետի պաշտոնում, քան Սերժ Սարգսյանին:

– Ծանոթ եմ այդ տվյալներին: Ուրախ եմ, որ ձայների մեծամասնությունը տրվել է մեր կուսակցության երկու ներկայացուցչի՝ ՀՀԿ նախագահին և առաջին փոխնախագահին:

– Այնտեղ Գագիկ Ծառուկյանի անունն էլ կա: Նա նույնպես Սերժ Սարգսյանից շատ տոկոս է ստացել:

– Ես մեր կուսակցությունը նկատի ունեմ:

– Ձեզ հետաքրքիր չէ՞ ձայների հարաբերակցությունը:

– Ցանկացած հարցման մեջ մեծ տեղ ունի սուբյեկտիվիզմը: Մեծ վերապահում ունեմ ցանկացած թվի հանդեպ:

– Ֆորս–մաժոր կարո՞ղ է լինել՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի գործունեությունը:

– Աստված չանի: Հույս ունեմ, որ «Ելք» դաշինքի այդ փոքրիկ հատվածը, որն այսօր փողոցներում է, կսթափվի և կգա տրամաբանական դաշտ: Նրանք էլ շատ լավ հասկանում են, որ այդ ճանապարհը ոչ մի տեղ չի տանում: Հանրապետական կուսակցությունը ստացել է մեծամասնություն, Սահմանադրությունը պարտադրում է, որ հենց մեծամասնությունն առաջադրի վարչապետի թեկնածու: Չեմ հասկանում՝ ի՞նչ փոթորիկ է առաջացել մեկ բաժակ ջրում: Գուցե ընդդիմության այդ փոքրիկ հատվածն ուզում է հիշեցնել իր մասին, գուցե ընդդիմությունը պատրաստվում է 2022 թվականի խորհրդարանական ընտրություններին, գուցե նրանք հասկանում են, որ ընդդիմադիր դիմագիծ են կորցրել: Բայց հասարակությունը շատ ավելի իրատես է: Նույն Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարեց, որ փողոցում հարցեր չեն լուծվում և վերցրեց մանդատը: Ինքն իրեն հակասող բաներ է անում: Հուսամ՝ սթափ մոտեցումը կգերակշռի: Մեզ ֆորս–մաժոր պետք չէ:

– Հանրապետականներն ասում են, որ իրենց որոշելիքն է վարչապետի հարցը, քանի որ ունեն մոտ 800 հազար քվե: Բայց նույն այդ մեծամասնությունը կարող է Աժ բերել օրինագիծ, որը փողոց կհանի ինչ–որ X խմբի: Բնականաբար, իշխող ուժը խնդիր չունի օրենքն անցկացնելու, բայց կարող է հաշվի առնել բողոքավոր մարդկանց կարծիքը և չեղարկել դա: Այս զուգահեռը տրամաբանակա՞ն է:

– Բնականաբար, Դուք ճիշտ եք: Եթե քաղաքացիների X խմբի կողմից քաղաքական մեծամասնության բոլոր օրենդրական նախաձեռնությունները լինեին բացարձակ ընդունելի, ապա դա կնշանակեր, որ խորհրդարանական մեծամասնությունը հարյուր տոկոսանոց մեծամասնություն է: Բայց մենք հավաքել ենք հիսուն և մի քիչ: Տարբեր կարծիքներ գոյության իրավունք ունեն: Դուք չեք ուզում չէ՞ միատար հասարակություն: Մենք ավտորիտար հասարակություն չենք: Այն իրադարձությունները, որոնք կատարվում են մեր երկրում, Ձեր հարցազրույցը հերքում են Freedom House կազմակերպության գնահատականը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում