Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
Politics

Անքննելի՜, անքննելի՜... երազանքի վայրը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առինջ գյուղում մարդը գետնի տակ յոթհարկանի շինություն է փորել, անունը դրել տաճար

Առինջ գյուղում կա ձեռակերտ գետնափոր տաճար: Տաճար, որը կառուցվել, ավելի ճիշտ` փորվել է ոչ առանց Բարձրյալի միջամտության: Որտեղ ոտք դնելիս ոչ միայն տրամադրությունդ ու ինքնազգացողությունդ են լավանում, այլև զգում ես անիմանալի ու անբացատրելի ջերմություն: Որտեղ ամեն քայլափոխի քեզ են նայում Աստվածամոր ու Սրբերի պատկերներ, մեծ ու փոքր քարափոր խաչեր: Գետնափոր տաճար, որի յոթ սենյակներից և բազմաթիվ միջանցքներից յուրաքանչյուրը զարդարված է հին հայկական նախշաքանդակներով: Այն դեպքում, երբ վարպետ Լևոնը երբեք քանդակագործությամբ չի զբաղվել ու այդ նախշերն էլ որևէ տեղից չի ընդօրինակել:
Ինչի՞ համար է վարպետ Լևոնը փորել տաճարը: Ոչ ոք չգիտե: Մի բան է հայտնի` նա լսել է Ձայնը:
Ինչպե՞ս եղավ
1985 թ. վարպետ Լևոնը մեկնում է արտագնա աշխատանքի: Մի օր, երբ փոքր–ինչ դադար է առնում հանգստանալու, հանկարծ իրեն վատ է զգում: Աչքերի դիմաց սպիտակում է, կարծես ճերմակ մառախուղ է իջնում: Մտածում է` ինֆարկտ է: Բայց… մի ձայն է լսում` դու աշխարհով մեկ հրաշք կգործես, ինչ պատկեր գա աչքիդ դիմաց, նույնությամբ կկատարես, չվախենաս, մենք քեզ հետ ենք:
Արդեն քանի տարի էր` տիկին Տոսյան ամուսնուն խնդրում էր տան նկուղում պահարան սարքել, որպեսզի ձմռան պաշարները պահեր: Ամուսինն էլ խոստանում–խոստանում էր, բայց այդպես էլ չէր անում: Երբ 1985–ին ամուսինը վերադարձավ, տիկին Տոսյան կրկնեց խնդրանքը: Իսկ մի քանի օրից հետո նկատեց, որ ամուսինն անընդհատ իջնում է տան նկուղ ու ուշադրությամբ նայում, ուսումնասիրում է: Որոշ ժամանակ անց վարպետ Լևոնը գործի է դնում մուրճն ու հատիչը:
Գծագրերը երազում էր տեսնում
23 տարի անընդմեջ միայն մուրճի ու հատիչի միջոցով վարպետ Լևոնը փորել–կառուցել է իր տաճարը: Օրվա մեջ քնում էր 1–2 ժամ: Մնացած ժամերին կերտում էր տաճարը:
Գետնափոր տաճարն ունի 21 մետր խորություն, ավելի քան 200 քմ տարածք, ունի 7 սենյակ և դրանք իրար կապող բազմաթիվ միջանցքներ: Այդ ամենը միայն քարից է, հող չկա տան նկուղի տակ: Երբ ձեռակերտ աստիճաններով իջնում և հայտնվում ես այդ հրաշքի մեջ, անհավատալի է թվում, որ մեն–միակ մարդ ի զորու է լոկ ձեռքի գործիքներով կերտել այն: Յուրաքանչյուր սենյակ ու խորշ փորելիս խստագույնս հետևել է երազում տեսած ու լսած հրահանգներին:
Երբեք գծագիր չի կազմել: Երբ հարցնում էին` վարպետ, այս մասում ի՞նչ է լինելու, ասում էր` ես նախօրոք չգիտեմ, պատկերը դեռ չի եկել:
Կապ` տիեզերքի հետ
Երբ շրջում էինք տաճարում, գեղեցիկ զարդարված մի խորշ տեսանք: Խորքում Աստվածամոր պատկերն էր դրված: Շուրջն արհեստական ծաղիկներ էին: Իսկ առջևում մոմեր էին վառվում: Խորշի առաջամասում փոքր փոս կար: Պարզվեց` այդ փոսն ու տիեզերքը կապված են մագնիսական հզոր դաշտով: Խոսքերս ամենևին էլ ֆանտաստիկայի ժանրից չեն: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկոսներն են պարզել: Իսկ վարպետ Լևոնը դա զգացել էր յուրովի: Մի քանի անգամ հոգնատանջ աշխատանքից հետո խոնջացած նստել էր այդ փոսում և զգացել, որ հոգնությունն անցնում է, վրան զորություն է իջնում: Դրանից հետո վարպետ Լևոնն այդ վայրը կոչել է Երազանքի վայր: «Եթե հավատալով կանգնում, մոմ ես վառում, ցանկությունդ կատարվում է: Մարդիկ գալիս, երազանք են պահում»,– ասում է տիկին Տոսյան:
Նա չի մահացել, նա վերևում է
Ցավոք, այսօր վարպետն այլևս չկա: Տաճարը կիսատ է մնացել:
Ոչ ոք չգիտե, թե վարպետն ինչո՞ւ է կառուցել իր ձեռակերտ հրաշքը: Նա ինքն էլ չի իմացել: «Աստված է կամեցել, որ ես սա անեմ: Նա էլ կասի, թե վերջում ինչ պետք է լինի»,– ծանոթների ու անծանոթների հարցերին պատասխանել է վարպետը:
Իսկ թե ինչու հենց այդտեղ է նա փորել–կառուցել տաճարը, նույնպես անհայտ է: Տիկին Տոսյան ասում է, որ թեև ինքը Առինջում է ծնվել–մեծացել, բայց այդ վայրերում երբեք սրբավայր չի տեսել: Սակայն հիշում է, որ տաճարի «շինարարությունից» շատ առաջ մի քանի ծեր կանայք ասել են, որ իրենց տանը մոմ են վառել:
Ի՞նչ իմանաս, գուցե այդ վայրում հին ժամանակների սրբավա՞յր է եղել:
Իր հոգու տաճարը
Երբեք մոլի հավատացյալ չլինելով և կյանքում գեթ մեկ անգամ եկեղեցի այցելած չլինելով` վարպետ Լևոնը կառուցել է իր հոգու տաճարը, ապրել իր սրտում բաբախող հավատքով: Խոսքին, թե հավատացյա՞լ ես դարձել, պատասխանել է` ես հավատացյալ չեմ դարձել, խաչը ճակատիս եմ ծնվել:
Իր եկեղեցին եղել է սեփական ձեռքերով փորած–կերտած տաճարը: Այնտեղ է աղոթք արել, մոմ վառել: Այնտեղ է խոսել իր Աստծու հետ, անշեղորեն հետևել իրեն տրված հրահանգներին և եղել հաշտ ու խաղաղ իր հետ, իր Աստծո հետ: Ամեն առավոտ տաճար իջնելիս ասել է` բարի լույս ձեզ, իսկ երեկոյան տուն բարձրանալիս` բարի գիշեր ձեզ: Տաճարում ապրող հրեշտակների՞ն է ողջունել: Ի՞նչ իմանաս:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: