Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
Lifestyle

Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչո՞ւ է պետք սուրճից հետո անպայման ջուր խմել. ՍԱ իմանալուց հետո դու անմիջապես կսկսեք այդպես վարվել

Բոլոր իրենց հարգող սրճարաններում, մեկ գավաթ բուրավետ սուրճի հետ միասին, հաճախորդներին նաև մեկ բաժակ մաքուր, սառը ջուր է մատուցվում: Այս հին, գեղեցիկ ավանդույթը գործնական նշանակություն ունի: Այնպիսի ըմպելիքը, ինչպիսին սուրճն է, իսկապես պետք է ջրով խմել, և ոչ միայն՝ նրա համն ավելի լավ զգալու համար:

Մի ալկալոիդը լավ է, իսկ երկուսը` ավելի լավ:

Էսպրեսսո, ամերիկանո, կապուչինո, լատտե. սուրճի հատիկների գործածությամբ պատրաստվող ըմպելիքների քանակը բավականին մեծ է, սակայն մարդու նյարդային համակարգի վրա ազդելու տեսանկյունից սկզբունքային տարբերություններ կան միայն ամբողջական սուրճի հատիկներից և լուծվող սուրճից պատրաստված ըմպելիքների միջև: Բանն այն է, որ իր կառուցվածքով սուրճի հատիկը միատարր չէ:

Նրա արտաքին շերտը պարունակում է բոլորին կոֆեին անվանմամբ քաջ հայտնի առույգացնող ալկալոիդը, որը վառ արտահայտված թարմացնող գործողություն է կատարում: Հատիկի ներսի մասում է գտնվում ևս մեկ ալկալոիդ` թեոբրոմինը:

Լուծվող սուրճ պատրաստելիս օգտագործվում է միայն հատիկի ներսի մասը: Արտաքին շերտն առանձնացվում է և օգտագործվում բժշկական պրեպարատների կամ էներգետիկ ըմպելիքների պատրաստման մեջ: Բայց եթե մենք գործ ունենք հատիկավոր սուրճի հետ, ապա պետք է հիշել, որ նրա մեջ պարունակվում են միանգամից 2 ալկալոիդներ:

Հակադարձ պրոցես:

Երբ մենք սուրճ ենք խմում, այս 2 ալկալոիդները մեր օրգանիզմ միանգամից են ընկնում, իսկ ահա գործել սկսում են հերթով: Սկզբում սկսում է աշխատել կոֆեինը, ու հենց նրա գործողության հետ է կապված առույգացնող էֆեկտը: Իսկ մոտավորապես 25 րոպե անց բեմ է դուրս գալիս թեոբրոմինը: Կոֆեինն օրգանիզմի բոլոր անոթները նեղացնող հատկություն ունի: Բացառություն են կազմում միայն երիկամները: Նրանց դեպքում էսպրեսսոյի մի քանի կումից հետո, ընդհակառակը, անոթները լայնանում են: Արդյունքում` կտրուկ բարձրացած արյան զարկերակային ճնշում ու միզելու ցանկություն: Վերջինը կապված է երիկամներում արյան հոսքի լավացման հետ:

Սակայն չանցած կես ժամ` մարդը սկսում է քնելու ցանկություն ունենալ: Ընդ որում, շատերի մոտ երիկամների շրջանում ոչ այնքան հաճելի ձգող զգացողություն է նկատվում: Սա խոսում է թեոբրոմինի գործողության մասին. բոլոր օրգաններում ճնշումը բարձրացել է, իսկ երիկամներում` իջել: Երիկամներում արյան հոսքի խանգարումներից խուսափելու համար պետք է սուրճի յուրաքանչյուր կումից հետո մի կում սովորական ջուր խմել:

30-րդ կիլոմետրի էֆեկտը

Լուծվող սուրճի դեպքում ավելի հետաքրքիր է: Քանի որ այն պատրաստում են սուրճի հատիկի ներսի մասից, որի մեջ կոֆեինի պարունակությունը չի գերազանցում 10 %-ը, թեոբրոմին բավականին շատ կա, նրա էֆեկտը փոքր-ինչ այլ է, քան սուրճի ամբողջական հատիկներից պատրաստած ըմպելիքինը: Առույգացնող գիծն այնքան էլ վառ արտահայտված չէ, որոշ դեպքերում իսպառ բացակայում է նույնիսկ:

Դրա փոխարեն՝ այդպիսի ըմպելիքն ունի քնկոտության հակելու հստակ էֆեկտ: Այնպես որ, եթե ձեր ծանոթներից մեկը բողոքում է, որ սուրճից հետո ոչ թե առույգանում է, ցանկանում վազել ու թռչկոտել, ապա նա հավանաբար խմել է ոչ թե՝ հատիկավոր, այլ՝ լուծվող սուրճից պատրաստված ըմպելիք:

Ճանապարհներին հաճախ մետաղյա տարաներով պատրաստի լուծվող սուրճ գնող վարորդները դրան անգամ անվանում են տվել` 30-րդ կիլոմետրի էֆեկտը: Սա նշանակում է, որ այն խմելուց մոտ 30 կմ ճանապարհ անցնելուց հետո նրանց քունը սկսում է տանել մոտ մեկ ժամվա չափ:

Այնպես որ, լուծվող սուրճը ցանկալի է խմել սովորական ջրով, որպեսզի այն խմելուց հետո քնելու ցանկություն չունենաք: Իսկ ավելի լավ է դրա փոխարեն՝ թունդ սև թեյ խմեք: Նրա մեջ կոֆեինի քանակը նույնքան է, ինչքան սուրճի մեջ, իսկ թեոբրոմինն իսպառ բացակայում է:

Հավելյալ պատճառներ:

Սուրճի սիրահարների համար կան նաև այլ փաստարկներ, որոնց համաձայն` այն ավելի լավ է խմել ջրով:

Համեղ է, ինչպես առաջին անգամ: Եթե սուրճը կումը կումի հետևից խմեք, ապա երկրորդ կումն այնքան համեղ չի լինի, որքան առաջինը: Իսկ մաքուր ջուրը լվանում է համային ռեցեպտորները, և արդյունքում` կարելի է լիովին վայելել յուրաքանչյուր կումը:
Ճնշումը նորմայի մեջ է: Նրանք, ովքեր վախենում են ավելորդ անգամ սուրճ խմելուց բարձր ճնշման ռիսկի պատճառով, սովորական ջուրը կարող է հիանալի ծառայություն մատուցել: Այն ունակ է թուլացնել կոֆեինի գործողությունը: Եթե սուրճի յուրաքանչյուր կումից հետո այն խմեք, սիրտը ուժգին չի զարկի:
Մարգարտյա ատամներ: Սուրճի մեջ կա պիգմենտ, որը գունավորում է ատամի էմալը, սակայն, եթե յուրաքանչյուր կումից հետո մի քիչ ջուր խմեք, ապա պիգմենտը չի հասցնի ներծծվել, ու ատամները կմնան նույնքան ճերմակ, որքան կային: