Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds
uncategorized

Հղի կնոջ մահ՝ բժշկի անփութության հետևանքով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի կառավարությունը «Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի համաձայն դիմումատուին 12000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ կվճարի: Հարցը ներառված է ՀՀ կառավարության նիստի առաջիկա օրակարգում:

Մասնավորապես՝ դիմումատուի դուստրը, ով 2007 թ. սեպտեմբերի 7–ին գտնվել է հղիության վաղ փուլում, կորցրել է գիտակցությունը և սկսել է ցնցվել։ Շտապօգնությունը ժամանել է կանչից 40–45 րոպե անց։ Ըստ դիմումատուի՝ այդ պահին բժշկին ասվել է, որ դուստրը հղի է: Բժիշկը ախտորոշել է ցնցումային համախտանիշ, երկու ներարկում է արվել, և նրան տեղափոխել են հիվանդանոց: 2007 թ. սեպտեմբերի 14–ին, այդպես էլ գիտակցության չգալով, դուստրը հիվանդանոցում մահացել է: Փաստական այլ հանգամանքների հետ մեկտեղ՝ հիմնավորման մեջ նշվել է, որ հետաքննության ընթացքում քննիչը ցուցմունք է վերցրել բժշկական օգնություն ցուցաբերած բուժանձնակազմից: Քննիչը նշանակել է փորձագետների հանձնաժողովի կողմից կատարվող դատաբժշկական փորձաքննություն: Եզրակացության մեջ նշվել է, որ դիմումատուի դստերը ցուցաբերած բժշկական օգնությունը եղել է ճիշտ և համապատասխանել է ախտորոշմանը: Քննիչը որոշել է մերժել քրեական վարույթի հարուցումը՝ հանցակազմի բացակայության պատճառով: Դիմումատուն դիմում է ներկայացրել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն՝ պնդելով, որ իր դուստրը մահացել է բժշկի անփութության պատճառով:

Փորձագետների հանձնաժողովը, սակայն, եզրահանգել է, որ շտապօգնության բրիգադի կողմից և հիվանդանոցում ցուցաբերված բժշկական օգնությունը եղել է պատշաճ և բավարար, առանց բացթողումների: Քննիչը որոշել է մերժել քրեական վարույթի հարուցումը: Նույն օրը քննիչը դիմել է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրենին՝ շտապօգնության բրիգադի նկատմամբ պատասխանատվության համապատասխան միջոց կիրառելու պահանջով: Քննիչը հանգել է այն եզրակացության, որ շտապօգնության մեքենան ժամանել է զգալի ուշացմամբ, և պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվել: Դիմումատուն քննիչի որոշման առնչությամբ բողոք է ներկայացրել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարան՝ պահանջելով բժշկի և բուժքրոջ դեմ քրեական վարույթ հարուցել։ Արդյունքում, աշխատանքային կանոնակարգերը և բժշկական էթիկան լրջորեն խախտելու համար բժիշկը ստացել է նկատողություն: Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը մերժել է դիմումատուի բողոքը՝ գտնելով, որ նրա դստեր մահվան առնչությամբ իրականացված քննությունը եղել է պատշաճ և բավարար: Դիմումատուն սույն որոշման դեմ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը, իսկ Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը թողնել առանց քննության, քանի որ այն չի ներկայացվել Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանի կողմից:

ՄԻԵԴ–ը նշել է, որ քննիչը որևէ լուրջ քայլ չի ձեռնարկել բուժքրոջ և բժշկի սկզբնական ցուցմունքների միջև անհամապատասխանությունները պարզաբանելու համար, քննություն իրականացնող մարմինը հետաքննության ժամանակ չի ապահովել դիմումատուի անմիջական մասնակցությունը։ Ըստ ՄԻԵԴ–ի՝ ո՛չ դիահերձմամբ և ո՛չ էլ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննությամբ վերջնականապես չի պարզվել դիմումատուի դստեր մահվան պատճառը: Դատարանը գտել է, որ իշխանությունները չեն գործել բավարար ջանասիրությամբ և խնամքով, որպեսզի պարզեն դիմումատուի դստեր մահվան պատճառը: Ի վերջո, ՄԻԵԴ–ը նշել է, որ հետաքննությամբ պարզվել է, որ շտապօգնության բրիգադը դիմումատուի դստերը պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերել և համարել, որ քրեական իրավունքում առկա իրավական պաշտպանության միջոցով հնարավոր չէր լինի պարզել դիմումատուի դստեր մահվան պատճառը և պատասխանատվության ենթարկել պատասխանատու անձանց:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում