Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
Photo

Այն, ինչ մնաց կադրից դուրս. Սոֆի Մխեյանի «Տեսիլքի» հետաքրքիր նախապատմությունը

EXCLUSIVE
Ամեն անգամ նորովի ներկայանալը Սոֆի Մխեյանի գործունեության մի մասն է դարձել. երգչուհին 2018-ին նոր նախագիծ սկսեց, որի շրջանակում ամեն ամսվա վերջին օրը նոր երգ կամ տեսահոլովակ է ներկայացնում իր լսարանին։ Հունվարին՝ «Չեմ ուզում», փետրվարին՝ «Ռեհան», իսկ մարտի 31–ին իր համար առանձնահատուկ աշխատանք ներկայացրեց` նոր տեսահոլովակ, որի ռեժիսորը ինքը է, հերոսուհին՝ Նազենի Հովհաննիսյանը։

«Երբ երգը ծնվեց, անգամ նախագիծը չէի սկսել։ Ի սկզբանե վստահ էի, որ այն տեսահոլովակով եմ ներկայացնելու, բայց հատուկ չէի որոշել, որ ես պետք է լինեմ տեսահոլովակի ռեժիսորը։ Աշխատանքի հունն ինքնըստինքյան թելադրեց ամեն ինչ»,– ասաց երգչուհին, ով պրեմիերայից 1 օր առաջ դեռ չգիտեր` ինչպես է կոչվելու երգը։

«Մի կաթիլ սեր», «Իմ կես», «Առանց քեզ», «Իզուր է», «Ավերվում եմ». տարբերակները շատ էին, սակայն Սոֆին չէր ցանկանում տխուր շեշտադրում անել վերնագրում։ «Երգը շատ մեծ, ազնիվ սիրո մասին է։ Երգում որքան ջերմություն, այնքան էլ տխրություն կա, սակայն չէի ցանկանում տխրությունը շեշտել»,– ասաց Սոֆին, ով, ի վերջո, կանգ առավ «Տեսիլք» տարբերակի վրա։

 

Վերջին խոսքը, որ հնչում է Նազենի Հովհաննիսյանի մատուցմամբ, երգի նախնական տարբերակում Սոֆիի կողմից է ասվել. «Երբ մեկ տարի առաջ ծնվեց երաժշտությունը, խոսքերի համար դիմեցի Ավետին։ Իհարկե, իրեն ասել էի՝ ինքս ինչ եմ տեսել ու լսել այս ամենի մեջ, սակայն նա շատ երկար լռում էր, ասում էր` երաժշտությունը շատ հոգեհարազատ է, բայց չի հասկանում` ուր է ուզում գնալ։ Մոտ 2 ամիս անց Ավետը զանգահարեց ու ասաց, որ խոսքերը պատրաստ են։ Ինքս զգացել էի, որ երաժշտական հատվածից բացի, պետք է լինի նաև խոսք։ Ավետը հենց այդպես էլ գրել էր։ Ձայնագրվեցի, սակայն ամեն անգամ լսելիս, խոսքն ինձ շեղում էր։ Հասկանում էի, որ ես չեմ, որ պետք է ասեմ այդ խոսքը։ Երբ Նազենին լսեց երգի նախնական տարբերակը, շատ հավանեց, բայց խոսքի հետ կապված խորհուրդ տվեց նորից ձայնագրվել։ Հետո մոռացանք այդ մասին։ Ամիսներ անց արդեն հասկացա, որ ուզում եմ երգը ներկայացնել հանդիսատեսին, սկսեցի քննարկել՝ ով կնկարահանի տեսահոլովակը։ Տարբեր մտքեր ունեի, իսկ տեսահոլովակում միանշանակ տեսնում էի Նազենիին։ Երբ իրեն ասացի այդ մասին, քննարկում անգամ չունեցանք, ակամայից ասաց` կլինեմ տեսահոլովակիդ հերոսուհին, դու էլ նկարիր այն, թեկուզ հեռախոսով։ Իհարկե, սա այն տեսահոլովակը չէր, որ հեռախոսով պետք է նկարեի, ամեն դեպքում, երբ հասանք խոսքի հատվածին, հասկացա, որ Նազենիի խոսքը կամբողջացնի ստեղծագործությունը»,– պատմեց Սոֆին։

Տեսահոլովակը Սոֆիի առաջին ռեժիսորական աշխատանքն է։ Նրա խոսքով՝ խնդիր չուներ ռեժիսորական ձիրք ցույց տալու, պարզապես, այս աշխատանքն ազնիվ պոռթկումների արդյունք է։ «Շատերն են բարձրաձայնում, որ ունեմ հետաքրքիր աչք ու կարողանում եմ տեսնել գեղեցիկը։ Սակայն այս անգամ չէի լուսանկարելու. ինձ համար շատ պատասխանատու էր մոտենալ տեսախցիկին։ Կադրում ու կադրից դուրս համախմբել էի ընկերներիս, բայց կտրվել էի ընկերական միջավայրից։ Պատասխանատվության զգացումից այնքան լարված էի, որ Նազենին հումորով ասում էր` դու անտանելի ես որպես ռեժիսոր»,– ասաց երգչուհին։

 

Տեսահոլովակում շեշտադրված է հերոսուհու կերպարը, հերոսը ներկայացվում է որոշակի շղարշի տակ։ Սոֆին ասում է, որ ի սկզբանե այդպես էր պատկերացրել տեսահոլովակը։ «Շեշտադրված է կնոջ էմոցիան, ջերմությունը։ Փորձել ենք գաղտնիության մեջ հետաքրքրություն մտցնել։ Իհարկե, կա այդ տղամարդը, սերը, սակայն որոշակի շղարշով։ Ցանկացա, որ մինչև համբույրն ամեն ինչ ավարտվի. դրանից հետոն թողնենք էկրանից այն կողմ գտնվող յուրաքանչյուրի ցանկությանը»,– ասաց Սոֆին ու հավելեց, որ իր ներկայությունն էլ տեսահոլովակում ինքնանպատակ չպետք է լիներ, ուստի դրան հետաքրքիր լուծում գտան, երբ վերջում ասվեց «ստոպ», երևաց, որ ինքն է ռեժիսորը։

Խոսքը եզրափակելով՝ Սոֆին նշեց, որ պետք է միշտ փորձել նորը. «Մենք միշտ էլ փորձում ենք ռիսկի դիմել՝ սահմանները կոտրելով, փորձարկել նորը՝ թեկուզ սխալվելու գնով։ Ես շատ ուրախ եմ, որ մշտապես աշխատել եմ բանիմաց ու հետաքրքիր մտածողությամբ մարդկանց հետ։ Նոր տեսահոլովակս՝ «Տեսիլքը», ստեղծել ենք իմ ընկերական հզոր թիմով։ Ռիսկային էր, բայց պետք է փորձել նորը՝ չվախենալ անգամ սխալվելուց։ Պարզապես ուզում եմ իմ մեծ շնորհակալությունը հայտնել ընկեր-գործընկերներիս՝ որոնց հետ միասին իմ զգացածը դարձավ իրականություն և պատրաստ է լսարանի ուշադրությանը։ Առանց սիրելի մարդկանց հնարավոր չէր լինի ստանալ այս ամենը, անվերջ շնորհակալ եմ ու սիրում եմ ձեզ։ Աշխատել ենք սիրով ու ամենակարևորը՝ անկեղծ։ Շնորհակալ եմ դիտողներին բուռն արձագանքի, ձեր սիրո ու ջերմ խոսքերի համար։ Բարի դիտում»։