Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
uncategorized

Ադրբեջանական քարոզչությունն ու ընտրությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապրիլի 11–ին Ադրբեջանում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ: Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի հետ զրույցում փորձեցինք գնահատել ու ամփոփել Իլհամ Ալիևի, այսպես ասած, քարոզարշավի ամբողջ ընթացքն ու արդյունքները:

«Երբ արտահերթ ընտրություններ հայտարարվեցին, այն քաղաքական ուժերը, որոնք հանդես էին գալիս Իլհամ Ալիևի դեմ, հայտարարեցին ընտրությունները բոյկոտելու մասին: Նրանք չեն մասնակցում, բայց մասնակցում է ևս 7 թեկնածու, որոնցից շատերն առաջադրվում են արդեն 4–րդ անգամ: Նրանք նախկինում ընդամենը 0,5–1% ձայն են հավաքել: Այսինքն՝ առաջադրվել են ուղղակի ընտրությունների իմիտացիա անելու համար: Իսկ ընդդիմադիր կուսակցությունները՝ այդ թվում «Ադրբեջանի ժողովրդական ճակատը», «Մուսավաթը», ցույցեր իրականացրեցին: Ապրիլի 14–ին էլ հանրահավաք է նախատեսվում, որ իրենց բողոքը հայտնեն կեղծված ընտրությունների վերաբերյալ»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետը:

Նրա խոսքով՝ այս ամենի հետ մեկտեղ ընտրական գործընթացներում բավականին կարևոր դեր էր խաղում Ղարաբաղյան գործոնը. «Ի. Ալիևն իր մի քանի ելույթներում հնչեցրեց կոչեր, որոնք ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի հետ էին կապված: Մասնավորապես, որ «Երևանը հին ադրբեջանական տարածք է», «Հայաստանի մեծ մասն ադրբեջանական հողեր են», և «դրանց մասին անընդհատ պետք է խոսել՝ սերունդը չպետք է մոռանա»: Նրանք այդ կոչերն ավելի ակտիվորեն են ներկայացնելու իրենց սերունդներին, որոնք իրականում տարածքային հավակնությունների ու բռնության կոչեր են հենց ՀՀ տարածքի հետ կապված: Միևնույն ժամանակ հետաքրքրական է, որ ընտրությունները բոյկոտած ուժերի կողմից ևս Ղարաբաղյան հարցը որոշակիորեն շահարկվեց: Մարտի 31–ի ցույցի ժամանակ նրանք հնչեցնում էին կոչեր, համաձայն որոնց՝ երկրի իշխանություններից ու աշխարհից պահանջում էին վերադարձնել Ղարաբաղը, ինչն այսքան տարի հետո չի հաջողվել իշխանություններին: Այսինքն՝ իշխանություների դեմ տարվող քարոզչության մեջ Ղարաբաղյան գործոնը որպես խաղաքարտ օգտագործվեց: Զուգահեռ հնչեցին նաև կոչեր «հայկական ահաբեկչությունը դադարեցնելու» մասին և այլն»:

Ինչ վերաբերում է միջազգային կառույցների արձագանքին՝ կապված նախընտրական շրջանի հետ, Տաթև Հայրապետյանը նշեց. «ԵԱՀԿ/ԺՄԻԳ–միջանկյալ զեկույցը հրապարակվեց, որտեղ ընդգծվել էր, որ մրցակցային մթնոլորտ չի ստեղծվել: Բացի այդ, կար ձևակերպում, ըստ որի՝ առաջադրվածներից շատերը ոչ միայն իրական ուժ չեն ներկայացնում գործող նախագահի համար, այլև շատ հաճախ նրա օգտին են քարոզչություն տանում»:

Ադրբեջանագետի դիտարկմամբ՝ միջազգային մամուլում սկզբնական շրջանում որոշակի քննարկումներ ծավալվեցին:

«Մասնավորապես քննարկվում էր արտահերթ ընտրություններ անցկացնելու հանգամանքը՝ հոկտեմբերից այն ապրիլ տեղափոխելու փաստը: Բազմաթիվ վարկածներ էին քննարկվում, որոնցից մեկը Ղարաբաղյան գործոնն էր՝ բանակցային գործընթացում հնարավոր ակտիվացումը կամ հակառակը՝ իրավիճակի լարումը»,–ասաց նա՝ հավելելով, որ, այդուհանդերձ, տեսակետներն այդ առումով միանշանակ չէին:

Նշենք, որ վերլուծական շրջանակներում շարունակվում են չբացառել ընտրություններից հետո պատերազմի վերսկսման հնարավորությունը: Զուգահեռ՝ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականությունը, խախտում հրադադարի ռեժիմը:

«Այսօր էլ զինվորի մահվան մասին տեղեկություն եղավ: Ընդ որում՝ օրեր առաջ Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, որ նախընտրական շրջանում ՀՀ–ի կողմից հնարավոր բոլոր սադրանքները սահմանին խստորեն պատժվելու են: Թեև որևէ առիթ չկար նման հայտարարության համար, բայց նա, կարծես, կանխատեսել էր ընթացքը: Նախապես մեսիջ հղեց: Հետևելով Ադրբեջանի ներքին զարգացումներին, կարող եմ ասել, որ պատերազմի, հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը մշտապես գտնվում է Ադրբեջանի սեղանին: Ադրբեջանը երբևիցե այդ հնարավորությունը չի բացառել: Ներքաղաքական զարգացումների առումով հետագայում դիրքորոշումների ավելի կոշտացում կտեսնենք: Որևէ պատճառ կամ խայծ չեմ տեսնում, որից կառչելով հնարավոր կլինի կանխատեսել հակառակը, այսինքն՝ բանակցային գործընթացի ակտիվացումը կամ ավելի առարկայական քննարկումների անցնելու հանգամանքը: Միգուցե քարոզչական գործոնը հսկայական է: Նաև զորավարժություն եղավ զինուժի ներգրավմամբ: Ապրիլի 2–ին տեղի ունեցան նաև հրետանային փորձարկումներ: Սրանք քարոզչական միջոցներ ու զենքեր են: Մյուս կողմից, սակայն, կարծում եմ, որ, ամեն դեպքում, առաջիկայում մենք պետք է ավելի զգուշավոր և զգոն լինենք: Ադրբեջանը մեծապես պատրաստում է իր հասարակությանը, այսինքն՝ որևէ հող չի ստեղծում խաղաղության համար: Իսկ եթե չկա խաղաղություն, պատերազմի վտանգը ինքնըստինքյան աճում է»,–եզրափակեց մեր զրուցակիցը:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում