Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026
Socity

Վրաերթ Արմավիրի մարզում. մահացել է ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի 29-ամյա ազգականը

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մարտի 31-ին, ողբերգական վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 03:40-ի սահմաներում Lexus մակնիշի 50 CG 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան - Արմավիր ատոճանապարհի Մուսալեռ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել Էջմիածին քաղաքի բնակիչ 29-ամյա Գևորգ Հովհաննիսյանին և առաջ ընթանալով բախվել Գ. Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 777 LL 10 համարանիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել կիսաշինության տարածքում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված Գ. Հովհաննիսյանը, ով մոտ 20 մետր շպրտվել է, Վաղարշապատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի, 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Սամսոն Մելիքյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի 2-րդ խումբը՝ խմբի պետ Համլետ Ղուկասյանի գլխավորությամբ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններնն ու սահմանազատել տարածքը, որից հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սպարտակ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեկան գործ ՀՀ Քր. Օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացած Գ. Հովհաննսիյանը դեպի Երևան ընթանալիս նկատել է, որ ճանապարհին վթարվել է ВАЗ 2106 մակնիշի 34 NO 177 համարանիշի ավտոմեքենայի հետևի աջ անվահեծանը ու նա իջել է ավտոմեքենայից և փորձել է օգնություն ցուցաբերել 06-ի վարորդ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ 34-ամյա Հովհաննես Սարգսյանին ու այդ ժամանակ Lexus-ը մեծ արագությամբ սլանալով վրաերթի է ենթարկել Գ.Հովհաննիսյանին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով որոշ ժամանակ անց Վաղարշապատի Ոստիկանություն է մեղայականով ներկայացել Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ 38-ամյա Վալերի Խաչատրյանը ով հայտնել է, որ Lexus-ը ինքն է վարել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ Lexus-ը հաշվառված է Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի բնակիչ 37-ամյա Սարիբեկ Կարապետյանի անվամբ: Ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվեցին Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայրում հավաքվածնները նշում էին, որ 06-ի վարորդին օգնության եկած, վրաերթի հետևանքով մահացած Գ. Հովհաննիսյանը Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի ազգականն էր:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: