Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yield
Lifestyle

Ստիպում են, որ կինն ինքնակամ հանվի ու նետվի տղամարդու գիրկը

Սեռական կյանքը բազմազանությամբ հարստացնելու եւ սեքսը վայելելու համար մարդիկ ինչ միջոցների ասես, որ չեն դիմում. «Կամասուտրան» անգիր անելուց, պոռնոֆիլմեր դիտելուց սկսած՝ մինչեւ սեռական կարողությունները ակտիվացնող հաբեր ընդունելը: Տղամարդկանց պոտենցիան բարձրացնող միջոցներից զատ, կան նաեւ պրեպարատներ՝ հեղուկ կաթիլների, գելի, նույնիսկ մաստակի տեսքով, որոնք կանանց մեջ ընդամենը մի քանի րոպեից ուժգին սեռական ցանկություն են առաջացնում: Մայրաքաղաքի դեղատներից մեկի աշխատակցի ներկայացմամբ՝ այս միջոցներից, ցավոք, օգտվում են նաեւ անչափահաս, անփորձ ու խարդախ տղամարդիկ, ովքեր ընդունակ չեն կնոջ սիրտը գրավել ասպետական մեթոդներով: Դեղատան աշխատակցի խոսքերով՝ «Այդ միջոցները շատ հաճախ գնում են երիտասարդները, նույնիսկ 10-րդ դասարանցիները: Շատ դեպքեր գիտեմ, որ նույնիսկ աղջկանից թաքուն հյութի մեջ են լցրել, ու պատկերացնո՞ւմ եք խեղճ աղջկա վիճակը: Հետաքրքիրն այն է, որ այսքան տարի աշխատում եմ, ոչ մի օր չեմ հիշում, որ կանայք կամ աղջիկներ գնեն այդ կաթիլները, միայն տղաներն են գնում»: «Գրգռիչ» մաստակները 3 րոպե ծամելուց հետո ցանկած կին կնետվի տղամարդու գիրկը, թերեւս ճիշտ կլինի այն հյուրասիրել կնոջը միայն իր համաձայնությամբ: Բայց այն տղամարդիկ, որոնք կնոջը տհաճ են, հույս չունենան, թե մաստակներն ու կաթիլները հյուրասիրելով՝ կտիրանան իրենց համար ցանկալի կնոջը: Մասնագետները վստահեցնում են, որ այդ միջոցներն ազդում են ֆիզիոլոգիապես, մինչդեռ անհրաժեշտ է նաեւ հոգեբանական ազդեցություն, ինչը կաթիլներն ու մաստակը չեն ապահովում: «Ես հիվանդ եմ ունեցել. նրան զոռով ամուսնացրել են մի կնոջ հետ, որից՝ բառիս ուղիղ իմաստով, զզվում էր: Այդ տղամարդուն նշանակել էի ցանկություն առաջացնող դեղամիջոց ու ասել, որ գուցե սեքսից հետո ամեն ինչ լավ լինի նրանց փոխհարաբերություններում: Մի քանի ամիս հետո երիտասարդը եկավ ու ասաց, որ սեքը լինում է, բայց, միեւնույն է, կինն իր համար տհաճ է: Այսինքն՝ այդ պրեպարատները հոգեբանական ազդեցություն չեն ունենում, ինչը նման դեպքերում շատ կարեւոր է»,- «Առավոտին» ասաց բժիշկ-սեքսապաթոլոգ Հրաչյա Պապյանը: Արդյոք, այդ միջոցները կօգնե՞ն նաեւ ֆրիգիդ կանանց, Հ. Պապյանն ասաց. «Նախ պետք է պարզել, թե ֆրիգիդությունն ինչից է առաջացել: Կարող են լինել դեպքեր, որ ազդի»: Այդ «գրգռիչ» միջոցները, բժիշկների հավաստմամբ, առողջության համար անվտանգ են, եթե, իհարկե, կինը խաբված չէ: «Գրգռիչ» պրեպարատներից ավելի լայն տարածում ունեն տղամարդկանց համար նախատեսվածները՝ վիագրան, վեգարան, սիալիսը եւ այլն, սակայն, ինչպես դեղատան աշխատողներն են պնդում, դրանք շատ հաճախ գնում են նաեւ այն մարդիկ, որոնք առանց դրա էլ կարող են յոլա գնալ: Դեղատան աշխատակցի պատմելով. «Չնայած մեր ֆունկցիան չէ հարց ու փորձ անել, բայց մի երկու հարցից պարզում ենք, որ իրենք նորմալ տղամարդ են: Պարզապես, ուզում են վիագրա ընդունել, որպեսզի մի գիշերում մի 10 անգամ սեքս անեն: Եվ քանի որ վիագրան վաճառվում է առանց դեղատոմսի, մենք էլ տալիս ենք»: Դեղատան աշխատակցի ներկայացմամբ, շատ հայ տղամարդիկ ամաչում են ասել, որ հենց իրենց համար են գնում վիագրա, պատճառաբանում են, իբր ընկերոջն են ուզում օգնել եւ այլն: Վիագրայի գնորդները հիմնականում 23-30 տարեկան տղամարդիկ են, սակայն այդ պրեպարատը պահանջարկ ունի նաեւ միջին տարիքի տղամարդկանց, անչափահասների, նույնիսկ պապիկների շրջանում. «Օրինակ՝ վիագրա շատ գնում են, այսպես ասած, արդեն իրենց սեռական կյանքի մայրամուտն ապրող տղամարդիկ: Դե գալիս են, ասում՝ ախպեր ջան, չեմ հասկանում ինչ ա կատարվում՝ մեկ ստացվում ա, մեկ՝ չէ: Կարո՞ղ ա վիագրա ունենաք: Ես էլ չեմ խորանում, բայց ասում եմ, որ ալկոհոլի եւ սրտի դեղերի հետ չխմեն, որովհետեւ հնարավոր է վնասի»: Փաստորեն, եթե որոշ դեպքերում պոռնոֆիլմեր դիտելը, «Կամասուտրան» գործնականում օգտագործելն իսկապես օգնում է տղամարդկանց հաճույք ստանալ, ապա սեռական կարողությունները ակտիվացնող հաբերը ոչ բոլորին են օգնում: Մեզ հետ զրույցում Հ. Պապյանը վստահեցրեց, որ սրտանոթային կամ ճնշման տատանումներ ունեցող հիվանդներին, սրտի դեղամիջոցներ օգտագործողներին կատեգորիկ չի թույլատրվում վիագրա օգտագործել. «Եթե այդ դեղամիջոցների հետ միաժամանակ իրենք վիագրա ընդունեն, տեղն ու տեղը կմահանան: Իսկ ալկոհոլի հետ ընդունելու դեպքում, հնարավոր է ալերգիկ ռեակցիա ունենան, բայց դա չարիքի փոքրագույնն է»: Մեր այն հարցին, որ եթե տղամարդու մոտ անկարողություն է, անպայման պետք է վիագրայի օգնությա՞նը դիմեն, պարոն Պապյանն ասաց. «Լավ կլինի բժշկի մոտ հետազոտվեն, նոր ընդունեն: Քանի որ սեռական անկարողությունը կարող է ընդամենը հոգեբանական վիճակից լինի, ասենք՝ մի բանից, այսպես ասած, «մանթրաշ» է ընկել ու չի ստացվել: Ներշնչելով «նստում» են վիագրայի վրա եւ իրենց մեջ վախ է առաջանում, որ առանց վիագրայի չեն կարողանա հարաբերություն ունենալ, դրա համար էլ անընդհատ սկսում են օգտագործել: Հնարավոր է անկարող մեկը ընդունի ու ամեն ինչ նորմալ լինի: Բայց ինչ վերաբերում է նրան, որ տղամարդը մի քանի տարի ոչ մի բան չի արել, հնարավոր չէ վիագրայով բուժվի: Վիագրան պանացեա չէ, վիագրան հրաշքներ չի կարող գործել: Բայց հնարավոր է, շատ ներշնչվող մարդ է, գիտի, ասենք, ընկերը խմել է ու ամեն ինչ շատ լավ է եղել, այ, ինքն էլ կխմի ու հոյակապ կլինի, իհարկե, դա նաեւ աղջկանից է կախված, տրամադրությունից, հնարավոր է՝ ինչ-որ բան ստացվի, մարդը իր ուժերի նկատմամբ վստահություն ձեռք բերի ու դառնա գիգանտ, բայց դա խորը, լուրջ բուժում չէ»: