Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
uncategorized

Ռուբեն Եգանյան. «Առանց արմատական, հեղափոխական փոփոխությունների հնարավոր չի լինի երկրում իրավիճակ փոխել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժողովրդագետ Ռուբեն Եգանյանի կարծիքով, եթե Ռուսաստանում ժողովրդագրական խնդիրները լուծելու համար հստակ, արդյունավետ քայլեր են իրականացնում ու արդյունքի են հասնում, ապա Հայաստանում արդյունքներն այդպիսին չեն: Ու չնայած ՀՀ սոցապնախարարությունը որոշակի քայլեր ձեռնարկում է, բայց դրանց արդյունավետության մասին կարելի է դատել օր օրի աճող արտագաղթի տեմպերից:

«Ռուսաստանում նույնպես ժողովրդագրական առումով վիճակը մոտավորապես այնպիսին է, ինչպիսին որ մեզ մոտ է, բայց նրանք ունեն միգրացիոն ներհոսք: Այսինքն, Ռուսաստան ժամանողների թիվն էապես տարբերվում է մեկնողների թվից: Եվ այդ տարբերության հաշվին Ռուսաստանում բնակչության թիվը, ի տարբերություն Հայաստանի, աճում է»,– ասաց Ռ. Եգանյանը:

Նրա դիտարկմամբ, վերջին 30 տարում, Հայաստանի բնակչության թիվը գնալով միայն նվազում է: Հարցին, թե իրականում ինչ ծրագրեր է իրականացնում սոցապնախարարության ժողովրդագրության բաժինը, երբ տարիներ շարունակ ձեռնարկված քայլերի օգտակար գործողության գործակիցն այդպես էլ 0–ից չի աճում, ժողովրդագետը նշեց, որ իրենց կողմից իրականացվող քայլերի մասին պետք է նախարարությունից տեղեկանալ, սակայն հարցն այն է, թե դրանք որքանո՞վ են արդյունավետ և նպատակային: Ու եթե իրականում նպատակային և արդյունավետ լինեին, ապա բացասական արդյունք չէինք ունենա:

Խոսելով Սերժ Սարգսյանի՝ օրերս 4 միլիոնանոց Հայաստան ունենալու տեսլականի մասին, Ռ. Եգանյանը նշեց, որ միայն իշխանությունների, քաղաքական ուժերի, էլիտաների, ու մնացած բոլոր ուժերի գերմոբիլիզացիայի դեպքում գուցե հնարավոր լինի նման արդյունքի հասնել:

«Եթե Հայաստանում արմատական, հեղափոխական բարեփոխումներ չլինեն, ոչինչ էլ չի ստացվի: Դրան հասնելու համար նախ պետք է հասկանալ, թե որոնք են արտագաղթի պատճառները, փորձել գտնել դրանց վրա ներազդելու ձևերը, միջոցներն ու հնարավորությունները ու այդ ճանապարհով փորձել իրավիճակը փոխել: Իսկ արտագաղթի պատճառները բազմաթիվ են՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական իրողություններ ու բարոյահոգեբանական իրավիճակ: Եվ այդ ամենի համալիր ներգործության արդյունքում մենք այսօր ունենք այն, ինչ ունենք: Ու եթե ցանկանում ենք այս իրավիճակը փոխել, ապա պետք է թվարկածս բոլոր հարթություններում տիրող իրավիճակը փոխենք: Ընդ որում, հարկավոր է փոխել ոչ թե կոսմետիկ փոփոխություններ անելով, այլ՝ արմատապես և հեղափոխական ճանապարհով»,– ասաց Ռ. Եգանյանը:

Նա համոզված է, որ առաջին հերթին պետք է գիտակցել, որ առանց այդ փոփոխությունների ոչ մի բան դեպի լավը չի փոխվի, ընդհակառակը՝ գնալով ամեն ինչ կվատանա: Ուստի պետք է և՛ իշխանությունների, և՛ ընդդիմության, և՛ համազգային բոլոր ջանքերն ուղղել այդ նույն նպատակին, որպեսզի հնարավոր լինի իրավիճակ փոխել:

«Ես մի քիչ ուտոպիստական բան եմ ասում, բայց, դժբախտաբար, իրավիճակն այնպիսին է, որ առանց դրա հնարավոր չի լինի: Իսկ եթե շարունակվի «лебедь, щука, рак» մոտեցումը, և եթե իշխանությունները մտածեն ոչ թե երկիրը զարգացնելու, այլ ամեն քայլի գնով իրենց իշխանությունը պահելու մասին, իրավիճակը մնալու է նույնը՝ անընդհատ վատացման միտումներով»,– ասաց Ռուբեն Եգանյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում