Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
Lifestyle

Ինչ ճանապարհ է անցկացրել Գայանե Ասլամազյանը 15 տարի եթերում լինելու համար,դերասանուհին տեսանյութ է հրապարակել (Video)

Հաջողությունը ենթադրում է մշտական աշխատանք և նվիրվածություն։ Tert.am Life-–ը նոր շարք է սկսում` «Սիրահարված աշխատանքին» խորագրով, որի շրջանակում կներկայացնենք, թե հայտնի մարդիկ ինչպես են սկսել իրենց գործունեությունը, ինչ ճանապարհ են անցել և ովքեր են նրանց աջակցել այս ասպարեզում հաստատվելու ճանապարհին։

Գայանե Ասլամազյանը հայկական հեռուստաեթերի ամենաերկարկյաց հաղորդավարուհիներից մեկն է, ով տարիներ շարունակ էկրաններից ասում էր «Բարի լույս» ու օրը սկսում հեռուստադիտողների մեծ բանակի հետ։ Ամեն օր եթերում լինելը և՛ պարտավորեցնող էր, և՛ հաճելի։ Գայանեն ասում է, որ իր անցած ճանապարհի ընթացքում ունեցել է և՛ վերելքներ, և՛ վայրէջքներ, սակայն դժվարությունները միայն խթանել են առաջ գնալուն։

Քչերը գիտեն, որ Հայաստանի ամենահայտնի հաղորդավարներից մեկն առաջին քայլերն արել է և երկար տարիներ աշխատել է որպես լրագրող։ Մինչև էկրաններին հայտնվելը նա աշխատել է «Այո» շաբաթաթերթում, բարձրաձայնել երիտասարդների խնդիրները։

 

«Լրագրության հետ կապ եմ ունեցել շատ երիտասարդ տարիքից` 16-17 տարեկան էի, երբ սկսեցի տպագրվել «Այո» շաբաթաթերթում։ Այնտեղ ծանոթացա Հարություն Ղուկասյանի հետ, ում հետ տարիներ անց պիտի համագործակցեի արդեն ֆիլմերի շրջանակում` ես `որպես դերասանուհի, նա` որպես սցենարիստ»,– նշեց Գայանեն, ով այն ժամանակ չէր էլ պատկերացնում, որ մի օր ներկայանալու է նաև որպես դերասանուհի։

Հաղորդավարուհու մուտքը հեռուստատեսություն սկսվել է «Հայրենիք» մանկապատանեկան հեռուստաընկերությունից` 2002 թվականին։ Նրան շատ է օգնել արվեստաբանի մասնագիտությունը. «Իմացա, որ «Հայրենիք» հեռուստաընկերությունը նոր գաղափարներ է հավաքագրում։ Իմ գաղափարով գնացի հեռուստաընկերություն, ներկայացրի իմ փոքրիկ հերոսին, և Ժիրայր Դադասյանն ասաց`լավ միտք է։ Նա անփորձ աղջնակի մեջ տեսավ կրակ ու ստեղծվեց «Մեր հայրենիքի մշակույթը» հաղորդումը, որը տարիներ շարունակ կրթում էր մեր փոքրիկներին, սովորեցնում էր` ինչ է մեր մշակույթը իր բոլոր գույներով։ Հետագայում ինձ վստահվեց նաև նախագծի ռեժիսորի աշխատանքը»։

Մանկական ծրագիր ներկայացնելը հետաքրքիր փորձառություն էր Գայանեի համար, քանի որ այդ փուլում նա արդեն երիտասարդ մայրիկ էր։ Փոքրիկներ հետ շփումը նրա համար ոչ միայն աշխատանքի մի մաս էր, այլև կենսակերպ։ Իբրև մայրիկ` նա ավելի լավ էր հասկանում, ինչը կարող է հետաքրքրել փոքրիկներին և ինչպես է պետք աշխատել կրտսեր, բայց պահանջկոտ լսարանի հետ։ «Իմ տղան էլ էր այն ժամանակ փոքր ու նախագիծը շատ կարևոր փորձառություն էր ինձ համար։ Ծրագիրն ինտերակտիվ էր, երեխաները մեզ ուղարկում էին նամակներ, քանդակներ։ Երբ հասկանում էիր, որ քո աշխատանքի շնորհիվ երեխաներն ինչ–որ բան են ստացել, սովորել, ամեն ինչ արժեր։ Դրանից բարձր գնահատական լինել չէր կարող»,– ոգևորությամբ հիշեց Գայանեն ու հպարտությամբ հավելեց, որ հաղորդաշարը գնահատվեց նաև արտերկրում` 2002 թվականին Յալթա քաղաքում ընթացող միջազգային հեռուստակինոփառատոնի ժամանակ հաղորդաշարին շնորհվել է «Լավագույն մանկական հաղորդում» մրցանակը:

Նույն փառատոնի ընթացքում Ռուսաստանի Դաշնության ժուռնալիստների միության կողմից Գայանեն պարգևատրվել է ՝ «Տարվա լրագրող» մրցանակով:

 

«Ծրագիրը գնահատվեց և ինձ նկատեցին նաև Ռուսաստանի լրագրողների միությունում, որտեղից հրավիրեցին մասնակցելու «Ռուսաստան. հայացք կողքից» նախագծին։ Այդպես ստեղծվեց «Սիբիրյան նոթեր» վավերագրական ֆիլմը։ Շնորհակալ եմ Վրեժ Քասունին, որն ինձ աջակցեց իրականացնել այն։ Կարծում եմ, նրա շնորհիվ մեր աշխատանքը ճանաչվեց լավագույնը և գրավեց տարբեր մրցանակներ` արժանացավ Ոսկե մեդալի և ՌԴ լրագրողների միության Հատուկ մրցանակի։ 2005 թվականին էլ «ՄԻՐ» հեռուստառադիոընկերության կողմից կազմակերպված հաղորդաշարերի միջազգային մրցույթի ժամանակ ճանաչվեց լավագույնը «Ճանապարհային գրառումներ» ժանրում»,– ոգևորությամբ հիշեց հաղորդավարուհին, ով 3 տարի հեռուստադիտողներին ներկայացել է նաև իբրև ռուսալեզու լուրերի մեկնաբան` «Երկիրն այսօր» լրատվական հաղորդման շրջանակում։

Գայանեն վավերագրական ֆիլմ է նկարահանել նաև Արևմտյան Հայաստանի մասին, ինչը հատուկ նշանակություն ուներ իր համար։ «Այդ տարիներին շատ բարդ էր նկարահանումներ անել «Արևմտյան Հայաստանում, այդքան չէր խոսվում Արևմտյան Հայաստանի մասին։ Երկար ժամանակ մտածում էի` ինչպես մատուցել ֆիլմը։ Ի վերջո, գտա տարբերակը։ Ֆիլմում նկատելի է կնոջ ձեռագիրը, այն շատ էմոցիոնալ է, ինչը գտավ իր արձագանքը։ Այն ևս բարձր գնահատական ստացավ, երևի թե, մատուցումն էր տարբերվում։ Շատ եմ կարևորում այդ աշխատանքն իմ պրակտիկայում»,– նշեց հաղորդավարուհին։

 

Գայանեի գործունեությունը շարունակվել է Հանրային հեռուստաընկերությունում, որտեղ հանդես է եկել որպես «Բարի լույսի» հաղորդավար և Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի մամուլի քարտուղար։ 2010–ից նա աշխատանքի է անցել «Արմենիա» հեռուստաընկերությունում, որտեղ ևս վարել է առավոտյան ծրագիր։

««Բարի լույսը» դարձավ իմ անբաժան մասնիկը։ Դա ինձ համար նաև լրագրության հետաքրքիր փուլ էր, որովհետև ուղիղ եթերում նման ծրագիր վարելու համար պետք է ունենաս բովանդակություն, իմանաս` ինչի մասին ես խոսում։ Դու պատասխանատու ես յուրաքանչյուր սխալի համար։ Շատ կարևոր է նաև մթնոլորտը, որտեղ աշխատում ես։ Շատ եմ սիրում «Բարի լույսն» ու իմ բոլոր գործընկերներին»,– ասաց հաղորդավարուհին, ով հարազատ դարձած նախագծից բաժանվեց 2017–ին, երբ ամուսնացավ պրոդյուսեր Ջիանի Օնչոյի հետ։

Գայանեն իրեն փորձել է նաև իբրև դերասանուհի։ «Հեռուստատեսության բնագավառում, կարծես թե, ամեն ինչի տիրապետում եմ։ Աշխատել եմ նաև որպես տեխնիկական բաժնի ղեկավար, հետագայում առաջարկ ստացա նկարահանվելու սերիալներում։ Զարմանալին այն էր, որ ստանում էի գլխավոր դերեր։ Սկզբնական փուլում շատ էի վախենում, որովհետև կարծում եմ, այդ ամենը պետք է մասնագետներն անեն, սակայն այն ուսումնական տարիները, որ պետք է անցնեի ինստիտուտում, անցա լավագույն դերասանների, վարպետների հետ` աշխատանքի մեջ»։

 

Հեռուստատեսային աշխատանքներին զուգահեռ Գայանեն զբաղվել է նաև կազմակերպչական աշխատանքներով։ Նա առանձին հպարտությամբ նշեց, որ ԱՄՆ–ում, Ռուսաստանում կազմակերպել է հայկական մշակույթը ներկայացնող ցուցահանդեսներ` «Հայաստան բարձր մշակույթի երկիր» խորագրով։ Մասնագիտությամբ արվեստաբանը 2006 թվականին բացել է սեփական ցուցասրահը, որն ուներ «Ասլամազյան ցուցասրահ» անունը։ «Հետադարձ հայացքով պետք է ասեմ, որ ես, իբրև հայ, իմ փոքրիկ լուման ներդրել եմ Հայաստանի անունը բարձրաձայնելու, մեր կորուստների մասին խոսելու համար»,– նկատեց նա։

15 տարի եթերում եղած և մշտապես ակտիվ գործունեությամբ զբաղվող հաղորդավարուհին հայտնեց, որ հիմա էլ դադարի մեջ չէ։ «Կրկին ձեռքս եմ վերցրել գրիչը։ Շուտով հետաքրքիր նորություններ կլինեն։ Պետք է ինքս գոհ մնամ իմ աշխատանքից, իսկ դրա համար ժամանակ է պետք»,– եզրափակեց նա։

Ամալյա Հովհաննիսյան