Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
uncategorized

Համլետ Հարությունյան. «Ընդդիմության երբեմնի փակագծավոր լիդերների մեծ մասն այսօր իշխանական համակարգում են». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ նախկին պատգամավոր Համլետ Հարությունյանի կարծիքով, այսօր ընդդիմությունն ընդամենը մեկ ցանկություն ունի, որ Սերժ Սարգսյանը վարչապետ չլինի, ինչը ընդդիմության գաղափարախոսության հետ որևէ առնչություն ունենալ չի կարող: «Փաստ»–ի հետ զրույցում նա նշեց նաև, որ Սարգսյանի վարչապետ դառնալու հարցն այն օրն է լուծվել, երբ ՀՀԿ–ն 2017 թ. ԱԺ ընտրությունների ժամանակ մեծամասնություն ձևավորեց:

«Այսինքն, ՀՀԿ–ի իրավունքն է, թե ում կառաջադրի վարչապետի պաշտոնում: Հետևաբար, իմ կարծիքով, ընդդիմության այդ լոզունգը անտրամաբանական է և հասարակության կոնսոլիդացիա այդ լոզունգի հետ պետք չէ կապել, քանի որ նման լոզունգներով չի, որ հասարակությունը կոնսոլիդացվում է»,– ասաց Հ. Հարությունյանը:

Նրա կարծիքով լիդերներ ոչ թե դառնում են, այլ՝ ծնվում: Դրա համար առանձնապես հարկավոր չէ քննադատություններ անելով աչքի ընկնել ու կարծել, թե դրանով տեղ են զբաղեցնում հարթակների վրա:

«Հազարավոր լիդերներ եմ տեսել, բայց նրանք փակագծի լիդերներ են եղել: Լևոն Տեր–Պետրոսյանի ժամանակներից մինչ օրս բազմաթիվ այդպիսի լիդերներ են եղել, որոնք այդպես էլ չեն կարողացել ապացուցել իրենց լիդերությունը, քանի որ նրանք այն աստվածային խարիզման չեն ունեցել, որը հարկավոր էր լիդեր լինելու համար: Ընդդիմության երբեմնի փակագծավոր լիդերների մեծ մասն այսօր իշխանական համակարգում են՝ բարիկադի մի կողմից անցել են մյուս կողմը: Հիմա ես ընդդիմության դաշտում հավաքական լիդերի կերպար չեմ տեսնում: Շատ լավ կլինի, որ լինի, քանի որ իշխանությունը հզոր է այն ժամանակ, երբ հզոր ընդդիմություն և հզոր ընդդիմադիր լիդեր է ունենում: Իսկ հիմա ընդդիմության մեջ դեռ լիդերի կռիվ է գնում, և եթե որևէ մեկն էլ ունենում է նման հնարավորություն, ապա նույն այդ ընդդիմությունից նրան «հարվածում» են, «քաշքշում» են թևից, ոտքից: Մինչև ընդդիմությունը միասնական լիդեր չունենա, հասարակության կոնսոլիդացիա չի լինի»,– ասաց Հ. Հարությունյանը:

Նախկին պատգամավորի դիտարկմամբ լիդերի դերը ստանձնելու ամենաքիչը 30 հավակնորդ կա այսօր, ովքեր ավելի շատ իրար խանգարելով են զբաղված: Եվ այս պայմաններում հնարավոր չէ, որ միասնական լիդեր «ծնվի»: Հասարակական–քաղաքական գործիչը համոզված է, որ ցանկացած պետության ղեկավար ուզում է, որ երկրում ուժեղ ընդդիմություն լինի և այդ պատճառով են իշխանությունները շատ հարցերի հանդեպ հանդուրժողական վերաբերմունք դրսևորում:

«Չեք տեսնո՞ւմ՝ ով ինչ ուզում՝ անում է: Արագաչափեր են փակում, Ազգային ժողովում ծուխ են անում, իշխանությունն էլ սուս ու փուս սպասում է, որ գոնե մի նորմալ ընդդիմություն ձևավորվի»,– ասաց Հ. Հարությունյանը:

Խոսելով Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելու մասին իր հնչեցրած տեսակետի մասին, նա նշեց, որ իր խոսքերը խեղաթյուրված ձևով են ներկայացվել, ինչը տհաճ խոսակցությունների պատճառ է հանդիսացել:

«Ես ասել եմ, որ եթե իշխանությունները ցանկանան, կարող են հաշվի առնել հայրենիքին մատուցած տղաների ծառայությունը և ներում շնորհել կամ ինչ–որ ձևով թեթևացնել նրանց պատիժը: Դա ցանկացած հայի կարծիք է: Ես դատապարտում եմ նրանց արարքները և կատեգորիկ դեմ եմ զենքի ու բռնությունների ճանապարհով իրականացվող ցանկացած գործողության: Բայց ես մարդասեր եմ և մարդասիրական կարծիք եմ հայտնել, ոչ թե քաղաքական կամ կուսակցական: Եվ եթե ներման իրավունքը տարածվում է բռնաբարողների վրա, ապա ինչպես կարող է այն հայրենասերների վրա չտարածվել, ովքեր շեղվել են ճիշտ ճանապարհից »,– ասաց Հ. Հարությունյանը:

500–ից ավելի հոդվածների և բազմաթիվ գրքերի հեղինակ Համլետ Հարությունյանը, ով նաև 1989 թվականի Հայոց համազգային շարժման առաջին համագումարի պատվիրակներից և ազգային շարժման քուրայում է եղել, այսօր թեև պատգամավորի մանդատ չունի, բայց ավելի հետաքրքիր գործով է զբաղված՝ շարժման, լիդերների, քաղաքական դեպքերի, հերոսների և հակահերոսների մասին նոր գիրք է գրում:

«Այսօրվա քաղաքական գործիչների 99 տոկոսը կվախենային այն ժամանակ այդ մանդատը վերցնել, քանի որ դեռ սովետական զորքերը և այլ հանգամանքներ կային: Ինչ վերաբերում է շարժմանը, ապա դրա հեղինակները հո Լևոն Տեր–Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը կամ մնացա՞ծը չեն: Նրանցից առաջ հերոսներ ենք ունեցել, որոնց մի մասը բանտարկվել է, մի մասը Ղարաբաղից աքսորվել է Հայաստան: Դեռ անցյալ դարի 70–ական թվականներից է շարժումը սկսվել, երբ Բագրատ Ուլուբաբյանը, Ժան Անդրյանը և մյուսները նամակ էին գրել Կենտկոմին: Այսինքն, հո 88 թվականի շարժման ժամանակ միանգամից դրոշները չվերցրեցին ու փողոց գնացին: Եվ եթե անցյալի մասին գրվում է, ապա չպետք է անցյալը մոռանալ կամ անտեսել: Այսինքն, հնարավոր չէ եկեղեցում սպասավոր լինել և համատեղությամբ աթեիզմ դասավանդել: Եվ ամեն մի գրող, ով պետք է հայոց պետականության մասին որևէ բան գրի, պետք է բոլոր դեպքերին անդրադառնա: Օրինակ ես և շատ ուրիշներ նշածս համագումարից երկրորդ օրը հեռացել ենք, քանի որ տեսանք, որ ապագա Ղարաբաղ կոմիտեն որոշակի սխալներ ունի»,– ասաց Հ. Հարությունյանը:

Խոսելով ներկայի խնդիրների մասին, նա հավելեց, որ աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում չի կարելի ուրախացած բացականչել, որ երկրի «նավը» խորտակվում է: Եվ եթե անգամ այն որևէ անսարք տեղ ունի, ապա պետք է բոլորը միասին թերությունները վերացնեն, ոչ թե չարախնդան:

«Յուրաքանչյուրս պետք է կարողանանք օգնել մեր հայրենիքին, ոչ թե չարախնդանք՝ անկախ նրանից ընդդիմություն է, թե իշխանություն: Սա է իմ սերնդի քաղաքական կրեդոն: Հետևապես ընդդիմությունը պետք է ոչ թե չարախնդա, այլ ցույց տա իշխանությունների թերությունները և աշխատի, որ դրանք վերանան»,– ասաց Հ. Հարությունյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում