Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yield
Lifestyle

Բացառիկ ... Ծնվել է Ագնեսա Շահնազարյանի առաջնեկը , հայտին է , թե ինչ են անվանակոչել երեխային և ով երեխայի անհայտ հայրը

Ծնվել է դերասանուհի Ագնեսա Շահնազարյանի որդին : Դերասանուհին որդի է ունեցել , ում Դանիել են կոչել: 

Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանին շատերը գիտեն ինչպես թատրոնում, այնպես էլ հեռուստասերիալներում ստեղծած վառ կերպարներով: Նրան հաջողություն է բերել մասնավորապես «Պենելոպե» մոնոներկայացումը՝ ըստ Կարինե Խոդիկյանի համանուն պիեսի, որը բեմադրել է ճանաչված ռեժիսոր Վահե Շահվերդյանը: Ագնեսա Շահնազարյանը սիրում է մարմնավորել ուժեղ կանանց: «Դժբախտ երջանկություն», «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալներից հեռուստադիտողները լավ կհիշեն կենսախինդ Ագնեսային, ով այլևս չերևաց սերիալներում: Այդ ժամանակ դերասանուհին, սակայն, որոշում է հեռանալ Հայաստանից, հաստատվել Մոսկվայում, եւ նրա ձեւակերպմամբ՝ վերջակետ դնել դերասանի մասնագիտության վրա: Սակայն որոշ ժամանակ Մոսկվայում ապրելուց հետո հասկանում է, որ ոչ առանց հայրենիքի, ոչ էլ առանց մասնագիտության չի կարող ապրել, վերադառնում է եւ նկարահանվում «Հարազատ թշնամի» սերիալում: Մենք Ագնեսա Շահնազարյանին օրերս հանդիպեցինք Ծաղկաձորում:

- Այս պահին ինչո՞վ եք զբաղվում, իմացանք, որ Հրազդանում եք, ի՞նչ ծրագրեր ունեք:

Ես հայտ էի ներկայացրել «Արմմոնո» փառատոնի շրջանակում, եւ պատրաստվում եմ ներկայացման: Ինչու Հրազդան քաղաքում՝ ասեմ: Լսելով Հրազդանի դրամատիկական թատրոնի տնօրեն Աշոտ Սարգսյանի մասին, իմիջիայլոց նրա գործերից մեկի «Լոռեցի Սաքոյի» մասին շատ էր խոսվում, որոշեցի անձամբ ծանոթանալ Աշոտի հետ: Հանդիպեցի զրուցեցինք, եւ որոշեցի, որ իմ ռեժիսորը լինի Աշոտ Սարգսյանը: Հիմա մենք աշխատում ենք մի ճապոնական ժողովրդական հեքիաթի վրա, որ պետք է ներկայացնեմ մայիսի 3-ին «Արմմոնո» միջազգային փառատոնի շրջանակում: Իսկ Հրազդանի հետ կապված ունենք ծրագրեր, թերեւս վաղ է խոսել այդ մասին, բայց կարծում եմ հրազդանցիները ինձ կտեսնեմ իրենց թատրոնում:

- Սերիալներում խաղացած կերպարներից ո՞րն է Ձեզ ավելի հարազատ: «Հարազատ թշնամի» սերիալում դուք մարմնավորում եք բացասական կերպար, դա ձեր սիրելի կերպա՞րն է:

«Ո՞ւր է իմ տղամարդը» իմ ամենասիրելի կերպարներից է, ես միշտ կարոտում եմ Սոֆային: Ինձ հոգեհարազատ են դրական դերերը, բայց նախընտրում եմ բացասական կերպար խաղալ, որովհետեւ բացասական կերպարը խաղալը ավելի հետաքրքիր է, ես այն դերասաններից եմ, որ դժվարություներ է սիրում:

- Ագնեսա, էկրանից այն կողմ, նաև բեմում դուք բավական էմոցիոնալ եք: Իրական կյանքում այդ էմոցիաները պահպանվո՞ւմ են:

Ես մի մեծ մինուս ունեմ, որ դա երեւում է թե բեմում, թե բեմից դուրս, չափից ավելի անկեղծ եմ, ու նվիրված, չափազանց էմոցիոնալ, որը բեմում առավելություն է, իսկ կյանքում տուժում եմ:

- Շատ դերասաներ, լավ առաջարկներ ստանալով, հեռանում են Հայաստանից, եթե նման առաջարկ դուք ստանաք կգնա՞ք Հայաստանից:

Ես չգիտեմ, դեռեւս նման առաջարկ չեմ ստացել: Թեպետ տարիներ առաջ էլ գործնական առաջարկ եղավ: Կար ժամանակ, որ ասում էի տեղափոխվեմ ու ապրեմ Մոսկվայում, բայց չկարողացա համակերպվել: Եթե առաջարկ լինի, ես սիրով կընդունեմ, կգնամ մի քանի ամիս կաշխատեմ, բայց անպայման կվերադառնամ Հայաստան: Էստեղ քո հողի վրա ոտքդ ավելի ամուր կարող ես դնել: Սիրում եմ իմ հողն ու ջուրը, իմ ընկերներին, եւ ինձ այստեղ պահող շատ բաներ կան:

- Հաճախակի ե՞ք այցելում Ծաղկաձոր:

Ծաղկաձորը շատ լավ քաղաք է, իսկ գրողների ստեղծագործական տունն էլ մի տեսակ կանչող է, շատ խորհուրդ ու պատմություն կա այս պատերի մեջ: Էստեղ կանաչ տարածքները շատ են, ես ինձ լավ եմ զգում:

-Ի՞նչ երազանքներ ունեք:

Երազանքներ միշտ էլ ունեցել եմ, մանկուց երազել եմ տեսնել աշխարհի 7 հրաշալիքները, բայց Հայաստանի պայմաններում աշխատելով, իհարկե անհնար դարձավ, սակայն այս տարի որոշել եմ ամեն ինչ անել, որ երազանքս կատարեմ: Դրանից զատ ամենամեծ երազանքս ընտանիք կազմելն ու մայրանալն է: Երկրորդ տարին է, ինչ տրամադրվում են դրան, ցավոք հասկանում եմ, որ ուշ է: Երբ ժամանակն էր ամուսնանալու, դրա մասին չէի մտածում, ասում էի՝ մի օր կամուսնանամ: Մի քանի օրից կլրանա 36 տարիս: Հասկանում եմ, որ ամենամեծ երազանքը, որով կինը լույս աշխարհ է գալիս, անիրագործելի է թվում:

- Երկրորդ կեսի մասին դեռ չե՞ք մտածում:

Չէ, չկա, ու դժվար էլ առաջիկայում լինի: Եթե ես հիմա ընտանիք կազմած լինեի, հիմա չէի ունենա այն, ինչ ունեմ: Եթե նժարի վրա դրված է ընտանիքի եւ աշխատանքի հարցը, գերակշռում է աշխատանքը: Ցավ եմ ապրում, որ ընտանիք ու երեխա չունեմ, բայց առանց թատրոն էլ, ես ես չէի լինի:

- Հնարավոր չէ՞ր երկուսը համատեղել:
Մի գուցե հնարավոր էր, բայց այն մեկը, ում հետ նպատակ ունեի ընտանիք կազմել, ինքը թատրոնը չընդունեց: Ես կանգնեցի ընտրության առաջ, եւ հասկացա, որ իմ համար թատրոնը կարեւոր է:

Զրուցեց ՝ Նելլի Կարապետյանը

Շարունակությունը ՝ այստեղ :