Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
Politics

ՀՀ–ն պետք է երաշխիքներ պահանջի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ–ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի հայտարարությունը ՀՀ քաղաքացիների շրջանում լուրջ անհանգստություն է առաջացրել: Դեսպանը հայտարարել է, որ այս տարվա ապրիլի 3–ից Հայաստանում Գերմանիայի դեսպանատնից Շենգենյան վիզաների համար դիմումատուներին սպասարկող «VisaMatric» կազմակերպությունը ռուս–թուրքական կոնսորցիում է, որի հոլդինգ կազմակերպությունը գտնվում է Թուրքիայում:

Դեսպանի խոսքով՝ ընկերությունը մասնակցել է մրցույթում և շահել է ինչպես Հայաստանում, այնպես էլ մի շարք վայրերում: Լրագրողներն այս համատեքստում բարձրացրել են Հայաստանի՝ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալու փաստը, ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների անվտանգության խնդիրը:

Ի պատասխան՝ Մաթիաս Քիսլերը նշել է, որ անձնական տվյալների պաշտպանությունն իրենց համար շատ բարձր արժեք է, և կարող են երաշխավորել, որ որևէ տվյալ դուրս չի գա:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ զրույցում փորձեցինք հասկանալ՝ անձնական տվյալների պաշտպանության խնդիր այս առումով կա, թե ոչ: Անդրադառնալով դեսպանի հայտարարությանը՝ փորձագետը նախ ընդգծեց, որ Գերմանիան պատկանում է այն երկրների շարքին, որտեղ անձնական տվյալների պաշտպանությունը շատ լուրջ հանգամանք է:

«Բացի այդ՝ առաջիկա ամիսների ընթացքում այդ հարցն ավելի է խստացվելու: Բայց մյուս կողմից, երբ երրորդ կողմն է ապահովում տվյալների մշակումը, բնականաբար, դա կարող է ինչ–որ կասկածներ առաջացնել: Այստեղ խնդիրն այն է, որ այս հարցը, այսպես ասած, տնավարի չի կարելի լուծել: Մեր հատուկ ծառայությունների ու պետական այրերի մակարդակով իրավիճակի վերաբերյալ պետք է գնահատական տրվի:

Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է: Իսկ պրակտիկորեն՝ սա այն հարցն է, երբ մեր երկիրը պետք է երաշխիքներ պահանջի: Իսկ երաշխիքների բացակայության դեպքում էլ՝ գուցեև պահանջի վերանայել կարգը»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ս. Մարտիրոսյանը:

նշվածի համատեքստում բարձրացված այն հարցին, թե Հայաստանը և Թուրքիան դիվանանագիտական հարաբերություններ չունեն, փորձագետը նշեց, որ տվյալ դեպքում Թուրքիան կապ չունի. «Այս պարագայում սա հայ–գերմանական հարաբերությունների հարցն է: Նույնիսկ եթե Թուրքիայի հետ մենք հարաբերություններ ունենայինք, և եթե անգամ մեր հարաբերությունները շատ լավ մակարդակում լինեին, մեկ է՝ խնդիրն այն է, որ տվյալները մշակվում են երրորդ կողմում»:

Սամվել Մարտիրոսյանն ընդգծեց, որ Հայաստանում այդ պրակտիկան արդեն վաղուց կա:

«Շատ եվրոպական երկրներ արդեն իրենց այդ գործառույթները հանձնել են «Վիզաների կենտրոնին»: ՀՀ–ում Բրիտանիայի դեսպանությունը ևս առանձին գործակալության հետ է աշխատում: Այնպես որ՝ այս պահին Եվրամիության երկրների վիզաներն ավելի շատ երրորդ կողմից է տրամադրվում, քան բուն դեսպանատների կողմից»,– հավելեց նա:

Ինչ վերաբերում է կոնկրետ «VisaMatric»–ին, Սամվել Մարտիրոսյանը շեշտեց, որ սա ենթադրում է մի գործառույթ, որի դեպքում հնարավոր չէ կողքից նայել ու գնահատական տալ:

«Բայց, բնականաբար, մտահոգություններ առաջացնում է. հաշվի առնելով թուրքական հատուկ ծառայությունների գործունեության ոճը, չի բացառվում, որ իրենք կփորձեն ստանալ այդ տեղեկությունները: Նկատի ունեմ բռի, ագրեսիվ գործողությունները, որոնք նրանց կողմից իրականացվում են ամբողջ աշխարհում»,– նշեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե մտավախություն կա՞, որ թուրքական հատուկ ծառայություններն այս միջոցով կարող են օգտագործել ՀՀ քաղաքացիների տվյալները, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց. «Եթե, իհարկե, այդ տեղեկատվությունն ընկնի թուրքական ծառայությունների ձեռքը… Տեսե՛ք, այստեղ շատ նուրբ տեղեկատվություն կա: Օրինակ՝ դեսպանատները պահանջում են բանկային հաշիվների քաղվածք: Սա շատ կարևոր տեղեկատվություն է, օրինակ՝ հավաքագրման համար: Այսինքն՝ կարևորագույն կետերից մեկը մարդու ֆինանսական վիճակի մասին իմանալն է: Մեծ հաշվով՝ այստեղ խոցելի լուրջ կետեր կան, որոնք կհետաքրքրեն հատուկ ծառայություններին»:

Դիտարկմանը, թե կա մտահոգություն, որ տվյալ կազմակերպության հետ համագործացություն կլինի, փորձագետը նշեց. «Բացառել չենք կարող: Իհարկե, ինչի մասին որ խոսում ենք, խոսում ենք տեսականորեն: Ոչ կարող ենք հաստատ իմանալ, թե ինչ եղավ, ոչ էլ կարող ենք բացառել»:

Հավելենք, որ փորձեցինք հարցի շուրջ պարզաբանում ստանալ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից: Նախարարությունից մեզ հայտնեցին, որ հարցի շուրջ այս պահին տեղեկանք է պատրաստվում:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում