Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

ՀՀ–ն բարդ կացության մեջ է. կարող է գալ մի պահ, երբ մանևրելու հնարավորություն չլինի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը պատասխանել է «Փաստ»–ի հարցերին

– Պարոն Հակոբյան, ՌԴ Պետդումայի երկու ներկայացուցիչներ գրեթե նույն հայտարարությունն արեցին, ըստ որի՝ ՌԴ–ն հետևություններ է արել և նույն քանակի զենք չի վաճառում Ադրբեջանին: Սա մեսիջ է՝ ուղղված հակառուսական տրամադրությունները մեղմելո՞ւն, թե իսկապես ՌԴ–ի համար ՀՀ–ն կարևոր գործընկեր է:

– Այն, որ ՀՀ–ն ՌԴ–ի համար կարևորագույն գործընկեր է, փաստ է: Որքանով ՌԴ–ն է անհրաժեշտ ՀՀ–ին, ոչ պակաս ՀՀ–ն է անհրաժեշտ ՌԴ–ին: Խոսքը բոլոր՝ թե՛ քաղաքական, թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական հարցերի մասին է: ՀՀ–ն այն եզակի երկներից մեկն է, որն ունի ՌԴ ռազմաբազաներից մեկը: Սա ցույց է տալիս, որ ՀՀ–ն չի կարող ՌԴ–ի համար, թեկուզև միայն ռազմաքաղաքական ասպեկտից ելնելով, կարևոր նշանակություն ունեցող երկիր չլինել: Այլ հարց է, որ ՀՀ իշխանությունները կարևոր նշանակություն ունենալու գործոնը երբեք չեն կարողացել պատշաճ մակարդակով օգտագործել: Թերարժեքության զգացում է եղել. ՌԴ–ն մեզ անհրաժեշտ է, բայց մենք՝ գուցե ոչ այդքան: Բայց այս փաստը կարևոր է: Այն էլ նման փուլում, նման տարածաշրջանում: Հայաստանը շատ մոտ է այսօրվա կարևոր կռվախնձորին՝ Մերձավոր Արևելքին: Բացի այդ՝ կա նաև Կովկասի գործոնը:

Բնականաբար, հայտարարությունները մեսիջ են հասարակությանը: ՌԴ հատկապես ռազմաքաղաքական շրջանակները, որոնք առաջնորդվում են ոչ թե բիզնեսի, այլ ՌԴ–ի շահերով, հասկանում են, որ ՌԴ–ին որպես ռազմավարական դաշնակից ընկալելու մեջ որոշակի տրանսֆորմացիաներ են: Միգուցե այս պահին ՌԴ–ի համար դրանք կրիտիկական չեն, բայց բոլորը հասկանում են իրավիճակը: ՌԴ–ն այսօր աշխարհում այդքան շատ դաշնակիցներ չունի: Նշված շրջանակները սկսում են հասկանալ, այս պրոցեսը կարող է բավականին տհաճ անակնկալների բերել հենց ՌԴ–ի համար: Սրանով է պայմանավորված, ՌԴ–ում պրոհայկական լոբբինգային ուժերի ակտիվացումը, որոնք ՀՀ են ուղարկվում հաղորդելու այդ մեսիջները: Բայց սա չի նշանակում, որ այն, ինչ ասվում է, լինելու է, թեպետ լուրջ մեսիջներ են:

– Նշեցիք, ՌԴ–ն քիչ դաշնակիցներ ունի այսօր: ՌԴ– Արևմուտք լարված հարաբերությունների ֆոնին կան կոչեր, համաձայն որոնց՝ ՀՀ–ն կողմերի միջև երկխոսության հարթակներից մեկը կարող է դառնալ: Կարո՞ղ ենք ասել, որ նման մեսիջները տեղավորվում են նաև այս տրամաբանության մեջ:

– ՌԴ–ի որոշակի ակտիվության վրա, բնականաբար, մեծ ազդեցություն ունեն ՌԴ–ի հարաբերություններն այլ կենտրոնների հետ, առաջին հերթին՝ հենց Արևմուտքի: Այս պայմաններում ՌԴ–ում պրոռուսական ուժերը հասկանում են, որ պետք է հնարավորինս ամրացնել կապերն այն երկրների հետ, որոնք գոնե նոմինալ առումով հակառակ ճամբարում չեն: Այսինքն՝ թեև այդ երկրները կարող են լուրջ պայմանագրեր ստորագրել ԵՄ–ի հետ, բայց առայժմ չեն փորձում լքել ՌԴ–ի հետ հարաբերությունների նավը: Պարզ է, որ խնդիր կա կոնսոլիդացնելու բոլոր՝ այդ թվում արտաքին ռեսուրսները, որ կարողանան լուրջ աշխարհաքաղաքական կենտրոն մնալ:

– Իսկ մեր շահերից բխո՞ւմ է երկխոսության հարթակ դառնալու հանգամանքը:

– Այս տեսակետից, ՀՀ–ի համար, իհարկե, բարդ է: ՀՀ–ն բազմիցս է հայտարարել նշվածի մասին: Տեսական առումով սա գեղեցիկ է հնչում, բայց չեմ կարծում, որ թե՛ ՌԴ–ի, թե՛ Արևմուտքի հույսը հենց Հայաստանն է: Թե Արևմուտքը, թե՛ ՌԴ–ն, շատ լավ ըմբռնելով Հայաստանի իրավիճակի նրբությունը, մինչ օրս ՀՀ–ի առջև հստակ պահանջ ու երկընտրանքի խնդիր չեն դրել՝ վերջիվերջո, ո՞ւմ հետ ես: Այս պարագայում ՀՀ–ն փորձում է մանևրել: Ռազմաքաղաքական առումով «կրենը» դեպի Ռուսաստանն է, բայց մեր իշխանությունները փորձում են կոնպենսացնել իրավիճակը՝ հումանիտար ու տնտեսական «կրենը» որոշակիորեն ուղղել դեպի Արևմուտք:

– Ո՞րն է Հայաստանի նրբությունը, նկատի ունե՞ք Ղարաբաղյան խնդիրը:

– Ես նկատի ունեմ այն իրավիճակը, որը կա Հայաստանի շուրջ: Դա թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական շրջափակումն է: Խնդիրը կապված չէ միայն Ղարաբաղի հետ: Տեսե՛ք, ԱՄՆ միշտ էլ ըմբռնումով է մոտեցել, օրինակ՝ ՀՀ հարաբերություններին Իրանի հետ: Նույնիսկ Իրանի նկատմամբ ամենալուրջ սանկցիաների դեպքում ՀՀ–ի վարած որոշակի քաղաքականության հանդեպ միշտ բավականին բարեհաճ է գտնվել: Ես գոնե հույս ունեմ, որ նույն դիրքորոշումը կլինի, օրինակ՝ ՌԴ–ից զենք գնելու խնդրի դեպքում: Թեպետ ԱՄՆ պատկան մարմինները զգուշացրել են, որ կարող է դրան էլ գործը հասնի, բայց ԱՄՆ–ում հասկանում են, որ դա իմիջային շատ լուրջ հարված կարող է հասցնել ԱՄՆ–ին: Նույնը ՌԴ–ի պարագայում է: Մենք տեսանք, որ ռուսական պաշտոնական շրջանակները բավականին մեղմ վերաբերվեցին ՀՀ–ի՝ դեպի ԵՄ մանևրներին: ԱՄՆ–ն Իրանի դեպքում մեղմ է վերաբերվում ՀՀ–ին, որովհետև հասկանում է, որ այլ ճանապարհ չկա՝ հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակումը: Իսկ թե որքան կշարունակվի աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների այս մոտեցում, բարդ է ասել: Միշտ կախված է այն վտանգը, որ կողմերից մեկը կարող է «свой–чужой»–ի հարց դնել, այսինքն՝ հիմա դու իմ հե՞տ ես, թե ոչ: Այս համատեքստում ԱՄՆ–ի կողմից ՀՀ–ին ֆինանսական օգնություն չցուցաբերելու վերջին որոշումը կարելի է որպես նախազգուշացում կամ կոշտացում համարել: Ամեն դեպքում, ռուս–արևմտյան հարաբերությունների գերլարումը բավականին բարդ կացության մեջ է դնում ՀՀ–ին: Կարող է գալ մի պահ, երբ մանևրելու հնարավորություն այլևս չի լինի:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում