Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
Video

Ագնեսա Շահնազարյանն էլ եթերում սկսեց ցուցադրել այն, ինչ սովորական մարդիկ աշխատում են չհանրայնացնել

Ագնեսա Շահնազարյանն էլ եթերում սկսեց ցուցադրել այն, ինչ սովորական մարդիկ աշխատում են չհանրայնացնել

այսօրվա զրուցակիցը դերասանուհի Ագնեսա Շահնազարյանն է:

-Այժմ, բացի սերիալային զբաղվածությունից, ի՞նչ գործունեություն եք ծավալում:

-Աշխատում եմ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Նաև «Պենելոպե» մոնոներկայացմամբ, որով մասնակցել եմ «Արմմոնո» փառատոնին, այժմ շրջագայում եմ աշխարհի տարբեր երկրներում

-Թատերական ինստիտուտն ավարտելուց հետո երկար տարիներ աշխատում էիք Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում: Այն Պարոնյան թատրոնով փոխելու անհրաժեշտությունն ինչի՞ց առաջացավ:

-Այո, Սունդուկյան թատրոնում աշխատել եմ 1996 թվականից: Երկու-երեք տարի առաջ, երբ տեղափոխվել էի Ռուսաստանի Դաշնություն, իմ պայմանագրի ժամկետը լրացավ: Քանի որ Հայաստանում չէի, չէի կարող այն երկարաձգել: Վերադարձից հետո հասկացա, որ ժանրային փոփոխություն եմ ուզում, կյանքի նոր փուլը ցանկացա նոր թատրոնում սկսել:

-Մեկնեք էիք Մոսկվա, հիմնել էիք Ձեր սեփական բիզնեսը: Ի՞նչը Ձեզ վերադարձրեց Հայաստան՝ հայրենասիրությունն ու կարո՞տը:

-Մարդիկ միշտ մտածում են, որ ես շատ առաջադեմ եմ, իմ տեսակը դրսում շուտ կհարմարվի: Ինքս էլ իմ մասին նման կարծիք ունեի: Բայց պարզվեց, որ այդպիսին չեմ… Այո, շատ հայրենասեր եմ, շատ եմ սիրում իմ երկիրը: Իմ տեսակը դրսում իր տեղը երբեք չի կարող գտնել: Նույնիսկ կապ չունի, թե որքան գումար ես աշխատում: Եթե քո սիրելի գործով չես զբաղվում և այն հողի վրա չես, որտեղ միշտ ապրել ես, քեզ միշտ էլ օտար ես զգում: Երևի, դա էր պատճառը, որ ես «գլխապատառ» վերադարձա Հայաստան: Աստված չտա, որ գնալու մասին նորից մտածեմ: Հուսանք, այնպես կլինի մեր պետությունում, որ երբեք ու ոչ-ոք գաղթի ճանապարհը նորից չի բռնի:

 

-Բայց դերասանները հաճախ բարձրաձայնում են, որ այստեղ ապրելը դժվար է:

-Դժվարությունը մասնագիտության հետ որևէ կապ չունի: Մեր օրերում, առհասարակ, դժվար է բոլորի համար: Մարդկանց աչքերից, դեմքից զգացվում է, որ դժվարությամբ են ծայրը-ծայրին հասցնում: Բնականաբար, սոցիալական այս վիճակը տանում է նրան, որ մարդիկ նորից մտածեն երկրից դուրս գալու մասին: Այդ թվում ինձ համար ևս սարսափելի դժվար է. ունես նոր մտահղացումներ, շատ պլաններ, որոնք իրականացման են սպասում: Դրան որոշ չափով սոցիալական վիճակն է խանգարում, որոշ չափով՝ հոգեվիճակը: Այսօր շատ դժվար է կայանալ, հաստատվել ու փորձել առաջ գնալ: Հուսանք, որ ամեն ինչ կփոխվի:

-Սեփական բիզնես ունենալու փորձ արդեն ունեք: Չե՞ք ցանկանում այստեղ էլ գեղեցկության սրահ ունենալ, որը եկամտի գլխավոր աղբյուր կծառայի:

-Իհարկե, ցանկանում եմ: Ես սիրում եմ աշխատել, և միշտ էլ նպատակ եմ ունեցել՝ ունենալ իմ բիզնեսը: Բայց այսպիսի ճշմարտություն կա. երբ ժողովրդի սոցիալական վիճակը լավ չի լինում, ցանկացած բիզնես սկսելուց առաջ պետք է գիտակցես, որ այն դատապարտված է փլուզման, անհաջողության: Եթե մարդիկ այսօր գումար չունեն, հացի խնդիր են լուծում, ըստ իս, յուրաքանչյուր էսթետիկ հաճույք պատճառող բան ստեղծելն անիմաստ է: Ամենամեծ երազանքս եղել է մանկական կենտրոն ունենալը: Երեխաներն այնտեղ կսովորեին, նաև ներկայացումների միջոցով կդաստիարակվեին, ճաշակ կձևավորվեր: Իհարկե, կենտրոնը նաև ժամանցային ուղղվածություն կունենար: Բնականաբար, այս երազանքս այժմ անհնար է իրականացնել, քանի որ մեծ գումարների հետ է կապված: Չեմ կարծում, որ Հայաստանում ապրելով՝ նման բան կկարողանամ երբևէ ստեղծել: Թեպետ՝ Աստված առաջ, չգիտենք մեզ ինչ է սպասվում:

-Ագնեսա, էկրանից այն կողմ, նաև բեմում դուք բավական էմոցիոնալ եք: Իրական կյանքում այդ էմոցիաները պահպանվո՞ւմ են:

-Իսկապես, ես շա՜տ էմոցիոնալ մարդ եմ, ինչն էլ էկրանից փոխանցվում է: Դա նաև այն բանից է գալիս, որ իմ տեսակով շատ մարդասեր եմ, զգացմունքային: Ինձ երբեմն թվում է, որ զգացմունքայնությունս չափից շատ է, ինչն ինձ հաճախ խանգարում է:

 

-Երբևէ պահի տակ որոշում կայացրե՞լ եք, որի համար զղջացել եք հետագայում:

-Ոչ, ես այն տեսակն եմ, որը երբեք չի զղջում իր քայլերի համար, այլ ժպտում է ու անցնում: Նման մի դեպք կպատմեմ. 22-23 տարեկան էի և բոլոր հայկական ընտանիքների նման մեր տանն էլ խոսվում էր այն մասին, թե ինչու չեմ ամուսնանում, «տանը մնացի»: Երդվեցի՝ ով առաջինը եկավ ինձ ամուսնության առաջարկ անելու, կհամաձայնեմ: Մեր հարևանի տղան ամուսնության առաջարկություն անողների ցուցակում առաջինն էր, ես էլ համաձայնեցի ու նշանվեցինք: Մեկ-երկու ամիս անց նշանս հետ տվեցի, քանի որ հասկացա, ես այդ մարդու հետ չեմ կարող ապրել, դա պահի տակ էմոցիոնալ կայացրած որոշում էր, որը, բնականաբար, երկար շարունակվել չէր կարող (ծիծաղում է): Կարծում եմ, բոլորի կյանքում էլ պատահում է, որ պահի տակ պատասխանատու և կարևոր որոշում են կայացնում:

-Իսկ հիմա երկրորդ կեսի մասին դեռ չե՞ք մտածում:

-Մտածում եմ, հավատացեք, «օրն ի բուն» միայն այդ մասին եմ մտածում, բայց ոչ մի կերպ չի ստացվում (ծիծաղում է):

-Ինչպիսի՞ն պետք է լինի նա, որ Ձեզ դուր գա:

-Այնքան եմ նկարագրել, որ արդեն ծիծաղս գալիս է նկարագրելուց: Այդ մասին մի պատմություն պատմեմ. ժամանակին մի երիտասարդ կար, ով ինձ սիրահարված էր և ցանկանում էր ինձ հետ ընտանիք կազմել: Մի անգամ Նազենի Հովհաննիսյանի հյուրն էի «Երջանկության մեխանիկա» հաղորդման շրջանակներում: Նույն հարցը Նազենին ինձ տվեց և ես պատասխանեցի, որ ինձ ուժեղ տղամարդ է պետք, ով ինձ կկարողանա «բռի մեջ հավաքել», նրան կենթարկվեմ մի խոսքից: Այդ տղան հաղորդումը դիտելուց հետո ինձ զանգահարեց ու ասաց. «Ցավդ տանեմ, ինձանից ուժեղ տղամա՞րդ ես փնտրում»: Նա սպորտսմեն էր ու, երևի, իրեն թվացել էր, որ ես այնպիսի տղամարդ եմ ուզում, որ ինձ «ծեծի»: Իսկ իրականում, ամենակարևորն այն է, որ տղամարդը խելացի լինի, խելքի, մտքի ուժ ունենա: Ինձ համար կարևոր է, որ այն տղամարդը, ում հետ պետք է կյանքի ճանապարհ անցնեմ, զարգացած ու կարդացած լինի: Խոսքս գեղարվեստական գրականության մասին չէ: Մեծերը լավ խոսք ունեն՝ «հարուստ «բագաժ» ունենա»: Այ դա ինձ համար շատ կարևոր է:

 

-Չկա՞ն նման տղամարդիկ:

-Այնպես չէ, որ չկան, ուղղակի կամ ամուսնացած են, կամ՝ շատ երիտասարդ: Այնպես որ, ոչ մի կերպ չի դասավորվում իմ ամուսնությունը (ծիծաղում է):

-Ագնեսա, ի՞նչ եք երազում կյանքում ամենաշատը:

-Իհարկե, երազանքներ շատ ունեմ, բայց չեմ ցանկանա այժմ դրանց մասին բարձրաձայնել: Մեր երկրում հիմա ծանր ու լարված վիճակ է: Մի մեծ ցանկություն ունեմ, որ երբևէ պատերազմական վիճակ մեր երկրում չլինի: Զինվորներն, ովքեր այսօր սահմանում պայքարում են մեզ համար, մեր երկրի համար, թող խաղաղ ծառայեն: Այս չհայտարարված պատերազմը, որն անընդհատ լսեցնում է, որ սահմանին դժբախտ, սարսափելի դեպքեր են լինում, ինձ համար ուղղակի սարսափելի է: Միակ երազանքս հիմա այն է, որ խաղաղություն լինի, ամեն առավոտ չկարդամ, չլսեմ, որ զինվոր է զոհվել, կրակոց է եղել, մարդիկ ռմբակոծության տակ են ապրում: