Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Արմեն Մարտիրոսյան. «Եթե ապրիլի 9–ից հետո ինչ–որ բան փոխվի, ուրեմն լավ կլինի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր հոդվածում տեսակետ է հայտնել, թե համոզված է, որ եթե իշխանությունը շարունակի անտեսել բերված փաստարկները, մերժել քաղաքական պայքարի քաղաքակիրթ մշակույթը, չլսել թե՛ իր, և թե՛ իր պես մտածող այլ քաղաքացիների ձայները, երկրի ներսում ավելի հաճախ են լսվելու կրակոցների ձայները, որոնք տասնամյակներով հետ են շպրտելու Հայաստանը՝ խորացնելով ժողովրդի հուսալքությունը, և խարխլելով պետության հիմքերը:

Ուշագրավ է, որ հոդվածի տակ ստորագրել է ոչ թե կուսակցությունը կամ այն խմբակցությունը, որի անդամ է Է. Մարուքյանը, այլ միայն ինքը, ինչը կարծես ավելի է ընդգծում, որ «Ելքի» ելքերը բավականին նվազել են:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ համաձայն է Է. Մարուքյանի այդ մտքի հետ, քանի որ ներկայացված փաստարկները իշխանությունը մշտապես անտեսել է:

«Ցավոք սրտի իշխանությունը Հայաստանում երբևիցե փաստարկները չի լսել: 1991 թվականի ընտրություններից հետո մենք այդպես էլ չունեցանք իշխանափոխություն: Բոլոր հաջորդ իշխանությունները եղել են նախորդ իշխանությունների շարունակողները: Այդ պատճառով էլ փաստարկներ չլսելը նորություն չէ: Եթե որևէ փաստարկ լսեր, ապա իշխանության չէր լինի: Դրա փոխարեն իշխանություններն իրենց ողջ ներուժն ուղղել են անընդհատ վերարտադրվելու համար, որպեսզի հանրային ռեսուրսներն ու դրանից ստացվող եկամուտն անընդհատ տնօրինեն»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Նա նշեց նաև, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատն այլևս համախմբված միավոր է և եթե այլ միավոր լինի, որը ցանկություն հայտնի միասնական պայքար մղել, ապա ճակատը դրան դեմ չի լինի:

«Ոչ թե մեզ միանալ է պետք, այլ պետք է, որ բոլորը միանան: Եվ եթե այդ միացումը լինի, ապա հասարակությունը կարձագանքի, իսկ եթե ոչ՝ ապա հասարակությունը չի արձագանքի: Ինձ համար դա աքսիոմատիկ ճշմարտություն է: Ես ցանկություն ունեմ, որ այդպես լինի, մնացածն արդեն քաղաքական ուժերի և գործիչների քաղաքական որոշման հարցն է»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ ճակատը ապրիլի 9–ից սկսվող պայքարին միանալու հարցով չի բանակցել ՕԵԿ–ի հետ, իսկ «Նոր ժամանակներ» կուսակցության մասով պատկերը մի փոքր այլ է:

«Արամ Կարապետյանը, որպես քաղաքացի է մասնակցում մեր հանրահավաքներին»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Նա չբացառեց նաև, որ իշխանությունները կարող է իրենց ուժերը ջլատելու համար կրկին փորձեն ինչ–որ տեղեկատվական ֆոն ստեղծել ու հետո պառակտել ընդդիմությանը:

«Քանի որ մենք իրավապահ մարմինների փոխարեն ունենք իշխանությունների կամակատարներ, իսկ դատարանների փոխարեն ունենք իշխանությունների վճիռները կարդացողներ, ուստի ամեն ինչ էլ կարող է լինել: Ոչինչ չեմ բացառում: Այդ է պատճառը, որ այս վիճակում ենք: Ուրիշ երկրներում ընդդիմությունը կարողանում է նորմալ ֆինանսավորվել, ընդդիմադիր կուսակցությունները կարողանում են գործունեություն ծավալել, ընտրությունների միջոցով իշխանության գալ, կուսակցություններում լիդերների փոփոխություններ իրականացնել և այդպես շարունակել երկրի ղեկավարումը, բայց Հայաստանում դա չի լինում»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական հարցերով փորձագետ Ստյոպա Սաֆարյանի հնչեցրած միտքը, թե Սերժ Սարգսյանը ցանկալի արդյունքին հասնելու համար 5 տարի է պատրաստվում, իսկ ընդդիմությունը ուզում է 15 օրում հասնել իր ուզածին, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը չցանկացավ մեկնաբանել: Նա հրաժարվեց նաև պատասխանել հարցին, թե «Երկիր ծիրանի» կուսակցության հետ ճակատը բանակցություն վարել կամ վարո՞ւմ է: Բայց այս իրավիճակում, երբ ընդդիմադիր ուժերին ու գործիչներին իրականում կարելի է մատերի վրա հաշվել, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը շարունակում է պնդել, որ եթե միասնական ընդդիմություն լինի, ապա քաղաքացիների աջակցությունը կլինի:

«Եթե միասնական ընդդիմություն չձևավորվի, լավ չի լինի: Եթե ապրիլի 9–ից ինչ–որ բան փոխվի, ուրեմն լավ կլինի»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում