Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
Lifestyle

Ձկներ հրաշալի օր է ֆինանսական հարցերը կարգավորելու համար: Մարտի 30-ի աստղագուշակ

Խոյ: Առավոտյան կարող եք կարևոր հանդիպումներ ունենալ, լուրջ գործեր ձեռնարկել, զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կնվազի: Տրամադրությունը կփչանա, նշանի որոշ ներկայացուցիչներ մի շարք գործեր կձախողեն, անիմաստ գումար կվատնեն:

Երեկոյան հնարավոր են ընտանեկան վեճեր ,ապագային վերաբերող հարցերի շուրջ տարաձայնություններ: Անսպասելիորեն աջակցություն կստանաք նրանցից, ովքեր միշտ հակառակվել են ձեզ: Իսկ համախոհներն իրենց տարօրինակ կպահեն, ձեր մտահաղացումներին հավանություն չեն տա:

Ցուլ: Առավել զգուշավոր եղեք՝ անծանոթ տղամարդու հետ շփվելիս, հատկապես, եթե վերջինս անչափ հմայիչ է: Նա, հաշված րոպեների ընթացքում, կարժանանա ձեր համակրանքին և վստահությանը, սակայն հետագայում չի արդարացնի իրեն,և վատագույն դեպքում, կարող է հարված հասցնել ձեր ինքնագնահատականին: Այսօր անգամ գործնական հարցերը ցանկալի է քննարկել թույլ սեռի ներկայացուցիչների հետ:

Հարմար օր է ինքնուրույն աշխատելու, ստեղծագործական մոտեցում պահանջող, կարևոր մասնագիտական խնդիրներ լուծելու համար: Կարող եք ձեռք բերել անսովոր իրեր: Ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Երկվորյակ: Հրաշալի օր է կանանց հետ շփվելու համար: Նրանք կարող են ձեզ համար հուսալի գործընկերներ, անշահախնդիր աջակիցներ, հաճելի զրուցակիցներ լինել: Սիրային հարաբերությունների տեսանկյունից՝ օրը բարեհաջող կդասավորվի: Եթե ցանկանում եք այն անմոռանալի դարձնել, ապա գործի դրեք ձեր վառ երևակայությունը, ուշադիր եղեք ներքին ձայնի հուշումներին:

Հնարավոր են անսպասելի գումարային մուտքեր: Մի շտապեք ծախսել դրանք, փորձեք որոշ խնայողություններ անել: Այսօր ֆինանսական բոլոր հարցերն արժե լրջորեն ծանրութեթև անել:

Խեցգետին: Իրադարձություններով հագեցած,անմոռանալի օր է սպասվում: Աստղերն այսօր ձեր կողմից են: Պահանջվում է միայն խնայել սեփական ուժերը, հանգամանքներին դեմ դուրս չգալ, այն դեպքերում, երբ ի զորու չեք որևէ բան փոխել: Հնարավոր են հաճելի հանդիպումներ, այդ թվում՝ սիրային: Նշանի որոշ ներկայացուցիչներ կարող են առաջին հայացքից սիրահարվել, զգացմունքները փոխադարձ կլինեն:

Օրը հարմար է աշխատելու, նոր գործեր ձեռնարկելու համար: Կկարողանաք կենտրոնանալ և լուծումներ տալ բոլոր խնդիրներին: Ձեռք կբերեք նոր աջակիցներ: Ֆինանսական տեսանկյունից օրը բարեհաջող է:

Առյուծ: Առավոտյան կարող են որոշ հարցեր ծագել, ինչպես աշխատավայրում, այնպես էլ տանը:Կփորձեք խելամիտ գտնվել, և անիմաստ խնդիրներ չստեղծել թե ձեր և թե շրջապատի համար: Սակայն բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն, իսկ մեղավորը ոչ այնքան հանգամանքներն են, որքան հակառակորդները:

Օրվա երկրորդ կեսն առավել հաջող կդասավորվի: Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, հաճելի ծանոթություններ, նոր կապեր, որոնք գործնական տեսանկյունից օգտակար կլինեն: Բարձրաշխարհիկ միջոցառումները տրամադրություն կբարձրացնեն,գնումները կզվարճացնեն:

Կույս: Այսօր ֆինանսական կորուստների, մասնագտական ձախողումների վտանգը մեծ է: Այն կարող է հանգեցնել եկամտի կրճատման: Պետք է առավել զգույշ լինեն նշանի այն ներկայացուցիչները, ովքեր գործի բերումով շատ են շփվում մարդկանց հետ: Ամեն տեսակ խոսակցությունները, բամբասանքները կարող են լուրջ վնաս հասցնել:

Նպատակահարմար օր է ընկերական, ոչ պաշտոնական շփումների համար: Կարող եք հանդիպել նրանց, ում վաղուց չեք տեսել: Հեշտությամբ եք ծանոթություններ հաստատում: Գիտեք, թե ում հետ արժե գործ ունենալ, իսկ ում հետ՝ ոչ:


Կշեռք: Այսօր ձեզ համար խնդիրներ չեք ստեղծի: Օրվա սկզբից դրական կտրամադրվեք, կպահպանեք լավատեսությունը, հոգեկան հավասարակշռությունը, թույլ չեք տա մոլորեցնել ձեզ: Հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ: Գնահատեք դրանք հանգիստ, առանց շտապելու: Փորձեք առաջնորդվել առողջ դատողությամբ, այլ ոչ թե հույզերով:

Թեև տանը հնարավոր են մանր անախորժություններ, մտերիմների հետ լավ հարաբերությունները կպահպանվեն: Երեկոյան միջոցառումների մասնակցեք: Դրական լիցքեր կստանաք թե բարձրաշխարհիկ հավաքույթներից, և թե ընկերական խնջույքներից:

Կարիճ: Կարող են լուրջ խնդիրներ ծագել նշանի այն ներկայացուցիչների մոտ, ովքեր անվերջ ներքին և արտաքին պայքարի մեջ են: Այսօր փորձեք դուրս գալ սովորական դարձած այդ հոգևիճակից: Լավատեսորեն տրամադրվեք և հանգստություն պահպանեք ցանկացած իրավիճակում: Հարաբերություններում ճկուն եղեք, հարկ եղած դեպքում կարող եք զիջումների գնալ, այսօր դա ձեր օգտին է:

Ֆիզիկական աշխատանք կատարելիս, մարզվելիս զգույշ եղեք, քանզի վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է: Խուսափեք նաև մարտարվեստի պարապմունքներից:

Աղեղնավոր: Օրվա առաջին կեսը լավ կդասավորվի, սակայն հետագա ընթացքը հիմնականում կախված կլինի ձեր կայացրած որոշումներից: Այսօր նշանի շատ ներկայացուցիչներ հնարավորություն կունենան գործնական ոլորտում որոշ դրական փոփոխություններ կատարել,ամրապնդել մասնագիտական դիրքերը, ինչպես նաև ստիպել շրջապատին մոռանալ անցյալում թույլ տված սխալները:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ են: Անկեղծ հաճոյախոսություններ կլսեք: Երեկոյան կարող եք լավ ժամանակ անցկացնել մտերիմների հետ:

Այծեղջյուր: Օրվա առաջին կեսին որոշ խնդիրներ կծագեն, կկարողանաք գլուխ հանել դրանցից, նաև շահույթ ստանալ, նոր հեռանկարային կապեր հաստատել: Այսօր ձեզնից շատ բան չի պահանջվի: Ցանկացած իրավիճակում հանգստություն պահպանեք, եթե իրադարձություններն արագ են փոփոխվում և չեք հասցնում ծրագրեր կազմել, ապա իմպրովիզների դիմեք:

Նշանի շատ ներկայացուցիչների համար երեկոն հրաշալի կդասավորվի: Սպասվում են հետաքրքիր հանդիպումներ, հաճելի շփումներ անկեղծ մարդկանց հետ: Փորձեք ժամանակ հատկացնել մտերիմներին, նրանք ձեր ուշադրությոն կարիքը շատ ունեն:

Ջրհոս: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Գործնական եք տրամադրված, ընձեռնված ոչ մի հնարավորություն ձեռքից բաց չեք թողնի: Լավ տպավորությոն կթողնեք բոլոր նրանց վրա, ում հանդեպ անտարբեր չեք: Ազդիցիկ մարդկանցից աջակցություն կստանաք: Հնարավոր է ընտրության առջև կանգնեք, լավ մտածեք, թե որն ընտրել՝ կարիերան, թե անձնական երջանկությունը:

Հրաշալի օր է առք ու վաճառքի հետ կապված գործարքներ կնքելու համար: Նշանի շատ ներկայացուցիչներ եկամուտի նոր աղբյուր կգտնեն:Երեկոյան զբոսնեք, լիցքաթափվեք, մոռացության տվեք բոլոր խնդիրները:

Ձկներ: Հրաշալի օր է ֆինանսական հարցերը կարգավորելու համար: Գումար վաստակելու, շահեկան գործարքներ կնքելու հնարավուրություն կունենաք: Կաջակցեն բոլոր նրանք, ում երբևէ օգնել եք: Ցանկացած հարցում կարող եք ապավինել մտերիմներին, վերջիններս միշտ ձեր կողմից են:

Ուղևորություններն առավել լավ կդասավորվեն և անմոռանալի կդառնան, եթե սիրելին ընկերակցի ձեզ: Հնարավոր են հաճելի զուգադիպություններ, անսպասելի հանդիպումներ, սիրո խոստովանություններ, որոնք լիովին կփոխեն ձեր կյանքը: