Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Կարեն Սիրունյան. «Թուրքիայում հայկական կողմը պետք է զերծ մնա հրապարակում հայտնվելու վտանգից». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թուրքագետ Կարեն Սիրունյանը ստամբուլահայ համայնքի կողմից Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդի պաշտոնից չհեռացած Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի դեմ հայկական եկեղեցիներում իրականացվող բողոքի դրսևորումները փողոց տեղափոխելը անցանկալի է համարում, քանի որ իրականում Թուրքիան կանգնած է հերթական ռազմական հեղաշրջման ճանապարհին:

«Թուրքիայում ապստամբություններ իրականացնելը սովորական երևույթ է: Ամեն օր Թուրքիայում նոր պայթյուն է տեղի ունենում, ինչը Աֆրինի դեպքերի պատասխանն է: Եվ չի բացառվում, որ թուրքական իշխանությունները հայերի, քրդերի և այլ հարցերի շուրջ փորձի ներքին խժդժություններ առաջացնել, հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու նպատակով: Ամեն դեպքում հայերը պետք է չեզոքություն պահպանեն, առանց ներքին հարցերի վերաբերյալ վերաբերմունք դրսևորելու»,– ասաց Կ. Սիրունյանը:

Թուրքագետի կարծիքով Հայոց պատրիարքական փոխանորդի պաշտոնում պետք է այնպիսի թեկնածու ընտրվի, որը կընդունվի թե՛ հայոց, թե՛ միջազգային հանրության կողմից: Դա ձեռնտու կլինի նաև թուրքական իշխանություններին, քանի որ հայկական համայնքի ներքին կոնֆլիկտներից սկսած մինչև քրդական և այլ գործոններ կարող են գերտերությունների կողմից օգտագործվել թուրքական կառավարությունը տապալելու համար:

«Միջազգային ճնշման տակ կարող է ցանկացած կայծ օգտագործվել Թուրքիայի ներսում հրդեհ բռնկելու համար, որը թուրքական ներկա իշխանություններին ձեռնտու չէ: Դժվար է հասկանալ, թե Էրդողանն ինչ է մտածում, բայց չի բացառվում նաև, որ թուրքական իշխանությունները հայկական խնդիրն օգտագործելով, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ «բզբզալով», փորձում է հիմք ստեղծել, որպեսզի վաղը–մյուս օրը օգտվի առիթից և հարձակվի հայաբնակ Կամիշլիի վրա»,– ասաց Կ. Սիրունյանը:

Ըստ թուրքագետի, Աթեշյանի հանդեպ անհանդուրժողական վերաբերմունքի դրսևորումներին Հայաստանի նախագահի կամ Կաթողիկոսի ցանկացած միջամտություն, կամ հայտարարություն կարող է թուրքական իշխանությունների կողմից դիտվել որպես միջամտություն երկրի ներքին խնդիրներին, ուստի լավ կլինի, որ երրորդ երկրների միջոցով իրականացվի նման քայլերը և այս հարցում բավականին զգուշավորություն դրսևորվի:

«Պետք է հայկական պետական և կրոնական իշխանությունները հայ համայնքին փորձեն զերծ պահել այս ամենից, որպեսզի ներքին հարցերը որպես «խայծ» հնարավոր չլինի օգտագործել մեր իսկ դեմ, և պետք է ոչ թե հանդես գան անմիջական հայտարարությունների ձևով, այլ վարեն՝ «կուժ քեզ եմ ասում, կուլա դու հասկացի» քաղաքականություն: Մեր ներքին խնդիրը փողոց հանելը ձեռնտու չէ մեր տեսանկյունից, քանի որ ցանկացած մանր հարցից մեծ հարցեր կարող են ծագել և եթե ոչ այսօր, ապա վաղը այդ երկրում հեղափոխություն է լինելու: Եվ այս ֆոնին հայերը պետք է վարեն այնպիսի քաղաքականություն, որպեսզի չհայտնվեն հրապարակում»,– ասաց Կ. Սիրունյանը:

Հիշեցնենք, որ այս օրերին Ստամբուլի հայաշատ Քուրթուլուշ և Ֆերիքյոյ թաղամասերի բանուկ փողոցներում փակցվել են Աթեշյանի նկարով թռուցիկներ, որոնց վրա նա պատկերված է սև փակված աչքերով: Հայտնի է դարձել նաև, որ ոստիկանությունն արդեն ուսումնասիրություն է սկսել՝ պարզելու թռուցիկները փակցնողների ինքնությունը:

Նշենք նաև, որ Ստամբուլի նահանգապետարանը փետրվարի 5–ին, Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ հայկական կողմի ուղարկած դիմումին ի պատասխան, բավականին ուշացումով հայտնել էր, որ չի ճանաչում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի թեկնածությունը, որպես պատրիարքական տեղապահ: Նամակում նշված է եղել, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռևս ողջ է և հետևաբար չկան անհրաժեշտ նախապայմաններ պատրիարքի ընտրության համար:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում