Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
Socity

Երևանում երիտասարդը ընտանիքի անդամների օգնությամբ բռնաբարել է նշանածին, երբ վերջինս ցանկացել է բաժանվել նրանից

Նշանածին առևանգելու և նրան բռնաբարելու մեջ մեղադրվող 32-ամյա Արտուշն ընկերուհու հետ ծանոթացել էր գործընկերոջ տանը, աղջիկը եղել է գործընկերոջ քույրը, ով հետագայում դարձել էր նրա նշանածը:
Փաստինֆո-ին հայտնի է դարձել այս դեպքից մանրամասներ: Մասնավորապես՝ Արտուշը մի քանի անգամ գնացել է գործընկերոջ տուն, որտեղ տեսել և հավանել է վերջինիս քրոջը: Աղջկա և նրա ընտանիքի հետ փոխադարձ համաձայնության գալով՝ նրանք հանդիպել են, ապա՝ լրջացրել հարաբերությունները, նշանվել:
Նշանդրեքից հետո, ինչպես սովորաբար լինում է հայկական ավանդական ընտանիքում, խնամականչ են կազմակերպում և տղայի ընտանիքն աղջկա հարազատներին հրավիրում է իրենց տուն:
Ով իմանար, որ այս խնջույքը կարող է նպաստել նրանց հարաբերությունների ավարտին, և աղջիկը կվերանայի իր որոշումը և կցանկանա նշանդրության մատանին ետ վերադարձել:
Պարզվում է՝ այդ խնջույքի ժամանակ տղայի մերձավորները հարբել են, ձևավորվել է տհաճ մթնոլորտ, որից ելնելով՝ աղջկա ընտանիքը որոշել է հեռանալ նրանց տանից:
Այս ամենից աղջիկը հիասթափվել է ու որոշել խզել տղայի հետ հարաբերությունները:
Ապա ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով աղջիկը զրուցել է Արտուշի հետ, ով նրանից խնդրել է հարաբերությունները վերջնականապես պարզելու և նշանադրության մատանին ու մյուս նվերները վերադարձնելու համար վերջին հանդիպումը: Աղջիկը նախ մերժել է հանդիպման առաջարկը, ապա իրենց հարաբերությունների վերջնական ընթացքը լուծելու պայմանով համաձայնել աշխատանքի ավարտից հետո` ժամը 18:00-ի սահմաններում, հանդիպել նրա հետ:
Հենց այդ օրն էլ տղան կազմակերպել է նշանածի առևանգումը և նախնական համաձայնության եկել իր երկու գործընկերների հետ:
Իրենց փոխհարաբերությունները վերջնականապես պարզելու նպատակով նրանք հանդիպում են Երևան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող սրճարանում, ապա քայլելով գնում դեպի Հանրապետության հրապարակի մոտակայք, որտեղից Արտուշը գործընկերների հետ աղջկան տուն ուղեկցելու պատրվակով, խաբեությամբ նստեցնում են Մերսեդես ավտոմեքենան և առևանգում:
Աղջկան տեղափոխում են Գավառ քաղաք, ապա վերադառնում Երևան՝ Արտուշի բնակարան, որտեղ վերջինիս մայրը և եղբայրը, ստեղծելով նպաստավոր պայմաններ, լքում են տունը՝ Արտուշին ու նշանածին թողելով տանը միայնակ:
Եվ հենց նույն օրը Արտուշը բռնաբարում է նշանածին, բռնությամբ մի քանի անգամ սեռական հարաբերություն ունենում նրա հետ:
Իսկ հանցագործությունը բացահայտվում է աղջկա խորամանկության արդյունքում, դեպքի հաջորդը օրը, երբ ոստիկանությունից զանգահարում են աղջկան և հրավիրում բաժին, աղջիկը նշանածի հարազատներին ասում է, որ միասին գնան ոստիկանություն, որտեղ և կասի, թե ամեն ինչ իր կամքով է տեղի ունեցել:
Տղայի հարազատները հավատալով՝ միասին ուղևորվում են ոստիկանության բաժին որտեղ և աղջիկը հաղորդում է տալիս՝ իրեն առևանգելու և բռնաբարելու մասին, որից հետո Արտուշը ձերբակալվում է: