Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
Politics

Ռուբեն Սաֆրաստյան. «Թուրքիան չի ստանձնի Ադրբեջանին ագրեսիայի մղող երկրի դերը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցի շրջանակներում պաշտոնապես կհայտարարվի Թուրքիայում կառուցվելիք ատոմակայանի շինարարության աշխատանքների մեկնարկի մասին: Թուրքիայում Ռուսաստանի մասնակցությամբ կառուցվող «Ակույու» ԱԷԿ–ում ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 22 միլիարդ դոլար։ Համաձայնագիրը պաշտոնական Մոսկվան և Անկարան ստորագրել են դեռևս 2010 թվականին, կառուցման աշխատանքները պետք է սկսվեն այս տարի:

Գնահատելով Թուրքիայի և ՌԴ–ի ներկայիս հարաբերությունները, այս ծրագրում զուտ տնտեսակա՞ն, թե, այնուամենայնիվ, քաղաքական ենթատեքստեր կան: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ քաղաքական նշանակությունը միանշանակ է:

«Թուրքիան, լինելով ՆԱՏՕ–ի անդամ, փաստորեն, ատոմակայանների շինարարությունը սկսում է Ռուսաստանի հետ գործարք կնքելով: Սա քաղաքական բավականին մեծ նշանակություն ունի: Մյուս կողմից, այս գործարքը վկայում է, որ ՌԴ–ի և Թուրքիայի հարաբերությունները համագործակցության առումով բավականին խորացել են, կամաց–կամաց ռազմավարական նշանակություն են ձեռք բերում: Նման մեծ գործարքով երկրները ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական առումով են իրար հետ կապվում: Ռուսաստանը շահագրգռված է թե՛ գործարքով, և թե՛ Թուրքիայի հետ համագործակցությունը խորացնելու առումով»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց թուրքագետը:

Նրա խոսքով՝ այս գործարքը պետք է դիտարկել ոչ թե մեկուսի, այլ մի շարք այլ գործարքների շրջանակներում, որոնք նույնպես միլիարդների են հասնում. «Նկատի ունեմ «Թուրքական հոսք» նախագծի շուրջ գործարքը: Այն նախատեսում է նախ ռուսական գազը Սև ծովի հատակով հասցնել Թուրքիա, մյուս մասով էլ՝ Սև ծովի հատակի վրայով անցնող գազատարով ռուսական գազը հասցնել Եվրոպա: Եթե սրան էլ ավելացնենք C–400 հակաօդային համակարգերի առաքումը Թուրքիա, նշանակում է, որ երկու երկրների համագործակցությունը հետզհետե ռազմավարական նշանակություն է ստանում: Մյուս կողմից, իհարկե, սա չի նշանակում, որ Թուրիքան հրաժարվում է ՆԱՏՕ–ի անդամ, ինչպես նաև ԱՄՆ–ի և Արևմուտքի դաշնակիցը լինել: Ամբողջ հարցն այն է, որ Թուրքիան մեծ նշանակություն ունի ԱՄՆ–ի համար թե՛ իր աշխարհագրական դիրքի, թե՛ իր բանակի, և թե՛ այլ հանգամանքների առումով: Ամերիկացիներին դուր չի գալիս այս գործարքներից և ոչ մեկը, բայց նրանք ստիպված են համակերպվել Թուրքիայի հետ: Ես չեմ բացառում, որ ամերիկացիների կողմից որոշակի քայլեր կձեռնարկվեն, և դրանք չեն լինի միայն հայտարարությունների մակարդակով: Նրանք ցույց կտան, որ դժգոհություն ունեն Թուրքիայի՝ իրենց դաշնակցի նման գործարքներից: Տեսնենք, թե ինչ ընթացք կլինի»:

Հարցին, թե տարածաշրջանում ի՞նչ ազդեցություն կունենա այս համագործակցությունը, Ռ. Սաֆրաստյանը պատասխանեց. «Թեև ՌԴ–ն, Թուրքիան և Իրանը Սիրիայի պարագայում շատ դեպքերում տարբեր մոտեցումներ ունեն, մենք տեսնում ենք, որ այդ հարցում Թուրքիա–Ռուսաստան–Իրան համագործակցության ձևաչափ է ստեղծվել: Այս ձևաչափն իր դրական ազդեցությունն ունեցավ Սիրիայի իրադրության վրա՝ հաջողվեց բավականին հաջողությունների հասնել «Իսլամական պետության» դեմ պայքարում: Այստեղ ոչ միայն ՌԴ–Թուրքիա, այլև ՌԴ–Թուրքիա–Իրան համագործակցություն կա: Սա զարմանալի ձևաչափ է. երեք երկրներն էլ տարածաշրջանում ունեն իրարամերժ մոտեցումներ, բայց կարողացել են տվյալ հարցում մոտեցնել իրենց դիրքորոշումները: Այդ ձևաչափը դեռևս հաջողությամբ պահպանվում է, թեև չեմ կարող ասել, որ ապագայում ևս կպահպանվի, որովհետև, ինչպես նշեցի, շահերը շատ դեպքերում իրարամերժ են»:

Նա շեշտեց, որ Թուրքիան շատ լավ օգտվում է ՌԴ–ի հետ իր համագործակցությունից. «Եվ, ըստ էության, Ռուսաստանն աչքերը փակում է Թուրքիայի կողմից Սիրիայի նկատմամբ առկա ագրեսիայի նկատմամբ: Ինչպես, ցավոք սրտի, փակում են նաև ԱՄՆ–ն ու Արևմուտքը»:

Ինչ վերաբերում է Հայաստանին ու մասնավորապես Արցախի խնդրին, Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, այս համագործակցությունը հիմնականում ազդեցություն չի կարող ունենալ:

«Բացատրեմ՝ ինչո՞ւ: Նախ՝ Թուրքիան ներգրավված է սիրիական այս ամբողջ գործընթացում: Մյուս կողմից, ներգրավված լինելով ՌԴ–ի հետ նշված խոշոր ծրագրերի իրականացման աշխատանքներին, Թուրքիան չի խաղա և չի ստանձնի Ադրբեջանին ագրեսիայի մղող երկրի դերը: Համենայն դեպս, չի խաղա այդ դերն այն ժամանակահատվածում, երբ նաև Թուրքիա–ՌԴ–Իրան համագործակցությունն է շարունակվում: Այս առումով, եթե Ադրբեջանը խոշոր ագրեսիա ցուցաբերի Հայաստանի դեմ, այն պայմանավորված կլինի զուտ Ադրբեջանի իշխանությունների որոշումներով: Ես չեմ բացառում, որ Ադրբեջանում ընտրությունների նախօրեին տեղի իշխանությունները նման ագրեսիա կկազմակերպեն Արցախի դեմ»,– ընդգծեց թուրքագետը:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում