Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBank
uncategorized

Պատգամավորների` մայրենի լեզվից թեստ հանձնելը ախտորոշում է ողջ հասարակության համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չգիտեմ, ո՞ր մի այլ երկրում է, որ պատգամավորի թեկնածուն պետք է թեստ հանձնի իր մայրենի լեզվից: Այդ պահանջի օրենսդրական ամրագրումն արդեն իսկ ախտորոշում է: Ախտորոշում մեր հասարակության, պետական համակարգի ու ընդհանրապես ողջ պետության համար:
Այս տարիների ընթացքում այնպիսի դեմքեր են եկել ու գնացել, եկել ու մնացել մեր Ազգային ժողովում, որ նրանց մասին խոսելիս կրթություն և ինտելեկտ հասկացությունները վերջինն են, որ մտքովդ կանցնեն: Կամ էլ` չեն էլ անցնի: Ու հիմա մեզ` քաղաքացիներիս, փորձում են օրենսդրորեն «ապահովագրել» նման դեմքերից:
Մի կողմից, մտածում ես` լավ է, գոնե գրագետ մարդիկ կլինեն, գոնե հայերենի նվազագույն գիտելիք կունենան: Արդարև, նվազագույն, որովհետև պատգամավորի թեկնածուների համար հայերենի թեստերը վերցվել են ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարանից: Այսինքն՝ պատգամավորացուն պետք է ունենա գոնե դպրոցական մակարդակի հայերենի իմացություն: Սա ինքնին աբսուրդ է:
Եվ ահա, ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ձևավորված մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու` հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգող թեստավորման առաջադրանքների հարցաշարը: Հարցաշարի բովանդակային բաղադրիչները ներառում են հայոց լեզվի քերականության «Ուղղագրություն», «Ուղղախոսություն» և «Բառագիտություն» բաժինները:
Ներկայացնենք մի քանի առաջադրանք: Հարցաշարի առաջին տողը պահանջում է` համարակալված բառերում բաց թողած տառերը պատասխանների ո՞ր շարքում են ճիշտ նշված:
Քիչ հե–վում (1)` ու–իղ (2) իմ դիմաց, Արարատն է` մեր պատմության մեծ որ–ն (3) ու տա–ագիրը (4): Ու թեստը լրացնողը պետք է լրացնի համապատասխանաբար` – (1) ռ, (2) ղ, (3) բ, (4) ր տառերը:
Կամ` փակագծերում տրված բառերից մեկը տվյալ նախադասությանը համապատասխանում է, մյուսը` ոչ. ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ` Այնքան վտանգավոր չէ չվարժեցված երիվար (1. հեծելը, 2. հեծնելը), որքան անփորձ բարեկամին գաղտնիքներ հայտնելը:
Մյուսը` ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ կա` Թռչունների երամակը դանդաղ ընթացքով չվում էր հարավ:
Կամ էլ` ո՞ր նախադասության մեջ լեզվական սխալ կա` Նրան չէր անհանգստացնում ոչ ցուրտը, ոչ մենակությունը:
Ու այսպես շարունակ:
Ի դեպ, հրապարակված հարցաշարում պատասխանները նույնպես կցված են: Ու մեր պատգամավորացուները կարող են պարապել, որ թեստը լավ հանձնեն: Կամ էլ անգիր անեն: Կամ` գուցե շպարգալկա սարքեն: Իսկ միգուցե ծանոթ–բարեկամ գտնեն, ու բարձր միավորներ հավաքեն:
…Բայց մյուս կողմից էլ` մի՞թե հայերենի իմացությունը միակ պահանջն է, որին պետք է թեկնածուները բավարարեն: Գուցե կազմենք թեստեր պատգամավորական գործունեությունն ընդգրկող հարակից այլ գիտելիքների վերաբերյալ նույնպե՞ս:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: