Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Պետրոս Մակեյան. «Սերժ Սարգսյանն այս օրվան ոչ թե հինգ, այլ մինիմում քսան տարի է պատրաստվել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հանուն Հայաստան պետության» ճակատի մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի կարծիքով իշխանության դեմ պայքարելու ընթացքում, երբ ընդդիմությունը մտնում է ուժի դաշտ, իշխանություններն իրենց սկսում են զգալ ինչպես ձուկը ջրում:

«Մենք որևէ խնդիր չենք տեսնում անզեն, խաղաղ պայքարի դուրս գալու հարցում: Դա այն է, ինչ առաջարկում է Նիկոլ Փաշինյանը: Ես համոզված եմ, որ այդ հարցում մենք ընդհանուր եզրեր կգտնենք»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Պ. Մակեյանը:

Պատասխանելով «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական հարցերով փորձագետ Ստյոպա Սաֆարյանի այն դիտարկմանը, թե ընդդիմությունը ստրատեգիական միտք չունի, հակառակ դեպքում այսօրվա խնդիրը 5 տարի առաջ կդներ, ոչ թե վարչապետի ընտրությունից 15 օր առաջ, Պ. Մակեյանն ասաց, որ Հայաստանում արդեն 20 տարի է, ինչ ընդդիմությունը պայքարում է և երբեք չի դադարել պայքարն այս վարչախմբի դեմ:

«Այդ պայքարի հետևանք է մարտի 1–ը, 2003 թ.–ի ապրիլի 13–ի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերը, Սարի Թաղի դեպքերը: Այս բոլորը պայքարի արդյունք է եղել, և ընդդիմությունը երբեք էլ չի դադարել: Նույնիսկ, երբ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց սահմանադրական, այսպես կոչված՝ հանրաքվեն, ընդդիմությունը այդ ժամանակ շուրջօրյա երթեր ու հանրահավաքներ կազմակերպեց: Ինչ վերաբերում է Ս. Սարգսյանի այսօրվան պատրաստվելուն, ապա իմ տպավորությամբ նա ոչ թե 5 տարի, այլ՝ ավելի երկար է պատրաստվել այս օրվան: Ես հիշում եմ, երբ նա 95, 96, 97 թվականներին շատ հանգիստ, անաղմուկ, սև պապկան ձեռքին, Ազգային ժողովի և կառավարության միջանցքներով քայլում էր, քաղաքական գործիչների հետ շատ հարգալից էր, բայց այդ ամբողջ ընթացքում նա երևացող և երևալու պոտենցիալ ունեցող բոլոր քաղաքական գործիչների դեմ գործեր էր հավաքում, որպեսզի այսօր հասներ այս հանգրվանին»,– ասաց Պ. Մակեյանը:

Նրա դիտարկմամբ, Սարգսյանն այս ամենին ոչ թե 5, այլ մինիմում 20 տարի է պատրաստվել և հիմա հարցը մոտենում է հանգուցալուծման: Պ. Մակեյանը համաձայն չէ դիտարկմանը, թե իր նշած 20 տարվա ընթացքում ընդդիմությունը բացի փողոցային պայքարից, այնուամենայնիվ չի կարողացել ստրատեգիական քայլեր մշակել, դրանք իրագործել և արդյունքի հասնել: Նա շեշտեց, որ ընդդիմությունը երբեք էլ չի դադարել պայքարել, իր խոսքով ասած՝ գործող ռեժիմի դեմ, իսկ առաջարկվող 15–օրյա պայքարի հնարավորություններն, ըստ նրա, իրատեսական է:

«Այդ 15 օրը տալիս է իշխանությունների ասած՝ սահմանադրական, օրենքի և իրավական հիմքերն օգտագործելով Սերժ Սարգսյանի կողմից երրորդ անգամ իշխանությունը ուզուրպացնելու քայլը կանխել: Այդ խնդիրը մենք հիմա ենք փորձում լուծել, քանի որ այդ հնարավորությունը տալիս է ապրիլի 9–ից 17–ն ընկած ժամանակահատվածը, իսկ թե պայքարի արդյունքն ինչպիսին կլինի, կախված է հանրության արձագանքից: Եթե ժողովուրդը այս 20 տարվա թալանը, ստորացումները, որը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, իսկ վերջին 10 տարին նրա գլխավորությամբ հանդուրժի, ուրեմն կնշանակի, որ դեռ դիմանալու տեղ ունի: Բայց ես վստահ եմ, որ եթե ժողովուրդը դուրս գա, այս պայքարը հաղթանակով կավարտվի»,– ասաց Պ. Մակեյանը:

Խոսելով «դոսյեներ» հավաքած անձանց մասին, քաղաքական գործիչը նշեց, որ նրանք բոլորն այսօր ՀՀԿ–ի վերնախավում են, մաքուր մարդիկ այնտեղ տեղ չունեն: Ինչ վերաբերում է ուժի կիրառմանը, ապա «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահի կարծիքով, եթե բողոքի ցույցերին մասնակցի ողջ ժողովուրդը, ապա իշխանությունները չեն կարողանա ուժ կիրառել: Պատասխանելով հարցին, թե 10000 դրամով ընտրությանը մասնակցած քաղաքացիներն արդյոք այսօր կգնա՞ն ու կկանգնե՞ն ընդդիմության կողքը, քաղաքական գործիչը պատասխանեց:

«Նույն այդ 10000 դրամ վերցրած քաղաքացին, ում նաև 20 տարի նսեմացրել են, ապրիլյան պատերազմի ժամանակ ոտքով, մեքենաներով, ով ինչ հնարավորություն ուներ, շտապում էր Արցախը պահելու: Այսինքն, ժողովրդին մեղադրել, որ գումար է վերցրել, չեմ կարծում ճիշտ է: Վաղը նույն այդ ժողովուրդը, եթե կարողանա հաղթել, կարող է նույն այդ 10000–ը հետ տա նույն այդ գումար տվողներին»,– ասաց Պ. Մակեյանը:

Նա նաև նշեց, որ իրենք նաև ցանկանում են այս շանսն օգտագործել, որպեսզի 2022 թվականի ժամանակ նույնը չկրկնվի:

«Եթե այս իշխանությունները մնան, 2022–ին 100%–ով նույնը կրկնվելու է: Այդ պատճառով էլ մենք ժողովրդին ասում ենք, եկեք այս շանսն օգտագործենք և թույլ չտանք, որ ժողովրդի ողնաշարը լրիվ կոտրվի: Ամեն դեպքում մենք հույս ունենք, որ ժողովուրդը ոտքի կկանգնի: Եվ եթե կանգնեց, ուրեմն խնդիրը կլուծվի: Հակառակ դեպքում՝ պայքարը կշարունակվի: Կշարունակենք ժողովրդի հետ աշխատել, հնարավոր և սպասելի ֆորս մաժորներն օգտագործելով կփորձենք պայքարել: Եվ եթե դա էլ չստացվի, կսպասենք մինչև 2022 թվականը»,– ասաց Պ. Մակեյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում