Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
Lifestyle

Սուրբ Զատկի խորհուրդը և սեղանի պարտադիր կերակրատեսակները

Հեղինակ` Արուսյակ Հոխիկյան

Այս տարի Ապրիլի 1–ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը, որնայլ կերպ կոչվում է Սուրբ Զատիկ։ Զատիկ բառն առաջացել է զատում բառից՝ անջատում, փոփոխում: Դա պատահական չէ, քանի որ այն խորհրդանշում է մարդկության մեղքերից ազատումը, թողությունն ու վերադարձը դեպի աստվածայինը, և Քրիստոսն է այն նոխազը, այն զոհը, որի միջոցով մարդկությունը մեղքերի թողություն է ստանում, արժանանում կյանքի, հետո նաև հարության շնորհի:

 

Կարևոր է նշել, որ Զատիկի օրը փոփոխական է: Այն նշվում է գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը: Հարության այս գարնանային խորախորհուրդ տոնն ամեն տարի համընկնում է մարտի 22-ից մինչ ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածին:

 

“Քրիստոս հարյավ ի մեռելոց”: Այսպիսի խոսքերով են քրիստոնյաներն այս օրը դիմավորում մեկմեկու, որին որպես պատասխան հաջորդում է դիմացինի “Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի”արտահայտությունը:

 

Պետք է նշել, որ Զատիկը տոնում են ոչ միայն քրիստոնյաները: Այլ դավանքանքի հարող ժողովուրդներից շատերի մոտ այն ևս նշվում է՝ որպես ձմռանից զատում և դեպի գարունը, հետևաբար նաև վերածնունդը ընթանալու խորհրդանիշ:

Հայկական ավանդույթների համաձայն Զատկի տոնին հայ տանտիկինները սեղանին են դնում կարմիր ներկված ձվեր: Ձուն սկզբի, նոր սաղմնավորվող կյանքի խորհրդանիշն է, այն նաև խորհրդանշում է աշխարհը, իսկ կարմիր գույնի ընտրությունը կապվում է Քրիստոսի՝ մարդկության մեղքերի ու քավության արժանանալու համար թափված արյան հետ:

Ժամանակակից աշխարհում ընդունված է Զատկի ձվերի գույնզգույն ներկումը, որն ըստ եղկեղեցական ավանդույթների, ոչ մի կապ չունի տոնի հետ, ավելին, եկեղեցու կողմից հորդորվում է նախընտրել միայն կարմիր գույնը: Ի դեպ, կարմիր գույնը ստանալու բնական տարբերակներից Հայաստանում ամենից շատ նախընտրում են սոխի կեղևն ու տորոնի արմատը: Արևելյան երկրներում ապրող քրիստոնյաներն այս գույնը ստանում են նաև զաֆրանի շնորհիվ: Արհեստական տարբեր տեսակի սննդային գունանյութեր ևս օգտագործվում են՝ ցանկալի կարմիրը ստանալու համար:

Ծիսական սեղանին ըստ ավանդության պետք է լինի նաև խաշած ձուկ, կաթնահունց, տարբեր տեսակի վայրի կանաչիներ, բրնձով ու չամիչով փլավ, ինչպես նաև կարմիր գինի:

Այս կերակրատեսակներից յուրաքանչյուրն իր խորին խորհուրդն ու նշանակությունն ունի:

Խաշած ձուկը ոգեկոչում է անապատում Քրիստոսի կողմից սնունդը հրաշք կերպով բազմացնելու ու սովահար հավատացյալներին կերակրելու աստվածաշնչյան պատմությունը:

Ըստ Նոր կտակարանի ձկան խորհրդանիշը կապվում է նաև Քրիստոսի անվան հետ ուղիղ կերպով. Քրիստոս անվան հնագույն աքրոնիմը հունարեն հենց այդպես էլ հնչում է` իխտուս:

Բրնձով ու չամչով փլավը ևս կարևորր խորհուրդ ունի: Այս տոնին սեղաններին նաև կարևոր տեղ ունեն ամեն տեսակի ծլովի հատիկեղեն: Իսկ հենց սպիտակ բրնձի ընտրությունը զատկական ավանդական փլավի համար ևս պատահական չէ: Չամիչը քրիստոնյաներն են, որոնց հավատի շնորհիվ էլ մարդկությունը մաքրվում է: Այդ մաքրության խորհրդանիշն էլ հենց սպիտակ բրինձն է:

Զատկայան ծիսական սեղանները զարդարում է նաև կաթնահունցը, որը հաճախ կլոր ձևավորում ունի ու հյուսքի տեսքով է պատրաստվում: Կլոր շրջանը հավերժական շարժման խորհրդանիշն է, իսկ այ հյուսքը, ինչպես նաև հացահատիկը, որից այն պատրաստված է, խորհրդանշում են կրկին ու կրկին բնության զարթոնքն ու կյանքի շարունակականությունը:

Էլ ինչ զատկական սեղան, առանց հայկական կարմիր գինու: Գինին հատուկ նշանակություն ունի հայ ժողովրդի համար: Չէ՞ որ խաղողի որթն է Աստծո կողմից օրհնված ու առաջինը Աստծուն որպես արարիչ ընդունած ժողովրդի խորհրդանիշը: Արարատյան դաշտում աճող ոսկեհատ խաղողից ծնված գինով է, որ քրիստոնյա ժողովուրդը շնորհավորում է մեկմեկու:

Ըստ ավանդության, Զատկին նախորդող շաբաթ օրն արդեն կարելի է պատրաստել զատկական ծիսական կերակրատեսակներն ու ճրագալույցի պատարագից հետո ընտանիքի անդամների հետ նստել ծիսական սեղանի շուրջ՝ շնորհավորանքներով հիշատակելու Քրիստոսի հրաշափառ Հարությունը: