Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yield
Lifestyle

Ինչու էին ազատազրկել Վլադիմիր և Մարգարիտա Բարխոյանների հորը?

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է կեղծ կտրոններ պատրաստելու գործով դատական վճիռը: Դատարանի դահլիճից ազատ է արձակվել այս գործի շրջանակներում կալանավորված՝ երգիչներ Մարգարիտա և Վլադիմիր Բարխոյանների հայրը՝ Սամվել Բարխոյանը: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սամվել Բարխոյանի փաստաբան Կարեն Սարդարյանը:

Նրա խոսքով՝ իր պաշտպանյալը լիովին ընդունել է մեղքը և ամբողջովին հատուցել հանցագործությամբ պատճառված վնասը:

Նշենք, որ գործը նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը նրան ազատազրկման էր դատապարտել, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառել: Հավելենք՝ այս գործով արդեն մեկ տարի է՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննություն էր ընթանում: Հարուցված քրեական գործով ինն անձի առաջադրվել էր մեղադրանքներ:

Այսպես, ըստ մեղադրանքի, գործով անցնող Արտյոմ Գալստյանն՝ ունենալով «HEIDELBERG GTO 52» մոդելի պոլիգրաֆիական տպագրության համար նախատեսված սարքավորում և զբաղվելով ապօրինի տպագրությամբ, ինչպես նաև տեղեկացված լինելով Հրաչ Մանգասարյանի կողմից խարդախության եղանակով` տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոնների այլ անձանց իրացման միջոցով, մեկ միասնական դիտավորությամբ առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակությունը կազմակերպելու մտադրության մասին, 2015թ. սեպտեմբեր և դեկտեմբեր ամիսներին վերջինիս հետ հանցավոր համաձայնության է եկել` նշված գործունեությանն օժանդակելու վերաբեյալ, և տպագրելով` իրավունք վերապահող և պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթղթերի` տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնների 1.200 կեղծ ձևաթղթեր, դրանք փոխանցել է Հրաչ Մանգասարյանին, յուրաքանչյուրի համար ստանալով պայմանավորված 1.000 ՀՀ դրամ գումարը: Այնուհետև, այն իրագործելով, ՀՀ տարբեր մարզերում խաբեության եղանակով պատճառել է առանձնապես խոշոր չափերի, նվազագույնը 10.650.000 ՀՀ դրամ գույքային վնաս:

Ըստ Սամվել Բարխոյանին առաջադրված մեղադրանքի, նա՝ հանդիսանալով «Վիկտորիա-Արման» ՍՊԸ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանի աշխատակից, շահադիտական դրդումներով, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոնների իրացմամբ` օրինական կերպով կտրոններ ձեռք բերելու համար դիմած քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 7.046.750 ՀՀ դրամ է ստացել:

Նշենք, որ մեղադրողն իր մեղադրական ճառում միջնորդել էր Սամվել Բարխոյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախության փորձ, 34-184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառած՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու փորձ և դատապարտել 5 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ դեռևս 2016թ. սեպտեմբերի 6-ին, ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական, որոնողական և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել էր կեղծ փաստաթղթերի պատրաստման և իրացման հանցավոր գործողությունների շարք:

Երևանում, ինչպես նաև ՀՀ տարբեր մարզերում, բազմաթիվ քաղաքացիների տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ վաճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ապրիլի 20-ին Երևանի տեխզննման կետերում, առանձին համայնքների վարչական շենքերի վարձակալված սենյակներում, որոշ քաղաքացիների բնակարաններում կատարված թվով 19 միաժամանակյա խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է տեխնիկական զննության 1000-ից ավելի կեղծ կտրոն, գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր և էլեկտրոնային կրիչներ: Նախաքննության ընթացքում ձեռք բերված լրացուցիչ տվյալների հիման վրա հայտնաբերվել է նաև տպարանը, որտեղ պատրաստվել են տեխզննման կեղծ կտրոնները: