Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
Lifestyle

Ի՞նչ ճանապարհով է մարդուն փոխանցվում քոսը և ի՞նչ տեղի կունենա՝ ճիշտ բուժում չստանալու դեպքում

Քոսի փոխանցումը տեղի է ունենում մարմնական սերտ շփման արդյունքում, երբեմն նաև վարակված հագուստի և/կամ անկողնու և անկողնային պարագաների միջոցով:
Վարակումից կարճ ժամանակ անց տզերը խրվում են մաշկի եղջրաշերտի մեջ:

Ախտորոշում՝ Կլինիկական

-Հիմնական գանգատը քորն է, որն առաջանում է տզերի արտաթորանքից առաջացած գերզգայունությունից (տեղային և/կամ տարածուն): Քորի զգացումը սովորաբար արտահայտվում է վարակվելուց 2-6 շաբաթ անց: Հաջորդ վարակման դեպքում այն վերսկսվում է 1-4 օր անց, ի հաշիվ օրգանիզմում առկա գերզգայունության:

-Հետազոտումը բացահայտում է զույգերով դասավորված կետիկային կամ հանգուցիկային ցանավորում, որոնց միջև հաճախ նկատելի է քոսային ուղին: Բնորոշ տեղերն են` ձեռքերի միջմատային ծալքերը, իրանի կողմնային մակերեսները, բազկի, արմնկային հոդի տարածիչ մակերեսները, կանանց հարպտկային շրջանները, առնանդամի և փոշտի մակերեսը:
-Երեխաների մոտ ընդգրկվում է նաև դեմքը, կարող են ախտահարվել նաև ափերն ու ներբանները:
-Որոշ դեպքերում քոսը կարող է բարդանալ երկրորդային պիոդերմայով:

Հետազոտում
-Ցանից վերցված մաշկի քերուկի ուղղակի մանրադիտակային զննում` տզերի հայտնաբերման նպատակով:

Վարում
Այլ սեռավարակների նկատմամբ ստուգումը խրախուսվում է:

Առաջարկվող բուժման եղանակները
Բուժման եղանակի ընտրությունը պայմանավորված է ներգործության արդյունավետությամբ, տոլերանտությամբ և գնի մատչելիությամբ: Դեղանյութերը քսել ամբողջ մարմնի մակերեսին և նշված ժամկետի ավարտից հետո ընդունել լոգանք, փոխելով հագուստը:

-5% պերմեթրին` մեկ անգամ, 8-12 ժամ տևողությամբ: 5 տարեկանից ցածր երեխաների համար` 2,5% պերմեթրին:
– 20-25% բենզիլ բենզոատի էմուլսիա` 2 օր անընդմեջ` կրկնելով 5 և 6-րդ օրը: Երեխաների համար նշանակել 10% բենզիլ բենզոատ:
– Ծծումբի 33% (երեխաներին` 10%) քսուքները արդյունավետ են, էժան և անվտանգ, սակայն աղտոտում է հագուստը: Օգտագործվում են վերոհիշյալ ձևով:

Հավելյալ տեղեկություն բուժման վերաբերյալ
– Բուժման կարգ` հիվանդները պետք է տեղեկացվեն դեղորայքի օգտագործման ձևի մասին: Մշակվում է ամբողջ մաշկը, ստորին ծնոտից ցած, ընդգրկելով բոլոր ծալքերը, շեքը, պորտը, արտաքին սեռական օրգանները և եղունգների տակը: Երեխաների դեմքի և գլխի մաշկը նույնպես պետք է մշակել (նորածիններին վարակը կարող է փոխանցվել շփման միջոցով` կրծքով կերակրելու ժամանակ):

– Հիգիենիկ միջոցներ` բուժումն ավարտելուց հետո օգտագործել մաքուր սպիտակեղեն և հագուստ: Վարակված հագուստը և սպիտակեղենը, հնարավորության դեպքում պետք է լվալ բարձր ջերմաստիճանի տակ կամ առանձնացնել` առնվազն 72 ժամ (դա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում, մարդու մարմնից առանձնացված տզերը ոչնչանում են):

Հղիություն/կրծքով կերակրում
– Պերմեթրինը, բենզիլ բենզոատը և ծծումբը անվտանգ են հղիության և կրծքով կերակրելու ժամանակ:

Հսկողություն
– Հիվանդներին պետք է բացատրել, որ հնարավոր է բուժումից հետո ժամանակավորապես քորի պահպանում: Քորի մեղմացման նպատակով կարելի է կիրառել տեղային ստերոիդներ, հակահիստամինային դեղանյութեր կամ քորը մեղմացնող այլ տեղային միջոցներ: