Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBank
Politics

Թևան Պողոսյան. «Առայժմ տեսնում եմ միայն անձերի գործընթաց, ծրագրեր կամ այլընտրանքային մոդելների առաջարկներ չեմ տեսնում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է պատգամավոր Թևան Պողոսյանը

– Այս պահին համագործակցության եզրեր կա՞ն որևէ քաղաքական ուժի կամ դաշինքի հետ:

– Նախկինում արտահայտած իմ դիրքորոշումը նույնն է՝ սպասում եմ ծրագրերի: Երբ կլինեն ծրագրեր, կդիտարկեմ, այլ առաջարկներ դեռ չեմ ստացել: Հրավերները պետք է լինեն լուրջ և աշխատանքային: Առայժմ տեսնում եմ միայն անձերի գործընթաց, ծրագրեր կամ այլընտրանքային մոդելների առաջարկներ չեմ տեսնում: «Ելք» դաշինքն է փորձում նոր մոտեցումներ բերել՝ երիտասարդների միջոցով: Բայց բացի նրանից առկա ուժերից միայն «Հանրապետականն» է, որ հասկանում է՝ ինչ է անելու:

– Հնարավո՞ր է, որ կրկին «Ժառանգության» ցուցակով առաջադրվեք:

– Կասկածում եմ, որ «Ժառանգությունն» ինձ առաջարկություն կանի: Այնպես, որ այդ տարբերակը կարող ենք բացառել: Մի քանի կուսակցություն կա, որոնց հավանականությունը նույնպես կարելի է բացառել, բայց աշխարհում ամեն ինչ էլ հնարավոր է:

– Հնարավո՞ր է, որ ոչ մի դաշինքի կամ կուսակցության ծրագրերը ձեզ դուր չգան և դուք միայնակ հանդես գաք:

 

– Ես ամեն անգամ շեշտում եմ, որ առայժմ չունեմ ցանկություն ինձ տեսնելու Ազգային Ժողովում: Ցանկությունս ավելի շատ է վերադառնալ իմ նախկին աշխատանքին՝ Ազգային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար լինել, այնտեղ աշխատանքս շարունակել:

– Եթե ամեն դեպքում մտափոխվեք և ցանկանաք պատգամավոր դառնալ, քարոզարշավի ժամանակ շեշտը ինչի՞ վրա կդնեք:

– Իմ արժեքային համակարգը նույնն է՝ ազատ տնտեսություն, ժողովրդավարական ինստիտուտների հզորացում, կոռուպցիայի դեմ պայքար: Սրանք ընդհանուր լոզունգներ են կամ տեսլական գաղափար: Հարցը այն է, թե մենք ինչպես ենք հասնում այդ նույն արդարադատությանը, տնտեսական զարգացմանը, ժողովրդագրական խնդիրների լուծմանը: Իմ արժեհամակարգը չի փոխվել: Ինչ ծրագիր կառաջարկեն, ինչ շեշտադրումներ կանեն, ինչ ուղղությամբ կաշխատեն, արդյոք դա հավատ կներշնչի իրենց տեսլականով առաջ գնալու և դրա հետ միասին նաև, թե ինչպիսին կլինի ձևավորված թիմը, ըստ այդմ էլ՝ հասկանալի կլինի, թե արդյոք այդ թիմը ծրագիրը կյանքի կոչելու պոտենցիալ ունի՞:

– Միգուցե պատգամավորի աշխատանքը ձեզ հոգնեցրե՞լ է ու այդ պատճառով դուք մյուսների նման ոգևորված չեք կրկին խորհրդարանում հայտնվելու մտքից:

– Այն, որ ցանկացած աշխատանք կատարում եմ ջանասիրաբար, դա երևի ինքներդ եք տեսել հինգ տարվա ընթացքում: Այնպես, որ ես աշխատել եմ, ոչ թե հանգստացել կամ վայելել եմ: Բայց երբևէ հոգնել գաղափարը ես չունեմ: Երբևէ չեմ հոգնել որևէ բանից, հատկապես՝ աշխատելուց: Նույն ձևի ջանասիրաբար շարունակելու եմ աշխատանքս՝ որտեղ էլ, որ աշխատեմ: Արածներիցս չեմ հիասթափվել:

– Միգուցե մյուս պատգամավորների աշխատելաոճի՞ց եք հոգնել, շատերը կոճակ սեղմողի համբավ ունեն:

– Ոչ: Դա միայն ինձ օգնում է, որ ես իմ եզրակացությանը հանգեմ՝ ում համար քվեարկեմ, ում համար չքվեարկեմ ապագա Ազգային Ժողովում: Դա ավելի շատ պետք է հանրությանը, որպեսզի նրանք հասկանան, թե ում են քվե տալու: Խնդիրը հոգնածության մեջ չէ, այլ հավատի, որ այդ թիմի հետ կարող ես փոփոխություն բերել:

– Միգուցե հավատը չկա՞:

– Հավատը գալիս է նրանից, թե ինչ գործողություն են առաջարկելու: Բոլորս էլ կարող ենք ասել, թե ուզում ենք Հայաստանը դարձնել աշխարհի ամենագեղեցիկ երկիրը: Բայց եթե գործ չանենք, կդառնա՞: Չի դառնա:

– Սեյրան Օհանյանի՝ ընդդիմադիր դաշտ մտնելու փորձերն ինչպես կգնահատեք:

– Սեյրան Օհանյանը, իմ պատկերացմամբ, առայժմ փորձում է հայտ ներկայացնել իր տեսլականով Հայաստանի զարգացվածության համար: Թե այդ հայտը որքան քվե կստանա և նա կհայտնվի ընդդիմադիր դաշտում, թե իշխանության մեջ, դա ապագան ցույց կտա: Թեև ինձ չի թվում, թե նա ընդդիմադիր դաշտում է աշխատում: Նա այլընտրանքային մոդել է փորձում առաջարկել: Երբ մոդելը կառաջարկի, իր թիմը կգնահատի այդ, և ստացած քվեի համաձայն նոր կարող ենք խոսել, թե որտեղ է հայտնվելու Սեյրան Օհանյանը:

– Իրական և կեղծ ընդդիմությանը ինչպե՞ս եք վերաբերվում:

– Ինձ համար ընդդիմադիր լինել, չի նշանակում մյուս կողմի ամեն մի ասածի հակառակը պնդել: Ինձ համար ընդդիմադիրի գաղափարը այն է, որ դու ունես այլընտրանքային մոդելի առաջարկ և ընդդիմանում ես այն քաղաքականությանը, որը կա: Շատերը մի կողմից մյուս կողմ են գնում: Այդ ժամանակ դու ունենում ես խնդիր, որ կեղծությունը ոչ թե ընդդիմություն կամ չընդդիմություն լինելն է, կեղծությունը նրանում է, որ մարդ ասել է սա իմ արժեհամակարգն է, սա իմ տեսլականն է, հաջորդ օրը կարող է փոխել իր կարծիքը: Արժեհամակարգերը պետք է չփոխվեն: Եթե դու հավատում ես արժեքներին, ուրեմն դու պետք է ստորագրես դրա տակ ու այդպես էլ շարունակես, ոչ թե մի օր այսպես ասես, մյուս օրը՝ այնպես, մի օր միանաս այս դաշտին, մի օր էլ՝ մեկ ուրիշ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: