Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
uncategorized

Լարիսա Ալավերդյան. «ՀՀ նախագահը պետք է իր խոսքը և կարծիքը հստակ ներկայացնի հասարակությանը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եկավ նաև այն օրը, երբ տեղի ունեցավ ԱԺ–ի կողմից ՀՀ նախագահի պաշտոնում ընտրված Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Ու չնայած խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում ՀՀ նախագահի երդման տեքստը արմատապես տարբերվում էր կիսանախագահական կառավարման համակարգի պայմաններում ընտրված նախագահների երդմնակալության բովանդակությունից, սակայն պահը պատմական էր, որին չանդրադառնալ պարզապես հնարավոր չէր:

Եվ այսպես, նախ հիշենք, որ վերջին՝ 2013 թվականի` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության ժամանակ նա խոստացավ անվերապահորեն կատարել ՀՀ Սահմանադրության պահանջները, հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի:

ՀՀ 4–րդ նախագահ Արմեն Սարգսյանն իր երդմնակալության տեքստում ասաց.

«Ստանձնելով հանրապետության նախագահի պաշտոնը, երդվում եմ, հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական և համազգային շահերով: Եվ իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում: Աստված ինձ օգնական»:

ՀՀ արդեն երդվյալ նախագահ Ա. Սարգսյանի արտասանած տեքստում, ինչպես ակնհայտ երևում է, առանձնապես «բարձր նոտաներ» չկան, կա միայն բարի կամք դրսևորելու մեծ ցանկություն և ազնիվ պաշտոնյա լինելու մասին խոստում, համաձայն որի նա պարտավորվեց իր ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում:

Լարիսա Ալավերդյանը, ով ՀՀ նորանկախ Հայաստանի պատմության մեջ մնաց որպես ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ ինքը չէր մասնակցում երդմնակալության արարողությանը, քանի որ իրեն չէին հրավիրել:

«Չեմ կարծում, որ ինձ պետք է հրավիրեին»,– համեստորեն ասաց Լ. Ալավերդյանը:

Նա նաև համաձայն չէ այն մտքերի հետ, որ խորհրդարանական կառավարման անցնելիս ՀՀ նախագահի լիազորությունները սահմանափակ են:

«Ես պետք է ուսումնասիրեմ, հստակեցնեմ, թե ո՞ր պարտականություններն են, որ ՀՀ նախագահի լիազորությունների շրջանակներում են: Եվ ի տարբերություն շատ շատերի, չեմ կարծում, որ դա զուտ ձևական պաշտոն է: Ես կարծում եմ, որ այն բավականին ներկայացուցչական և կարևորագույն գործառույթներ իրականացնելու լիազորություններ ունեցող պաշտոններից մեկն է, քանի որ համարվում է երկրի գլուխը: Կան կարևորագույն խնդիրներ, որոնք կապված են ինչպես արտաքին, այնպես էլ ոչ պակաս կարևորություն ունեցող ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերին: Եվ ես կարծում եմ, որ երկրի նախագահը պետք է ակտիվ դերակատարություն ունենա այս և, ինչու ոչ, այն հարցերի կարգավորման ժամանակ, որին սպասում է հասարակությունը: ՀՀ նախագահն իմ կարծիքով նաև պետք է անպայման իր խոսքը և կարծիքը հստակ ներկայացնի հասարակությանը»,– ասաց Լ. Ալավերդյանը: