Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Գագիկ Համբարյան. «Անտրամաբանական է 4 միլիոնանոց Հայաստանի մասին խոսել, երբ վերջին 10 տարիներին 350 հազարից ավելի մարդ հեռացել է Հայաստանից». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը մի փոքր հոռետեսորեն է վերաբերվում այն փաստին, որ ընդդիմությանը կհաջողվի կանխել Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրելու գործընթացը, քանի որ ըստ նրա իշխանությունները շատ վաղուց էին պատրաստվել այս օրվան:

«Սահմանադրական բարեփոխում կոչված երևույթը կազմակերպվել էր հենց նրա համար, որպեսզի երկրում վերարտադրվի Սերժ Սարգսյանի իշխանությունը: Այսինքն, ամեն ինչ արվել է, որ Սերժ Սարգսյանը մնա թիվ մեկ քաղաքական գործիչը Հայաստանում: Եվ այս պայմաններում ես չեմ պատկերացնում, որ այս փուլում իշխանությունները գնան զիջումների»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նրա դիտարկմամբ, ողջ այդ ընթացքում ամեն ինչ արվեց, որպեսզի վարկաբեկեին ընդդիմությանը և այն մարգինալացնեին: Այդ ամենին հասնելու համար կիրառվեցին տարբեր մեթոդներ՝ ընդդիմադիր հայտնի գործիչներին որպես Բաղրամյան 26–ի հաճախորդներ պիտակավորելով և հասարակության մի ստվար զանգվածի մոտ կարծիք ձևավորվեց, թե ընդդիմություն չկա և բոլորը ծախված են:

«Հասարակությունը շատ մեծ հիասթափություն ապրեց, երբ 2015 թվականի փետրվարին տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ Գագիկ Ծառուկյանի շուրջ հավաքվեց կրիտիկական զանգված, բայց երկրում «թավշյա» հեղափոխություն անել այդպես էլ չհաջողվեց: Այս ամենից հետո հասարակության մոտ այն կարծիքը ձևավորվեց, թե իշխանությունների դեմ խաղ չկա և հնարավոր չէ այս իշխանությունների դեմ պայքարել»,– ասաց Գ. Համբարյանը:

Պատմական էքսկուրս կատարելով նորանկախ Հայաստանի քաղաքական կյանքում անցած տարիներին տեղի ունեցած քաղաքական գործընթացների և ձևավորված ընտրական «ավանդույթների» վրայով, քաղաքագետը նշեց, որ թե՛ 1995 թ.–ի ԱԺ կեղծված ընտրությունների արդյունքների ներկայացումը, թե՛ 1996 թ.–ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների բացահայտ կեղծումը, երբ ժողովրդի քվեները Վազգեն Մանուկյանի ձեռքից խլեցին և տվեցին Լևոն Տեր–Պետրոսյանին, ՀՀ Սահմանադրության ընդունման արդյունքների կեղծումը և այլն, ձևավորել են այնպիսի մթնոլորտ, որ ժողովուրդը կարծում է, որ իրենից ոչինչ կախված չէ, և իշխանություններն ինչ ցանկանան, կարող են անել:

Գ. Համբարյանի դիտարկմամբ, մեր երկիրն այսօր այնքան ծանր սոցիալ–տնտեսական վիճակում է գտնվում, այնքան շատ են արտաքին քաղաքական մարտահրավերները, որ 2022 թ.–ին կայանալիք ընտրությունների վրա հույս դնելը մի փոքր կոռեկտ չէ:

«Մինչ 2022 թ.–ը Հայաստանի իշխանությունները պետք է մտածեն, թե ինչպես կարելի է Հայաստանը փրկել կործանումից: Եվ անտրամաբանական է խոսել 4 միլիոնանոց Հայաստանի մասին, երբ Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիների ընթացքում 350 հազարից ավելի մարդ է հեռացել Հայաստանից: Եվ այս պայմաններում մեր իշխանությունները պետք է ոչ թե ընդդիմության նկատմամբ հակաքայլեր ձեռնարկեն, այլ լուծումներ առաջարկեն այն բոլոր խնդիրներին, որոնց մասին բարձրաձայնում է ընդդիմությունը: Նորից եմ կրկնում, որ ես հույս չունեմ, թե Նիկոլ Փաշինյանին կամ որևէ այլ ընդդիմադիր քաղաքական գործչի կհաջողվի կանխել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու գործընթացը, քանի որ սա շատ լավ գրված սցենար և բեմադրություն է, որի հեղինակները նստած էին Բաղրամյան 26–ում: Եվ շրջանառության մեջ դրվող բոլոր կեղծ օրակարգերն ու Սերժ Սարգսյանի հասցեին հնչեցվող տարբեր դիֆերամբները նպատակ ունեին այն կարծիքը ձևավորել, որ Սերժ Սարգսյանը ոչ թե մարդ է, այլ մեսիա»,– ասաց Գ. Համբարյանը:

Քաղաքագետի կարծիքով այս ամենին դիմագրավելու համար ընդդիմությունը բավականին ուշ սկսեց պատրաստվել, ինքնամաքրվել և շարժում սկսել: Ուստի հնարավոր չէ պատկերացնել, որ այնուամենայնիվ կհավաքվի այն կրիտիկական զանգվածը, որը Սերժ Սարգսյանին կստիպի հետ կանգնել իր կողմից պլանավորած երրորդ ու վերջնական քայլից:

«Ես մտավախություն ունեմ, որ անհաջողությունը հասարակության մոտ կրկին ապատիա կառաջացնի և հոռետեսությունն ավելի կխորանա, քանի որ, ինչպես նախկինում տեսել ենք, անհաջողություններից հետո ընդդիմության ներսում սկսվում է վհուկների որսը: Ընդդիմադիրները սկսում են «պարզել», թե ում պատճառով պլանները ձախողվեցին: Ի դեպ, իշխանություններն էլ իրենց հերթին են նպաստում, որպեսզի ապատիկ տրամադրությունները տարածվեն, քանի որ ոչ թե ուշիուշով հետևում են, թե ընդդիմությունը ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարցերի մասին ինչ քննադատական տեսակետներ է արտահայտում, այլ բավականին ամորֆ ու անտարբեր վերաբերմունք են դրսևորում այդ ամենի հանդեպ: Մինչդեռ եվրոպական երկրներում ընդդիմությունն օգնում է իշխանություններին ավելի օպերատիվ և նպատակային գործել և շտկել սեփական սխալները: Մինչդեռ մեզ մոտ դեռևս նման մշակույթ չկա»,– ասաց Գ. Համբարյանը:

Քաղաքագետի կարծիքով հերթական կեղծ օրակարգը ձևավորվեց Արմեն Սարգսյանի երդմնակալության շուրջ և ողջ մամուլի ուշադրությունը շեղվեց այդ ուղղությամբ, իսկ Սերժ Սարգսյանի ընտրության ժամանակ ամեն ինչ կանցնի լուռ ու հնազանդ միջավայրում:

«Քիչ թե շատ գրագետ ցանկացած մարդ գիտի, որ մենք ոչ թե վարչապետ, այլ՝ սուպերվարչապետ ենք ունենալու, և այն ֆունկցիաները, որն այն ժամանակ ուներ երկրի նախագահը, հիմա ունենալու է վարչապետը, բայց ես համոզված եմ, որ վարչապետի ընտրության օրերին այս մասին մամուլը գրեթե կլռի»,– ասաց Գ. Համբարյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում