Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding
Video

Փոխգնդապետ Օնիկ Գրիգորյան. կռվել է մինչեւ վերջ, հնարավորություն տալով զինակիցներին փրկվել

Մեր ժամանակի հերոս փոխգնդապետ Օնիկ Գրիգորյան. Օնիկ Գրիգորյանն Արցախի ՊԲ Ջաբրայիլի զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալն էր:

Մարդ, ում պաշտոնավարման ընթացքում զինվորները թիկունքային խնդիրներ չունեին: Օնիկ Գրիգորյանը զոհվել է ապրիլի 2-ին: Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հինգ սպայից բաղկացած խումբը` փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, մայոր Սուրեն Մելքումյանը եւ ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը, օգնության հասնելով 112 դիրքի անձնակազմին՝ անմիջապես նետվել է մարտի: Հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված ջոկատի դեմ մղած կատաղի մարտերում պատճառելով թշնամու կենդանի ուժի զգալի կորուստներ, կասեցրել են նրա ներթափանցումը դեպի մեր պաշտպանության խորք: Ծավալված մարտական գործողությունների ժամանակ, ցուցաբերելով անձնվիրություն ու արիություն, խմբի ամբողջ կազմը ընկել է քաջի մահով:

Ընտանիքի անդամները, զինակից ընկերները համոզված են` Օնիկն այլ կերպ չէր կարող վարվել. չէր կարող փախչել կռվից, չէր կարող առաջ չնետվել ու չպայքարել:

Ընկերները պատմում են Օնիկի վերջին մարտի մասին. լսելով հարձակման լուրը՝ հինգ սպաներով, առանց րոպե կորցնելու, նետվել են մեքենայի մեջ եւ օգնության շտապել դիրքում մնացած զինվորներին, ընդունել մարտը: Երկու տեղից վիրավոր Օնիկը կռվել է մինչեւ վերջ: Տեսնելով, որ հակառակորդը հրետակոծում է այն ճանապարհը, որտեղով օգնության պիտի հասնեին, խրամատում գտնվող զինվորներին հրամայել է պահունակները տալ իրեն եւ լքել խրամատը։ Գիտեր, որ այդ խրամատները, այդ բարձունքը չի կարելի թողնել թշնամուն:

Հերոսի մարմինը ծննդավայր է հասել ութ օրից հետո, այդ ամբողջ ընթացքում ընտանիքն ու ընկերները, իրենք իսկ չհավատալով, հույս էին պահում, որ Օնիկը ողջ է: Այդ օրերին ադրբեջանական կայքերից մեկը, որն ավելի շատ էր առանձնացել սահմանում իրենց զինուժի հաղթանակների մասին հորինվածքներով, տեղադրել էր զոհված հայ սպայի նկարն ու գրառում թողել, որ իրենց հաջողվել է ոչնչացնել հայկական հատուկ նշանակության ջոկատի հրամանատարին: Թիկունքի գծով տեղակալի գրեթե միայնակ վարած մարտը խուճապահար հակառակորդի մոտ նման տպավորություն էր թողել: Վիրավոր Օնիկը կռվել էր մինչեւ վերջ, հնարավորություն տալով զինակիցներին փրկվել:

Օնիկ Գրիգորյանը ծնվել է 1978 թվականին Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում։ 1995-ին ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը եւ ծառայության անցել Պաշտպանության բանակի շարքերում։ Ավարտել է ԱրՊՀ «Ֆիզկուլտուրա եւ նախնական զինվորական պատրաստություն» բաժինը։ Օնիկը երկու անչափահաս երեխայի հայր էր:

Ծառայության ընթացքում փոխգնդապետը զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ միշտ աչքի ընկելով բացառիկ բարեխղճությամբ ու նվիրվածությամբ։ Հաշվի առնելով Օնիկ Գրիգորյանի մասնագիտական բարձր ունակություններն ու ծառայողական փորձը՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2016թ. հունվարին նշանակվել է ՊԲ Ն զորամասի հրամանատարի թիկունքի ու կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ։

Բարեխիղճ ծառայության համար Օնիկ Գրիգորյանը պարգեւատրվել է «Ծովակալ Իսակով», ԼՂՀ «Մարտական ծառայություն», «Նելսոն Ստեփանյան», «ՀՀ ԶՈՒ 20 տարի», «Անբասիր ծառայության» 1-ին եւ 2-րդ աստիճանի մեդալներով, բազմաթիվ շնորհակալագրերով ու պատվոգրերով։ Ցուցաբերած բացառիկ արիության եւ անձնազոհության համար փոխգնդապետ Օնիկ Կարոյի Գրիգորյանը Սերժ Սարգսյանի կողմից հետմահու պարգեւատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի, իսկ ԼՂՀ նախագահի կողմից «Արիության համար» շքանշաններով: