Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
uncategorized

Կարեն Մեժլումյան. «ՄԻԵԴ–ը կփաստի այն, ինչն իրականում տեղի է ունենում Հայաստանում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս տարվա մարտի 21–ին ստացված գրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տեղեկացրել է, որ պատրաստվում է առաջիկայում քննության առնել Անդրիաս Ղուկասյանի գործը:

Դատարանը խնդրել է մինչև 2018թ. ապրիլի 11–ը ներկայացնել համապատասխան ապացույցներով հիմնավորված այնպիսի տեղեկատվություն, որը վկայում է դիմողի նկատմամբ Կոնվենցիայի այս կամ այն հոդվածի խախտման և դիմողի կողմից իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման մասին: Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի գանգատը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը գրանցել էր դեռևս մեկ տարի առաջ՝ փետրվարի 23–ին:

«Փաստ»–ը զրուցել է Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի հետ:

– Պարոն Մեժլումյան, այս փուլին հասնելն ի՞նչ կտա այս գործին:

– Մենք Եվրոպական դատարան դիմեցինք՝ չսպառելով ներպետական միջոցները, դեռևս Վճռաբեկ դատարան չանցնելով և հիմնավորեցինք, որ դրանք արդյունավետ չեն: Բարձրացրել էինք նաև քաղաքական հարցերը, նշել, որ սա, ըստ մեզ, քաղաքական հետապնդման դրդապատճառներով գործ է, և իրենք, ի ուրախություն մեզ, վարույթին առաջնահերթություն տվեցին և չմերժեցին:

Դրանից հետո մենք բոլոր հերթական մեր բողոքները, հերթական կալանքի եզրակացումները, այդ թվում դատարանում առկա որոշումները ուղարկում էինք Եվրոպական դատարան, և դրանք կցվում էին հիմնական գործին: Եվ սպասում էինք: Ձգձգվեց, իհարկե, բայց արդեն ստացանք պատասխան, որ առաջիկայում կքննեն: Մեզնից նաև ուզեցին այն դատական նիստի ձայնագրությունը, որի ժամանակ դատավորը հարցնում է Անդրիաս Ղուկասյանին, եթե նրան ազատ արձակեն, շարունակելու է իր ընդդիմադիր գործունեությունը, թե՝ ոչ, ինչին Անդրիաս Ղուկասյանը պատասխանել է, որ այո, շարունակելու է, պարզաբանելով, որ իր քաղաքական գործունեության մեջ բռնությունը բացառվում է, նա այդ գծի կողմնակիցը չէ: Սակայն դատարանը մերժելով գրավի կիրառումը, պատճառաբանել էր՝ հիմքում դնելով նաև այն, որ Ա. Ղուկասյանը դատարանում հայտարարել է, որ իր գործունեությունը շարունակելու է ազատ արձակվելու դեպքում: Այն, որ եվրոպական դատարանը մեզնից ուզեց այս ձայնագրությունը, ենթադրել է տալիս, որ այս հարցն էլ է հետաքրքրել նրանց:

– Առաջին անգամ է, որ ՀՀ դեմ ներկայացվող գանգատում բարձրացվել է Կոնվենցիայի 18–րդ հոդվածի խախտման հարցը՝ քաղաքական ընդդիմադիրների դեմ պետական իշխանության չարաշահումը արգելելու մասով: Քաղաքական ենթատեքստ ունենալուց գործը կարո՞ղ է շահել:

– Հուսով ենք, որ Եվրոպական դատարանը դա կտեսնի և ճիշտ կգնահատի իր վերջնական ակտով: Մնացածը՝ փաստ է, որ այդպես է: Փաստ է, որ քաղաքական նկատառումներով է իրականացվում քրեական հետապնդում Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ: Դա նաև ամեն օր փաստվում է Հայաստանում իրականացվող դատաքննության ժամանակ, երբ դատավորը ուղղակիորեն գործում է Անդրիաս Ղուկասյանի դեմ:

– Այն, որ ՄԻԵԴ–ի՝ Հայաստանի դեմ գործը հենց քաղաքական ենթատեքստով է գնում, մեր երկրի համբավի համար միջազգային ատյաններում բացասական հետևանք չի՞ ունենա:

– Բնականաբար, դա բացասական կլինի Հայաստանի իշխանությունների համար, որովհետև եվրոպական նման կառույցի կողմից կփաստվի այն, ինչն իրականում տեղի է ունենում:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում