Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Հովսեփ Խուրշուդյան. «Սերժ Սարգսյանը ամբողջությամբ տիրապետում է դաշտին և կարող է «պեշկաների» պես ինչ–որ մեկին զոհաբերել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանի կարծիքով քաղաքական կյանքն այսօր այնքան գաճաճ և թերզարգացած իրավիճակում է գտնվում, որ հնարավորություն չի տալիս անգամ տնտեսությունն ու մշակույթը զարգանա: Բայցև համոզված է, որ բոլորն իրենց ուժերի ներածի չափով պետք է աջակցեն այն մարդկանց, ովքեր այսօր մտել են այդ ծանր բեռի տակ, որպեսզի նույնիսկ այն փոքր թվացող ալիքը, որն այսօր կա, մեծանա և օգնի, որ ընդդիմությունն ինչ–որ տեղ հաջողության հասնի:

«Ցանկացած երկիր հիմնվում է երեք հիմնական սյուների վրա: Դա քաղաքականությունն է, տնտեսությունը և մշակույթը: Հայաստանում քաղաքականություն չլինելու պատճառով չեն զարգանում նաև տնտեսությունն ու մշակույթը: Եվ մնում են թերզարգացած, քանի որ առանց մի ուղղությունը զարգացնելու հնարավոր չէ, մյուս երկու ուղղություններն արդյունավետ զարգացնել»,– ասաց Հ. Խուրշուդյանը:

Նրա կարծիքով քաղաքական կուսակցությունը չի կարող գոյություն ունենալ, եթե ընտրությունների ժամանակ հաղթում է, բայց ընտրության արդյունքները կեղծելու պատճառով չի կարողանում ստանալ այն, ինչն ընտրությունների ժամանակ վաստակել է:

«Նման կուսակցությունը ժամանակի ընթացքում անէանում է, քանի որ հասարակությունը ցանկանում է տեսնել արդյունքը: Իսկ երբ քաղաքական ճանապարհով իշխանափոխություն տեղի չի ունենում, ձևավորվում է քրեաօլիգարխիկ համակարգ, որի միջոցով էլ ձևավորվում է պետական իշխանությունը: Դա ազդում է նաև մշակույթի վրա, քանի որ հասարակությունը և նոր սերունդը տեսնելով, որ չափանիշը զոռբայությունն է, որ ուժի, կեղծիքների, փողի միջոցով է իշխանություն ձևավորվում, ուստի նման պահանջ է սկսում ձևավորել...»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Հ. Խուրշուդյանը:

Նա նշեց նաև, որ Հայաստանի նման պետությունները, որտեղ պետական համակարգը զավթված է լինում մի խումբ մարդկանց կողմից, որոնք էլ սերտաճում են ադմինիստրատիվ բյուրոկրատիայի հետ, միջազգային իրավունքի տեսանկյունից կոչվում են զավթված պետություններ:

«Արդյունքում բյուրոկրատիան սպասարկում է այն մի քանի տասնյակ անձանց, որոնք բռնազավթել են պետությունը, տիրապետում են տարբեր գործիքների և այդպես «առաջ» շարժվում: Այդ պատճառով է, որ իմ կարծիքով Հայաստանում փաստացի քաղաքականություն չկա: Դրա փոխարեն կան քրեաօլիգարխիկ հարաբերություններ»,– համոզված է Հ. Խուրշուդյանը:

Նա համաձայն չէ այն կարծիքին, թե կուսակցությունները ոչինչ չեն անում իրավիճակը շտկելու համար: Խոսելով լրատվական դաշտի ազատության մասին, նա նշեց, որ իր դիտարկմամբ այն նույնպես բավականին գրագետ ձևով վերահսկվում է իշխանությունների կողմից:

«Դաշտը թվում է ազատ է, բայց հենց վճռական պահ է լինում, նույն իշխանություններին ամենասուր ձևով քննադատող լրատվամիջոցները սկսում են «մանիպուլյացիաների» գնալ: Եվ երբ հարկավոր է լինում իշխանություններին ոչ միայն քննադատել, այլ նաև վերլուծությունների միջոցով ցույց տալ ելքերն ու աջակցել իշխանությունների համար ռեալ վտանգ սպառնացող ուժերին, հանկարծ նույն լրատվամիջոցները ընդդիմադիրի դիրքերից սկսում են հարվածել այդ ուժերին: Վերջին ընտրությունների ժամանակ այդ հարձակումը «ՕՐՕ» դաշինքի վրա էր, երբ պսևդոընդդիմադիր լրատվամիջոցները գրոհել էին դաշինքի վրա»,– ասաց Հ. Խուրշուդյանը:

Խոսելով ՀՀԿ–ի մասին` Հ. Խուրշուդյանը նշեց, որ այն ոչ թե կուսակցություն է, այլ քրեաօլիգարխիկ խմբավորում, որը սպասարկում է ընդամենը մեկ անձի՝ Սերժ Սարգսյանին:

«Սերժ Սարգսյանը ամբողջությամբ տիրապետում է դաշտին և կարող է «պեշկաների» պես ինչ–որ մեկին զոհաբերել: Այս ամբողջ ընթացքում, ի դեպ, բավականին բարձրաստիճան պաշտոնյաների զտումներ են իրականացվել, բայց նաև ասում են, որ ջրերը կարող են հոսել, հետո մի տեղ կրկին մեկտեղվել և այլն: Այսինքն, երբ չկա քաղաքական դաշտ, պետք է նման ռազբորկաներ, խմորումներ տեղի ունենան: Բայց դրանից, ցավոք սրտի, երկիրը ոչ թե շահում է, այլ տուժում է, իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ գնալով ջլատվում ու քայքայվում: Դա այն է, ինչ այսօր մենք ունենք, որի վերջը, ցավոք, դեռևս չի երևում»,– համոզված է Հ. Խուրշուդյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում