Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBank
uncategorized

Ես հույս ունեմ, որ կլինի նաև ֆորս–մաժոր, ու կխափանվի իշխանության վերարտադրության ծրագիրը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը

– Պարոն Արշակյան, Ձեզ համար սպասելի՞ էր, որ Հանրապետական կուսակցությունից այսքան նախկին պաշտոնյաներ դուրս կգային:

– Ես հիմա մոռացել եմ Բրուտոսի ազգանունը: Այն ժամանակներից սկսած պաշտոնյաները դուրս են գալիս. թիկունքից խփում են, դիմացից խփում են յուրայիններին: Այնպես որ շատ բնական եմ համարում, որ պաշտոնյաները երբեմն օբյեկտիվորեն են հեռանում իրենց հիմնական խմբից: Այսինքն` իրենց կարծիքը, գաղափարներն են փոխում: Կամ իրենց համոզմունքներն են փոխում: Նաև ինտրիգների ու դավադրությունների հետևանքով են հեռանում: Նաև հեռանում են, երբ իրենց բաժինն է պակասում իշխանության սեղանից: Այնպես որ բազմաթիվ պատճառներով իշխանությունից մարդիկ հեռանում են:

– Դա նորմա՞լ համարենք:

– Այո, նորմալ է:

– Բայց, գիտեք, մի փոքր նորմալ չի երևում այն առումով, որ վերջին այս տասը տարիների ընթացքում մեր իշխանական համակարգն այնքան կարծրացած է եղել, այնքան «կուռ» է եղել: Թվացել է հաճախ, որ անշարժ ջուր է` ճահճի նման: Ու հիմա ոնց որ հոսքեր կան: Դա լա՞վ է, թե վատ է:


– Բարեբախտաբար հոսք կա: Իսկ հոսքը միշտ օգտակար է ճահճի համեմատությամբ: Այդ իմաստով լավ է, որ ոչ ժողովրդական խմբավորման մեջ (դա արդեն խմբավորում է), ուր բանավեճ չկա, չկան ֆրակցիաներ, և որոնք սովորաբար ճահճանում են, արդեն սկսում են հոսանքներ ի հայտ գալ, որ լքում են մայր կազմակերպությունը:
Այս երևույթը երկու կողմ ունի: Նախ` լավ է, որ մարդիկ հեռանում են, որովհետև տեսնում են, որ այնտեղ լճացում է, շարժ չկա, դեգրադացիա է ի վերջո: Եվ երկրորդ` տեղի է ունենում առնետավազք: Կեղծ տագնապ են ունենում, որ նավը խորտակվում է, հեռանում են: Կամ էլ տագնապը կեղծ չի լինում. իրոք նավը պետք է խորտակվի, ու իրենք հեռանում են այնտեղից:
Այս առումով Հանրապետական կուսակցությունը քաղում է իր աճեցրած պտուղները: Որովհետև եթե ներսում չկա խոսքի ազատություն, եթե ներսում չկա շարժ, ուրեմն ինչ–որ ժամանակ հետո այնտեղից սկսում են հեռանալ:

– Իսկ ինչպե՞ս տարբերակենք` ով ինչ շահագրգռությամբ է հեռացել: Որի շարժառիթը անձնակա՞ն շահն է, որինը պետական շահն է….

– Այո, նաև հայրենասիրությունը կարող է լինել այդ երևույթի պատճառը: Երբ նկատում են, որ իրենց խմբավորումը հակապետական է, հակազգային է, լքում են այն: Կամ էլ ոմանք անձնական շահ են ակնկալել ու չեն ստացել կամ արդեն ստացել–վերջացրել են. էլ ստանալիք չունեն ու հեռանում են: Լինում են նաև այնպիսի մարդիկ, որ չեն հասկացել, թե ուր են եկել և հիմա էլ չեն հասկանում, թե ուր են գնում:
Ըստ իս, Հանրապետական կուսակցությունից հեռացողների մեջ այս երեք կատեգորիան էլ կա:

– Դիտենք ժողովրդի աչքերով, ժողովրդի տեսանկյունից: Ժողովուրդն ինչպե՞ս գնահատի այս ամենը. հավատա՞ ընդդիմադիր դարձած գործչի ազնիվ մղումին: Ավելի թափանցիկ ասեմ` Սեյրան Օհանյանին, ով մի քանի ամիս առաջ իշխանության մեջ էր:

– Ժողովուրդը պետք է հավատա ոչ թե քաղաքական գործիչներին, այլ Աստծուն: Քաղաքական գործիչը ծառա է. ծառային ինչո՞ւ պետք է նա հավատա: Նա պետք է հանձնարարություն տա ծառային, որպեսզի ծառայի իրեն և հայրենիքին: Եվ եթե այդպես չի լինում, նշանակում է ժողովուրդը սխալ ընտրություն է կատարել: Նա հիասթափվել է իր ծառաներից, կարող է նրանց վռնդել: Սա է ժողովրդի գործը: Ժողովուրդն այս դեպքում տերն է: Գիտենք` ժողովուրդն իշխանության աղբյուրն է և իշխանության տերն է:

– Իսկ կարծում եք կուսակցական այս ինտրիգների մեջ, դաշինքներ ձևավորվելու ու չձևավորվելու այս խնդիրների մեջ, այս առնետավազքի մեջ, երբ ամեն մարդ այս արևի տակ, կամ ավելի ճիշտ` իշխանական ձեռքի տակ, որը հավասար է արևին, իր տեղն է ուզում փնտրել, ժողովուրդը կարո՞ղ է գործոն լինել, կարո՞ղ է ազդեցություն ունենալ քաղաքական պրոցեսների վրա:

– Ես հավատում եմ, որ ժողովուրդը կարող է գործոն լինել: Եվ պետք է լինի գործոն: Նրա գործն է` վստահել, չվստահել, վռնդել, ընդունել, աջակցել, չաջակցել, ծաղրել, պատժել…. Ժողովուրդը պետք է կողմնորոշվի, ժողովուրդը հո դեռահաս չէ՞, կամ մանուկ չէ՞: Այնպես որ քաղաքացիները պետք է ճիշտ ընտրություն կատարեն և իրենց ձեռքում պահեն իշխանության, այսպես ասած` սանձերը:

– Ինչ կանխատեսում ունեք` առաջիկա երկու ամիսներին ի՞նչ է լինելու մեզ մոտ:

– Ես կարծում եմ, որ ունենալու ենք բուռն երկու ամիս: Այդ իմաստով մեզ մոտ ձանձրալի չի լինելու: Բայց մի բան էլ` հույս ունեմ, որ կլինի նաև ֆորս–մաժոր, և կխափանվի իշխանության վերարտադրության ծրագիրը: Քաղաքացիները կկարողանան ընտրել իրենց ուզած իշխանությունը: Եվ ամռանը կունենանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից ընտրված իշխանություն:
Բայց մի նկատառում` ես սա ուզում եմ. կանխատեսում չեմ կարող անել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: