Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds
uncategorized

«Պատերազմ սկսելու հարցն Ադրբեջանում չի որոշվում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Տավուշի մարզի Բաղանիս համայնքի տարածքում ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական քաղաքացիական բեռնատարի ուղղությամբ: Նշենք, վերջին շրջանում ադրբեջանական կողմի նման գործողությունները շարունակական բնույթ են կրում: Բացի նախիջևանյան հատվածում հրադադարի խախտման փաստից, ապրիլի 8–ին կրկին կրակահերթ էին բացել Բաղանիս համայնքի ուղղությամբ՝ սպանելով անասունների:

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքով՝ հրադադարի ռեժիմի խախտումներն ավել կամ պակաս ինտենսիվությամբ 1994 թվականից առ այսօր Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվում են:

«Այն, թե Ադրբեջանը պատրաստվում է ինչ–որ լայնածավալ գործողությունների, ինչը կապվում է նաև ընտրությունների, Ալիևի հաղթանակի հետ, իրականությանը չի համապատասխանում: Ավել կամ պակաս չափով Ադրբեջանը հրադադարը միշտ է խախտելու, քանի դեռ չի կնքվել այդ հակամարտության քաղաքական լուծումն ամրագրող փաստաթուղթը, որտեղ կլինեն նաև միջազգային կառույցների և գերտերությունների երաշխիքները»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց նա:

«Արցախի հիմնախնդիրը ևս ուղղակիորեն կապված է աշխարհաքաղաքական հարթության մեջ տեղի ունեցող լրջագույն տեկտոնիկ փոփոխությունների հետ: Խոսքը վերաբերում է Սիրիայում ՌԴ–ի և իր դաշնակիցների հակամարտությանը ԱՄՆ–ի ու իր դաշնակիցների հետ: Արցախի հակամարտությունը ևս լուծվելու է այն ժամանակ, երբ ՌԴ–ի, Չինաստանի, Հնդկաստանի և այլ պետությունների կողմից երկրորդ բևեռի ստեղծման հայտն իրականություն դառնա: Այսինքն՝ երբ վերջ է դրվում ԱՄՆ–ի կողմից միաբևեռ աշխարհի կառավարմանը, ինչն իրականություն կդառնա երկրորդ բևեռի ստեղծումով»,– ընդգծեց նա՝ հավելելով, որ հիմա այդ գործընթացներն են տեղի ունենում, ինչը որոշ առումներով ցավոտ դրսևորումներ է ունենում:

«Արցախի և նման այլ հակամարտությունները կձգվեն այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհաքաղաքական նոր իրողություններ չեն ամրագրվել: Իսկ հիմա ամրագրման վերջին փուլն է: Երկրորդ բևեռի քաղաքական ու տնտեսական կայացումը շուտով փաստ է դառնալու: Այս տարածաշրջանում կայունության ապահովման համար երկու բևեռները ջանք են գործադրելու, որ որևիցե այլ պետություն, իր ազգային ու պետական շահերի համար չկարողանա Ադրբեջանին դրդել ռազմական գործողությունների: Խոսքը Թուրքիայի մասին է»,– նշեց Հ. Նահապետյանը:

«Եթե Ադրբեջանի նախագահը ընտրությունների նախաշեմին զգար, որ թեկնածուների թվում լուրջ մրցակից ունի, չունի միջազգային հանրության կամ գերտերության օժանդակությունն ու աջակցությունը, չեմ բացառում, որ որոշակի ռազմական գործողություններ սկսեր: Ցույց կտար ժողովրդին, որ պատրաստակամ է «հետ բերելու կորցրած տարածքները», որ զինված ուժերի արդիականացման վրա ծախսված վերջին տարիներին մոտ 20 մլրդ դոլարին հասնող գումարը աննպատակ չի եղել: Հիմա չկա այդպիսի խնդիր: Հաշվի առնելով այն ազդեցությունը, որն ունի Ալիևը, նա ի սկզբանե գիտեր, որ ընտրվելու է: Նա ուներ նաև որոշ արևմտյան տերությունների, բրիտանական «British Petroleum» նավթային կոնցեռնի համաձայնությունը: Կարելի է ասել, որ Ալիևն արևմտյան ուժային կենտրոնների կողմից վերանշանակվեց»:

Նրա խոսքով՝ սահմանին առկա ակտիվացումը պետք չէ կապել ընտրությունների հետ. «Ցանկացած լայնածավալ գործողություն սկսելու դեպքում Ադրբեջանին առնվազն մի քանի լրջագույն ուժային կենտրոնների թե՛ լուռ, և թե՛ հրապարակային համաձայնությունն է պետք: Այնպես, ինչպես եղավ 2016 թ. ապրիլի նախաշեմին, երբ Ալիևը գտնվում էր Վաշինգտոնում: Եթե չկա այդ համաձայնությունը, ապա Ադրբեջանը չի կարող պատերազմ սկսել, որովհետև այդ հարցն իր երկրում չի որոշվում: 1994 թ. մայիսից առ այսօր Հայաստանի և Ադրբեջանի կամ Արցախի և Ադրբեջանի միջև պատերազմ չի եղել: Եղել են լայնածավալ ռազմական գործողություններ և պարբերաբար հրադադարի ռեժիմի խախտումներ: Բացի այդ՝ ինչ սցենար էլ Ալիևը որոշի, միևնույն է, լայնածավալ ռազմական գործողությանը, որը կարող է վերաճել պատերազմի, ներգրավվելու է Հայաստանը: Իսկ եթե ՀՀ–ն իրավականորեն է ներգրավվում հակամարտության տիրույթ, ապա ՀՀ–ի գործողությունները պարտավոր են պաշտպանել նաև Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի երկրները՝ մասնավորապես ՌԴ–ն: Մյուս կողմից՝ Ադրբեջանն այդ պարագայում ունենալու է Թուրքիայի օժանդակությունը: Թուրքիան, հաշվի առնելով ՆԱՏՕ–ի անդամ երկիր լինելու փաստը, ներգրավելու է նաև ՆԱՏՕ–ի անդամ մյուս երկրներին: Այսինքն՝ այդ լայնածավալ ռազմական գործողություները, որոնք պատերազմի վերսկսման նպատակ կհետապնդեն, ներգրավելու են աշխարհի երկու ուժային կենտրոններին, ինչը, ամենայն հավանակությամբ, համաշխարհային պատերազմի սկիզբ կարող է լինել: Այսինքն՝ պարբերաբար արվող այն կանխատեսումները, թե Ադրբեջանն այս կամ այն կողմից հարձակվելու է, մի քիչ չափազանցված է»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում