Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Վահան Բադասյան. «Մարտի դաշտում մենք խնդիր չունենք, երկիրն այլ ուղղությամբ է կործանման գնում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2016 թվականի ապրիլյան մարտերից երկու տարի է անցել: Քաղված ու չքաղված դասեր, նոր պատերազմի վտանգ, հերոսներ: Այս օրերին հիշում ենք անցածը, գնահատում ներկան, խոսում ապագայի մասին:

Մարտական խաչի ասպետ, Արցախի հասարակական–քաղաքական գործիչ Վահան Բադասյանը սկսում է դասերից:

«2016 թվականի ապրիլից հետո թե՛ իշխանությունները, թե՛ բանակը, թե՛ ժողովուրդն իր հետևություններն արել է: Դիրքերն ամրապնդված են: Այստեղ մենք այլ խնդիր ունենք: Ալիևը, որպես հայեցակարգ, հայտարարել է Հայաստանի կապիտուլյացիայի մասին՝ Երևան մտնելը հենց դա է նշանակում: Իսկ նման հայտարարությունը հենց այնպես չէ: Մեր իշխանությունները պետք է նկատի ունենան, որ դրանք Թուրքիայի նկրտումներն են: Թուրքիան է «լեզու դրել», իսկ Ալիևը այդ մասին հայտարարել է: Այսինքն՝ Թուրքիան բանակն ազատ մտցնում է Ադրբեջան՝ Նախիջևանի 9 կմ տարածքով: Մեր կողմից ճիշտ կլինի շուտափույթ այդ 9 կիլոմետրը գրավել, որովհետև թշնամուն անակնկալի պետք է բերել: Բացի այդ, մենք պետք է հավասարեցնենք մեր դիրքերը, որպեսզի պատերազմ չլինի: Իսկ դրա համար միայն պատրաստ լինելը բավարար չէ: Եթե ուզում ես պատերազմում հաղթել՝ չի կարելի միայն պատրաստվել պատերազմին: Պետք է վերացնել հնարավոր տագնապալի հետևանքները»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Վ. Բադասյանը:

Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն այսօր միակն է աշխարհում, որին հարևանների հետ ունեցած խնդիրների պարագայում ցեղասպանություն է սպառնում. «Բյուզանդիան, Ասորեստանը ու շատերը չկան: Ավարները կուլ են գնացել Թուրքիային, կուլ են գնում լազերը, լեզգիները: Թուրքիային միակ կուլ չգնացող հարևանը մենք ենք մնացել: Թուրքիան վերջին 100 տարվա մեջ ուզում է հայի հետ ցեղասպանությամբ հաշվեհարդար տեսնել: Հաշվի առնելով այդ ամենը՝ մենք իրավունք ունենք վարվելու ամեն կերպ: Այլ հարց էլ կա՝ ինչո՞ւ է Ալիևը նման հայտարարություն անում: Այսօր Հայաստանում կա հետընթաց ապրող տնտեսություն, կա ծայրաստիճան արտագաղթ, ինչը ժողովրդագրությունը կրիտիկական վիճակի է հասցնում: Սա է մեր թշնամին: Մեր թշնամին ապրիլյան կամ սպասվելիք հնարավոր նման պատերազմները չեն: Պատերազմը մենք հաղթելու ենք, որովհետև այն սպառազինությունը, որը կա, ճիշտ է՝ հին է, քիչ է, բայց բավարար է: Մարտի դաշտում մենք խնդիր չունենք: Եթե պատերազմ լինի, մենք հաղթողն ենք լինելու: Բայց սա չէ խնդիրը, հարցն այն է, որ երկիրն այլ ուղղությամբ է կործանման գնում»:

Վահան Բադասյանն, ի տարբերություն այլ հասարակական ու քաղաքական գործիչների, ապրիլյան պատերազմի մասնակից զինվորներին գնահատելու հարցին այլ կերպ է մոտենում:

«Հարցը նրանց գնահատելու մեջ չէ: Ես, որպես հայ տղամարդ, ինձ վարկաբեկված եմ զգում, երբ մեր մայրերը սգում են: Արդեն հարյուր տարուց ավելի է, մենք անընդհատ սգում ենք մեր կորուստները, ինչին պետք է վերջ տրվի: Իսկ վերջ տալու համար երկիրը պետք է ճիշտ ուղու վրա դնել՝ բոլորը պետք է հայրենասեր լինեն, բայց այսօր իշխանությունների վարած քաղաքականությունը շատ հեռու է հայրենասիրությունից: Թուրքիային մենք ինչպե՞ս ենք ֆինանսավորում: Ոսկին թուրքական է, հագուստի կեսից ավելին թուրքական է, դա չի՞ նշանակում սնել ու զինել հակառակորդին: Մենք խոսում ենք հայերանասիրությունից, բողոքում, որ ՌԴ–ն զինում է թշնամուն, բայց մենք ենք զինում: Իսկ ի՞նչ եք կարծում, 2000 դոլարն ու մեդալ տալը գնահատե՞լ է: Գնահատել չէ: Այսինքն՝ պետք է սպասենք, որ անպայման զոհվի և նոր գնահատե՞նք: Ամեն ինչ պետք է անենք, որ չզոհվի: Չեմ ուզում գնահատենք, ուզում եմ, որ բոլոր հայ տղամարդիկ վեր կենան ու այս ամենի վերջը տան՝ թե ներսում, թե դրսում»,–նշեց նա:

Վահան Բադասյանն անդրադարձավ նաև ռուսական կողմից հնչող հայտարարություններին: Նշենք, որ ՌԴ մի շարք պաշտոնյաներ հայտարարեցին, որ Ռուսաստանն այլևս այն քանակությամբ զենք չի վաճառում Ադրբեջանին, որքան վաճառում էր 2016 թ. ապրիլից առաջ:

«Պաշտոնյաները խոսում են, քանի որ տեսնում են, որ Հայաստանում ծայր են առել հակառուսական տրամադրությունները: Ի դեպ՝ դրանք ոչ թե սուբյեկտիվ, այլ օբյեկտիվ են: 4 տարի առաջ միայն Վահան Բադասյանը կամ մի քանի հոգի էին ահազանգում ու խոսում այդ մասին, մյուսներն էլ կուրորեն ասում էին՝ «ռուսը չլինի՝ մենք կորած ենք»: Սա դավաճանության հասնող կուրություն էր: Բայց այսօր այդ կուրությունն էլ չկա: Եվ այս ամենը տեսնելով, ՌԴ–ն ու ՌԴ պաշտոնյաները փորձում են սիրաշահել մեզ: Բայց այդպես չպետք է լինի: Այսինքն՝ սեղանի վրա յուրաքանչյուր հարաբերություն պետք է դիտարկել զուտ իրավական պարտավորությունների հարթության մեջ: Այդ ժամանակ արդեն ՌԴ–ն չի ցանկանա Հարավային Կովկասում կորցնել իր վերջին և հուսալի ընկերոջը»,– ընդգծեց մեր զրուցակիցը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում