Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Իրանի և Ադրբեջանի՝ առայժմ մի կողմ դրված խնդիրները. ե՞րբ իրար դեմ կօգտագործեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը պատասխանել է «Փաստ»–ի հարցերին

– Պարո՛ն Տոնոյան, Բաքվում տեղի ունեցավ Ալիև–Ռոհանի հանդիպումը: Այն արդյունքների առումով մեծ նշանակություն ստացավ զուտ ադրբեջանական քարոզչակա՞ն դաշտում , թե իսկապես առաջընթաց կա հարաբերություններում:

– Երկուսն էլ առկա են՝ կա տեղեկատվա–քարոզչական հանգամանք: Բացի այդ,կա նաև որոշակի զարգացում երկու երկրների հարաբերություններում՝ հաշվի առնելով, որ Ահմադի Նեժադի կառավարման շրջանում այդ հարաբերություններն առանձնապես ջերմ չէին:

– Այս փուլում կա՞ն տարաձայնություններ:

– Առկա տարաձայնությունները շատ ավելի խորքային են և արմատական: Եվ, ըստ էության, այս փուլում կամ մոտ ապագայում դրանք չեն կարող լուծվել: Մեզ հայտնի տարաձայնությունների փաթեթը ենթակա չէ արագ լուծման: Այլ է խնդիրը, թե ինչպես են երկու երկրները մոտենում այդ խնդիրներին: Արծարծում կամ օգտագործո՞ւմ են դրանք իրար դեմ, թե ժամանակավորապես մի կողմ են թողնում, և փորձում լուծել այլ խնդիրներ, որոնք որոշակի ծրագրերի իրականացմանն են միտված: Ըստ էության, այս պահին տարվող քաղաքականությունը բխում է նշածս երկրորդ կետից. խնդիրները չեն օգտագործում իրար դեմ կամ միգուցե օգտագործում են, բայց դա չի հասնում հանրային դաշտ, և չի խանգարում հարաբերություններն այլ համատեքստում զարգացնելու առումով: Փորձում են իրականացնել այլ ծրագրեր, որոնք նախանշվել են երկու երկրների նախագահների տարբեր հանդիպումների և պայմանավորվածությունների ժամանակ:

– Կա՞ն աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային այնպիսի հանգամանքներ, որոնց դեպքում մի կողմ թողնված տարաձայնությունները կարող են ի հայտ գալ:

– Իհարկե, կարող են լինել: Մեկ օրինակ բերեմ: Ադրբեջանը լավ հարաբերություններ ունի նաև Իսրայելի հետ, բայց Իրանն այս պահին որոշակիորեն չի անդրադառնում և չի փորձում կենտրոնանալ Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունների վրա, թեպետ Իրանի համար անընդունելի են այդ հարաբերությունները և որոշակի վտանգ է զգում. Իրանի հանդեպ ամերիկյան նոր քաղաքականության հետևանքով Ադրբեջանի տարածքում Իսրայելի որոշակի ակտիվացումը կարող է վտանգավոր լինել: Սա օրինակներից մեկն է, իրականում փաթեթը շատ ավելի մեծ է:

– Իսկ տարածաշրջանային՝ ավելի կոնկրետ՝ Հայաստանի առումով հնարավո՞ր է, որ մի օր Իրանի և Ադրբեջանի շահերը բախվեն:

– Նաև վերոնշյալից է բխում այդ հավանականությունը: Մեր մասնագետները ևս սովորաբար նշում են, որ Ադրբեջան–Իսրայել հարաբերություններին հակադրվում են նաև հայ–իրանական հարաբերությունները: Եվ եթե փորձենք այդ սահմաններում դիտարկել, խնդիրը կարող է ավելի ակտիվ կամ ակտուալ դառնալ հայ–իրանական հարաբերությունների ավելի խորքային զարգացման համատեքստում:

Որպես կանոն՝ ՀՀ–Իրան տնտեսական և քաղաքական մակարդակներում համագործակցության խորացման պարագայում Ադրբեջանում միանգամից փորձում են ցույց տալ հարաբերությունների զարգացում Իսրայելի հետ, որպես պատասխան՝ հայ–իրանական զարգացող հարաբերություններին: Այսինքն՝ մենք որքան ակտիվ լինենք, խորացնենք Իրանի հետ հարաբերությունները, և քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ փորձենք փոխադրել տնտեսական և իրական քայլերի ոլորտ, այնքան կմեծացնենք Ադրբեջանի և Իսրայելի ենթադրալ ակտիվությունը, ինչն էլ կարող է Իրան–Ադրբեջան հարաբերությունների լարվածության բերել: Սա, իհարկե, որպես սցենար եմ նշում: Երբ ամեն անգամ որևէ իրանցի պաշտոնյա այցելում է ՀՀ կամ որևէ համատեղ ծրագիր է իրականացվում ՀՀ–ի հետ, մենք ականատես ենք լինում ադրբեջանական, առնվազն լրատվական դաշտում առկա ակտիվությանը: Տեսնելով այդ, մենք ոչ թե պետք է սպասենք, թե հերթական ինչ ծրագիր կարող է իրականանալ Ադրբեջանի և Իրանի մասնակցությամբ, այլ Իրանի հետ մեր ակտիվ հարաբերություններով փորձել լարվածություն առաջացնել նաև Ադրբեջանում:

– Որքանո՞վ է Իրանին հաջողվում շրջանցել կամ մանևրել հակամարտող կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև:

– Այս պահին Իրանը Կովկասում բալանսավորված քաղաքականություն է վարում: Հետխորհրդային շրջանից որդեգրած այդ քաղաքականությունը փորձում է պահպանել: Բաքու կատարած հերթական այցի և նախագահների համատեղ ասուլիսի ժամանակ նորից այդ քաղաքականությունը դրսևորվեց: Մի կողմից շեշտվեց տարածաշրջանում պատերազմի անթույլատրելիությունը, Արցախյան հակամարտությունը միայն քաղաքական բանակցությունների միջոցով լուծելի լինելու թույլատրելիությունը, բայց զուգահեռ խոսեց հակամարտությունների լուծման այն մոդելի մասին, որը ենթադրում է որևէ երկրի տարածքային ամբողջականության սահմանումը: Այսինքն՝ մի կողմից ասվում է մի բան, որը բխում է մեր շահերից, մյուս կողմից փորձում են հաշվի առնել ադրբեջանական կողմի շահերը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում