Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yield
Lifestyle

Առողջության հետ կապված 9 խնդիր, որոնք կարող են հուշել ձեռքերը

Ձեռքերը կարող են արժեքավոր տեղեկատվություն հայտնել առողջական վիճակի մասին։ Steptohealth.ru-ն ներկայացրել է 9 խնդիր, որոնց առկայության մասին կարող է հուշել ձեռքերի վիճակը։

Ցավ՝ բութ մատի և ցուցամատի հատվածում։ Եթե այս հատվածում ցավ կամ անհարմարության զգացում, ծակոցներ եք զգում, ձեռքերը թմրում են, հնարավոր է՝ տառապում եք դաստակային թունելի համախտանիշով։

Ծայրամասերի ճնշման հետևանքով առաջանում են տհաճ, հաճախ՝ նաև ցավային զգացողություններ։ Կարպալ թունելի սինդրոմը հաճախ առաջանում է մարդկանց շրջանում, ովքեր մոնոտոն աշխատանք են կատարում։

Վերքեր, որոնք երկար ժամանակ չեն ապաքինվում։ Երկար ժամանակ չապաքինվող վերքերը կարող են վկայել որոշակի առողջական խնդիրների մասին։ Օրինակ՝ հաճախ առաջացող կապտուկները կարող են վկայել դիաբետի զարգացման մասին։ Եթե այդ զգացումներն ուղեկցվում են նաև քաղցի, ծարավի զգացմամբ, ծակոցներով, վերջույթների թմրածությամբ, հարկավոր է դիմել մասնագետի, այս նշանները կարող են վկայել արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին։

Ձեռքերի մատների գույնի փոփոխություն։ Ձեռքերի մատների գույնը կարող է փոխվել տարբեր պատճառներով։ Եթե ենթարկվել եք ցածր ջերմաստիճանի, սթրեսի ազդեցության, ֆիզիկական ծանրաբեռնվածություն եք ունեցել, ամենայն հավանականությամբ, սա սովորական ռեակցիա է։

Սակայն, եթե այս փոփոխություններն ուղեկցվում են քորով, ցավով, ծակոցներով և թմրածությամբ, խորհրդակցեք մասնագետի հետ։ Այս ամենը կարող է վկայել ողնաշարի հետ կապված խնդիրների, մաշկային հիվանդությունների կամ արյունատար անոթների աշխատանքի խանգարման մասին։

 

Առատ քրտնարտադրություն։ Եթե նկատում եք, որ մատները չափից շատ են քրտնում, խնդիրը կարող է հիպերհիդրոզը լինել։ Առատ քրտնարտադրությունը նորմալ է բարձր ջերմաստիճանի, էմոցիաների պոռթկման դեպքում, բայց եթե այն չափազանց առատ է, կախված չէ արտաքին գործոններից, ամենայն հավանականությամբ, առկա է առողջական խնդիր, որը հարկավոր է լուծել։

Թույլ եղունգներ։ Եթե եղունգները թույլ են, հեշտությամբ են կոտրվում, խնդիրը կարող է կապված լինել վահանաձև գեղձի առողջության հետ։ Եթե հաճախ եք հոգնածություն զգում առանց պատճառի, հոդերը ցավում են, դիմեք մասնագետի օգնությանը։

Միշտ սառը ձեռքեր։ Եթե ձեռքերը մշտապես սառն են, իսկ մաշկը փոխում է գույնը, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։ Այս նշանները սովորաբար վկայում են արյան շրջանառության և նյարդային համակարգի աշխատանքի խանգարման մասին։

 

Այտուցվածություն։ Ձեռքերի այտուցվածությունը կարող է կապված լինել մի շարք խնդիրների հետ՝ օդի բարձր ջերմաստիճան, մեծ քանակով աղի օգտագործում։ Այս դեպքերում այտուցները շուտ են անցնում։ Սակայն, եթե այս խնդիրը հաճախ է առաջանում, հարկավոր է դիմել մասնագետի, քանի որ ձեռքերի մշտական այտուցվածությունը կարող է վկայել անոթների հիվանդության մասին։

Դող մատներում։ Այս խնդիրը կարող է կապված լինել գերլարվածության կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ։ Այդ դեպքում հանգստանալուց հետո անհարմարության զգացումը կանցնի։ Բայց եթե մատներում դողը պահպանվում է, հնարավոր է՝ օրգանիզմին չի բավարարում B1, B6, B12, E վիտամինների մակարդակը։

Եղունգների գույնի փոփոխություն։ Եղունգների գույնի փոփոխությունը կարող է պայմանավորված լինել հեմոգլոբինի ցածր մակարդակով, անեմիայի առկայությամբ։ Երկու դեպքում էլ եղունգները կապույտ գույն են ստանում։ Այս երևույթը կարող է ուղեկցվել նաև մատներում ծակոցների զգացմամբ։