Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
Video

17-ամյա տղան դաժանաբար սպանել է մոր անկողնում պարկած մերկ տղամարդուն..Սարսափելի և շոկային պատմություն

1in.am- գրում է.
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորքի վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ շարունակվեց Արշակ Գ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

Արշակին մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Հանցավոր արարքի կատարման պահին Արշակը անչափահաս է եղել՝ 17 տարեկան: Դատարանում երիտասարդը հայտնեց, որ արդեն 18-ը բոլորել է:

Նախաքննության սկզբում որպես Արշակի օրինական ներկայացուցիչ՝ ներգրավվել էր նրա հայրը: Սակայն վերջինս ծանր հիվանդ է, այդ պատճառով նախաքննության ընթացքում որպես Արշակի օրինական ներկայացուցիչ՝ հանդես է եկել քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Արշակի հայրը նրա կենսաբանական մոր հետ ամուսնացած չի եղել: Արշակն ու քույրը մեծացել են հոր մոտ, հայրն է զբաղվել երեխաների դաստիարակությամբ:

Արշակի կենսաբանական մայրն ապրել է վարձակալությամբ՝ քաղաքի տարբեր մասերում, վարել է անկանոն կյանք, չարաշահել է ալկոհոլը…

Այնուամենայնիվ, հայրը չի արգելել Արշակի շփումը մոր հետ, Արշակը երբեմն այցելել է մայրիկին:

Դեպքի պահին վերջինս վարձակալությամբ ապրում էր Ջրվեժում:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի ապրիլի 10-ին Արշակն այցելել է մորը, ասել է, թե ընկերների հետ է հանդիպելու: Նա մոր տանից վերցրել է հեռախոսի լիցքավորիչ: Մայրը, որդու դուրս գալուց առաջ, նրան բանալի է տվել ու առաջարկել է՝ եթե ուշ լինի, տղան քաղաքի մյուս ծայրը չհասնի, գա ու գիշերի իր տանը…

Ժամը 23-ի սահմաններում Արշակը եկել է մոր վարձակալած բնակարան, իր բանալիով բացել է դուռը…

17-ամյա տղան անակնկալի է եկել՝ մոր անկողնում տեսնելով մերկ տղամարդու…

Արշակը զայրացել է մոր վրա՝ տեսնելով, որ նա նաև անսթափ վիճակում է: Բնակարանում գտնվող տղամարդը՝ 35-ամյա Ա. Կ.-ն, իր հերթին սկսել է անպատվել Արշակին՝ մոր հետ կոպիտ խոսելու համար:

Արշակն ու Ա. Կ.-ն սկսել են հայհոյախոսել միմյանց հասցեին: Ա. Կ.-ն, ով ֆիզիկապես ուժեղ էր անչափահաս տղայից, ցանկացել է մոտենալ նրան: Արշակը հրել է: Ա.Կ.-ն վայր է ընկել՝ մեջքով ընկել է մոտակա լրագրասեղանին, որի վրա ապակե սկահակ կար: Սկահակը ջարդվել ու վնասել է տղամարդու մեջքը:

Նա ոտքի է կանգնել:

Շարունակվել է վեճը Արշակի ու Ա.Կ.-ի միջև: Վեճի ընթացքում Արշակը վերցրել է խոհանոցային դանակն ու մի քանի անգամ հարվածել է Ա. Կ.-ին՝ վնասելով թոքը, առաջացնելով արյունահոսություն:

Տեսնելով, որ Ա. Կ.-ն թուլացավ՝ Արշակը դուրս է եկել մոր տանից, ճանապարհին նետել է դանակը…

Արշակի մայրը սառը թրջոց է դրել դանակահարված տղամարդու վերքերի վրա՝ արյունահոսությունը դադարեցնելու նպատակով: Շտապօգնություն չի կանչվել: Պառկել են… քնելու…

Կինը քուն է մտել, իսկ երբ արթնացել է, տեսել է, որ տղամարդը արդեն մահացել է՝ «սառել է»:

Կինը սկսել է զանգահարել ծանոթներին, Ա.Կ.-ի մահվան մասին հայտնի է դարձել ապրիլի 11-ի երեկոյան…

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ տուժողի մահը վրա է հասել արյան սուր կորստից՝ հեմոռագիկ ու տրավմատիկ շոկից…

Ա. Կ.-ի ծնողները որդու մահվան մասին իմացել են շատ ժամեր անց…

Դատարանում Արշակ Գ.-ն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն՝ հայտարարելով, որ դիտավորություն չի ունեցել տուժողին սպանելու:

Պաշտպանական կողմի տեսակետով՝ Արշակ Գ.-ն դանակի մի քանի հարված է հասցրել տուժողին, սակայն չի սպանել, տեսնելով, որ Ա. Կ.-ն թուլացավ, Արշակը հեռացել է: Եթե նա ցանկանար սպանել Ա. Կ.-ին, կշարունակեր դանակով հարվածներ հասցնել՝ մինչև մահ պատճառելը: Արշակը հեռացել է՝ տուժողին թողնելով մոր հետ՝ ո՛չ մենակ, սակայն Արշակի հեռանալուց հետո շտապօգնություն չեն ահազանգել, դանակով հասցված վերքերին սառը թրջոց են դրել ու պառկել են քնելու… Ժամանակին բուժօգնություն չի ցուցաբերվել, մարդը մահացել է հեմոռագիկ ու տրավմատիկ շոկից, դիտավորյալ սպանություն չի եղել կատարվածը… Տուժողին պատճառվել են ծանր մարմնական վնասվածքներ, որոնց արդյունքում տուժողը մահացել է…

Գործի նախաքննության ընթացքում Արշակ Գ.-ի նկատմամբ նշանակվել ու անցկացվել է դատահոգեբանական փորձաքննություն, որի եզրակացությամբ՝ դեպքի պահին Արշակ Գ.-ն չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում, նա լարված ու հուզված հոգեվիճակում է եղել, այդ լարվածությունն ու հուզվածությունը աֆեկտի աստիճանի չեն հասել…

Դատարանը այս նիստում հարցաքննեց ամբաստանյալի մանկության ընկերոջը: Այս վկայի հետ Արշակը հանդիպել է դեպքի օրը՝ Նորքի զանգվածում:

Ըստ վկայի՝ Արշակն իր մանկության ընկերներից է, իրենք մտերիմ են եղել: Դեպքի օրն ինքն ու ևս մի ընկեր Արշակին հանդիպել են «Ծիածան» հանրախանութի մոտ: Միասին զբոսնել են, ժամանակ են անցկացրել:

Ժամը 23-ի սահմաններում Արշակն ընկերներին ասել է, թե գիշերելու է գնում մոր տուն: Ընկերները գիտեին, որ Արշակի մայրն առանձին է ապրում:

Վկան ասաց, թե տաքսի են կանչել, Արշակին տաքսիով ճանապարհել են մոր տուն:

Գիշերվա ժամը մեկի սահմաններում զանգել է իրենց երրորդ ընկերն ու ասել է, թե Արշակին դեպք է պատահել՝ նա մարդ է դանակահարել: Խնդրել է, որ վկան դուրս գա տանից՝ Արշակին օգնեն:

Վկան դուրս է եկել տանից՝ չնայած ուշ ժամ էր: Արշակն ու մյուս ընկերը արդեն սպասում էին: Արշակը մանրամասներ չի պատմել՝ ընկերները զգացել են, որ նա չի ցանկանում մանրամասների մասին խոսել: Նրանք Արշակին են տվել իրենց մոտ եղած փողերը ու գնացել են իրենց տները: Թե ուր է գնացել Արշակը՝ վկան ասաց, թե տեղեկություն չի ունեցել…

Այս վկան նախաքննության ժամանակ Արշակի հետ հարցաքննվել է նաև առերես:

Վկայի նախաքննական ցուցմունքները դատարանում հրապարակվեցին: Նախաքննական ցուցմունքում վկան հայտնել էր, որ Արշակն իրենց ընդհանուր ընկերոջը պատմել էր, թե մոր տանը հանդիպել է մերկ տղամարդու, վիճել է հետը ու դանակով հարվածել է…

Վկան ասաց, թե նախաքննական ցուցմունքը ճիշտ է:

Պաշտպանական կողմը բժշկական տեղեկանք էր բերել Արշակի հոր ծանր հիվանդության ու տեղաշարժվելու անկարողության վերաբերյալ:

Դատարանը կողմերին լսելով՝ հրապարակեց Արշակի հոր նախաքննական ցուցմունքը՝ համոզվելով, որ նրա՝ դատարան ներկայանալն անհնար է առողջական վիճակի պատճառով:

Արշակի հայրը հայտնել էր, թե ամուսնացել է, ինքն ու կինը երեխաներ չեն ունեցել:

90-ականներին ծանոթացել է ու արտաամուսնական կապով ապրել է Արշակի կենսաբանական մոր հետ: Վերջինիցս երկու երեխա ունի, որոնք մեծացել են ոչ թե կենսաբանական մոր, այլ իր ու իր կնոջ հետ: Արշակը դեպքից ամիսներ անց պետք է բանակ զորակոչվեր:

Դեպքի օրը հայրը Արշակին հազար դրամ է տվել՝ Արշակն ասել է, թե ցանկանում է գնալ մորը այցելության:

Հետո նա զանգել ու ասել է, թե գիշերը կմնա մոր տանը:

Հաջորդ օրը կինը հայտնել է, թե զանգել էր Արշակի կենսաբանական մայրն ու ասել է, թե Արշակը իր տանը վիճել, «իրեն ցույց է տվել»՝ մարդ է դանակահարել:

Արշակի հորն անմիջապես չեն հայտնել, որ Արշակը դանակահարություն է կատարել՝ նրա առողջական վիճակը հաշվի առնելով: Հայրը նշել է, թե չգիտի՝ որտեղ է որդին, նրա հեռախոսին չի կարողանում զանգահարել…

Հայրը հայտնել է նաև, որ գիտեր՝ Արշակի մայրը անկանոն կյանքով է ապրում, ինքը նրա հետ կապ չի ունեցել ու չի շփվել, նույնիսկ նրա զանգերին չի պատասխանել, այդ պատճառով նա զանգել էր իր կնոջը…

Դատարան չէր ներկայացել Արշակի կենսաբանական մայրը՝ նրան բերման ենթարկելու որոշում էր կայացվել դատարանի կողմից, բայց կինը բերման չէր ենթարկվել, դատարանը որևէ տեղեկություն նրա մասին չէր ստացել:

Դատական հաջորդ նիստին նույնպես դատարանը միջոցներ կձեռնարկի չներկայացող վկաներին բերման ենթարկելու համար: