Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact
Lifestyle

Ես չեմ ցանկանում, որ տղաներս իմ ուղին ընտրեն. Գեւորգ Չուլյան

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան Գեւորգ Չուլյանը, ում հեռուստադիտողը ճանաչում է տարբեր հեռուստասերիալներից: Այժմ Գեւորգը նկարահանվում է «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում:

Գեւորգ, այն դերասաններից եք, ով դադարներ կարծես թե չի վերցում, Ձեզ պարբերաբար կարելի է տեսնել էկրաններին: Հե՞շտ եք մի դերից մյուսին անցնում: Ինչպե՞ս է կատարվում ներքին կերպարանափոխությունը:

- Թեեւ երբեմն-երբեմն փոքրիկ դադարներ վերցնում եմ, բայց հիմանկանում փորձում եմ մեծ դադարներ չառնել: Ինչ վերաբերվում է կերպարանափոխություններին, սա մեր մասնագիտությունն է: Դերասանը պետք է կարողանա մի կերպարից արագ մյուսին անցնել, ու դա անել հնարավորինս սահուն: Իսկ հեշտ է դա ստացվում, թե դժվար, կախված է դերասանի փորձից: Ինձ համար արդեն սովորական է դարձել կողմնորոշվել ու փորձել խաղալ հաջորդ կերպարը:

Այժմ նկարահանվում եք «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում: Ինչպե՞ս է կայանում այս թիմի հետ աշխատանքը:

- Այո, հիմա նկարահանվում եմ «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում: Այստեղ աշխատանքները բավականին լավ ու հետաքրքիր են անցնում, չեմ կարող դժգոհել: Ամեն ինչ լավ կազմակերպված է, թիմն էլ շատ լավն է, բոլորն էլ պրոֆեսիոնալ են, ինչն էլ շատ եմ կարեւորում: Դերասանական խումբն էլ հաջողված է, շատերն էլ իմ վաղեմի ընկերներն են: Այս թիմի հետ նախկինում երկու այլ նախագծերում եւս աշխատել եմ, էլ չասեմ, որ «Շանթ»-ում եմ աշխատում շուրջ 11 տարի, ուստի այստեղի հետ կապված ամեն բան ինձ հոգեհարազատ է:

Առաջարկներ ստանալիս՝ ի՞նչն եք ամենաշատը կարեւորում:

- Առաջարկներ ստանալիս կարեւորում եմ երեք հարց, որոնք ինձ թվում է պետք է կարեւորի յուրաքանչյուր դերասան, ավելին` կարծում եմ այդպես է դերասանների մեծամասնության մոտ: Դրանք են` 1) Ի՞նչ նախագիծ է, ի՞նչ է իրենից ներկայացնում եւ ի՞նչ երկարատեւություն ունի: 2) Ի՞նչ դեր եմ խաղալու, կամ ի՞նչ կերպար եմ մարմնավորելու: 3) Ի՞նչքան եմ վարձատրվելու այդ ամենի համար:

Գեւորգ, թատրոնային զբաղվածություն ունե՞ք, մի փոքր կպատմեք, թե ի՞նչ է կատավում այդ ոլորտում:

- Այս պահին, ցավոք, թատրոնում չեմ: Այստեղ ցավոք բառը շատ շեշտադրված պետք է ասեմ: Թեեւ ականջիս ինձ համար շատ հաճելի զրույցներ են հասել, թե թատրոններից մեկում իմ մասին խոսել են: Իհարկե, այդ զրույցները ինձ հասան, որպեսզի իմ ռեակցիան ստուգեն, դե իսկ ես էլ շատ լավ արձագանքեցի` միայն զբաղվածության խնդիր առաջ բերելով, որովհետեւ թատրոնը մեծ զբաղվածություն է պահանջում: Չնայած այդ ամենին`մենք խոսեցինք պայմանագրային տարբերակի մասին, այսինքն` ոչ թե հիմնական աշխատող լինեմ, այլ ընդգրկվեմ որեւիցե ներկայացման մեջ: Իմ առաջարկն էլ, կարծես թե, ընդունվեց, բայց հիմա դեռեւս չեմ բացի չակերտներն ու չեմ ասի, թե ո՞ր թատրոնի մասին է խոսքը: Ամեն դեպքում, կարծում եմ, որ այս խոսակցությունները շուտով իր պտուղները կտան, համենայն դեպս` մեծ հույսեր ունեմ:

Գիտեմ, որ շատ դերասանների նման զբաղվում եք նաեւ հանդիսավարությամբ: Հետաքրքիր է՝ ինչի՞ հետ եք կապում այդ հանգամանքը, որ դերասանների մեծ մասը ընտրեցին այդ ուղին:

- Չէի ասի, որ դերասանների մեծ մասը ընտրել են հանդսավարության ուղին: Ես կասեի` դերասաններից շատերն են զբաղվում հանդիսավարությաբ, իսկ իմ պարագայում կավելացնեի «նաեւ» բառը. Իմ աշխատանքին զուգահեռ ես նաեւ զբաղվում եմ հանդիսավարությամբ ու միջոցառումների կազմակերպմամբ: Իսկ թե ինչո՞ւ են ընտրում այդ ուղին, պարզից էլ պարզ է` գումար վաստակելու խնդրի համար:

Շարունակելով թեման՝ չեմ կարող չհետաքրքրվել, թե որքա՞ն արժե Ձեզ տեսնելը տարաբնույթ միջոցառումներ վարելիս:

- Ձեր մեջբերած «տարաբնույթ» բառը շատ տեղին է, որովհետեւ տարաբնույթ միջոցառումները տարբեր գներ ունեն: Բնական է, որ հարսանյաց կամ ծննդյան միջոցառումները տարբերվում են միմյանցից, նաեւ նշանակություն ունեն միջոցառման մաշտաբները, ինչպես նաեւ տարբերվում են համերգներ կամ խաղարկություններ վարելը: Համենայն դեպս` այսօր այս շուկան բավականին մեծ է եւ յուրաքանչյուր պատվիրատու կարողանում է գտնել իր ճաշակին եւ իր գրպանին համապատասխան հանդիսավար:

Այժմ բացի գործող սերիալից, ի՞նչ այլ ծրագրեր ու առաջարկներ ունեք:

- Ծրագրերիս շարքում վաղուց մի բան կա, որն անընդհատ քննարկում ենք ընկերներով. մեր մտքերը հավանաբար ի վերջո ներկայացում կդառնա, բայց դա շատ երկար ժամանակ ու աշխատանք է պահանջում, ինչի պատճառով էլ անընդհատ ձգձգվում է: Հույսով եմ` այս տարի հնարավորություն կունենամ նաեւ գեղարվեստական ֆիլմում նկարահանվել:

Գեւորգ, գիտեմ, որ երկու որդի ունեք: Մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքից:

- Այո, երկու տղա ունեմ` Հրայրս տասը տարեկան է, Արտավազդս` ութ: Դե երեխաները դպրոցական են, զուգահեռ նաեւ հաճախում են պարի, շախմատի, լողի, նկարչության: Կինս նույնպես մասնագիտությամբ դերասանուհի է, չնայած այժմ չի զբաղվում իր մասնագիտությամբ: Երկար ժամանակ աշխատում էր հեռուստատեսությունում` որպես նախագծերի ադմինիստրատոր, հիմա էլ ժամանակ առ ժամանակ զբաղվում է համերգների կազմակերպմամբ ու տարբեր նախագծերի ադմինիստրատիվ աշխատանքներով: Կինս նաեւ սովորում է մագիստրատուրայում, այնպես որ մենք հիմանակնում տանը չենք լինում, փոխարենը մայրս, ով ապրում է մեզ հետ, հոգում է բոլոր հոգսերը:

Հետաքրքիր է` կցանկանաք, որ տղաները ընտրեն ծնողների ուղին:

- Ես չեմ ցանկանում, որ տղաներս իմ ուղին ընտրեն, չեմ ցանկանա նաեւ, որ արվեստի ոլորտում լինեն: Աշխարհում շատ տարբեր մասնագիտություններ կան` բժիշկ, իրավաբան, տնտեսագետ եւ այլն: Միաժամանակ, հաստատ չեմ խոչընդոտի ու կթողնեմ, որ իրենք ինքնուրույն ընտրեն այն ուղին, որով պետք է անցնեն: Բնականաբար` խորհուրդներ կտամ, անգամ, եթե ի վերջո ընտրեն արվեստի ուղին, չեմ ընդդիմանա: Յուրաքանչյուր մարդ ինքը պիտի ազատ ընտրի իր մասնագիտությունն ու ապագան:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան