Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
uncategorized

Օրենսդրական նախագիծ՝ միտված բնակարան ձեռք բերելու բեռի թեթևացմանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հանդես է եկել օրենսդրական մի նախաձեռնությամբ՝ առաջարկելով հանել բնակարանի նոր կառուցված լինելու սահմանափակումը, ինչը հնարավորություն կընձեռի եկամտային հարկի վերադարձը կիրառել նաև առկա բնակարանային ֆոնդի ձեռքբերման դեպքում: Ըստ պատգամավորի՝ նման կարգավորումը հնարավորություն կստեղծի բնակարանային ապահովման խնդիրը լուծել նաև մարզերում՝ նպաստելով մարզերում անշարժ գույքի շուկայի ակտիվացմանը:

Գործող օրենքով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց եկամտային հարկը վերադարձվում է, եթե վերջիններս ձեռք են բերում՝ գնում կամ կառուցում են բնակարան կամ առանձնատուն: Օրենսգրքի այս հոդվածը խթանում է կառուցապատողից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն, սակայն ենթադրում է աշխատավարձի որոշակի մակարդակ, որը կհամապատասխանի նորակառույց շենքում բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տուն կառուցելու ֆինանսական բեռին:

Պատգամավորի կողմից արված խմբագրման մեջ ասված է, որ նորակառույց շենքերում բնակարանների արժեքները այլ հավասար պայմաններում էապես տարբերվում են առկա բնակֆոնդի արժեքներից: Համեմատաբար ցածր եկամուտներ ունեցող անձը, ով ունի բնակարանային ապահովման խնդիր, ստիպված է կատարել ընտրություն նորակառույց շենքերի միջև և ձեռք բերել փոքր մակերեսով բնակարան, կամ առհասարակ հրաժարվել օրենսգրքի այս հոդվածով ընձեռված հնարավորությունից: Այս կարգավորման սոցիալական ուղղվածության ամրապնդման համար անհրաժեշտ է հանել բնակարանների և առանձնատների կառուցապատողից ձեռքբերման պահանջը՝ հնարավորություն ընձեռելով բնակարանային ապահովման խնդիրը հասանելի կերպով լուծել առկա բնակարանային ֆոնդի շրջանակներում:

Նախաձեռնության վերաբերյալ «Փաստ»–ը զրուցել է Մանե Թանդիլյանի հետ: Նրա ներկայացմամբ՝ այս պահին գործող օրենքով եկամտային հարկի վերադարձ և բնակարանի ձեռքբերման հնարավորություն մինչև 55 միլիոն դրամ տրված է միայն նորակառույց շենքերից ձեռք բերելու պարագայում: Պատգամավորի առաջարկով այդ հնարավորությունը պետք է տրվի նույն սահմանափակումներով, որով և նախատեսված է, սակայն հնարավորություն կլինի ձեռք բերել նաև երկրորդային շուկայից՝ արդեն գոյություն ունեցող բնակֆոնդից: Սա նշանակում է, որ նմանատիպ ձեռքբերումներ կարող են անել այդ պայմաններում թե՛ Երևանում, թե՛ մարզերում, և բնակարանային հարց հնարավոր է լինում լուծել միջին խավի տարբեր շերտերի համար:

«Օրենքով նախատեսվում է ձեռքբերում միայն կառուցապատողից, իսկ մենք առաջարկում ենք գոյություն ունեցող բնակֆոնդից՝ ցանկացած վաճառողից: Նախագիծն արդեն ներկայացված ու շրջանառության մեջ է դրված, հավանաբար կքննարկվի մոտակա քառօրյայի ժամանակ»,– նշեց պատգամավորը:

Իսկ ինչ կարծիք ունեն այս նախաձեռնության մասին մյուս պատգամավորները հարցին, Թանդիլյանը պատասխանեց, թե վստահ չի կարող ասել, բայց կարծում է՝ նրանք պետք է կարողանան հասկանալ, որ սա վերաբերում է մարդկանց բնակարանային խնդիրները լուծելու հարցին: Սա ամենաարդիական, ամենաառաջնային հարցերից է, և այս խնդրի լուծումը բխում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերից, ենթադրաբար նաև՝ իր պատգամավոր–գործընկերների շահերից:

Հավելենք, որ գործող օրենքով անձի վճարած եկամտահարկը ուղղվում է բացառապես բնակարանի հիփոթեքային վարկի տոկոսների մարմանը: Իսկ նախագծից կարող են օգտվել եկամուտ ունեցող, եկամտահարկ վճարող, վարձու աշխատողները, ում եկամտային հարկը ենթակա է վերադարձման:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում