Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
uncategorized

Գարիկ Քեռյան. «Ռուսաստան–Արևմուտք հակամարտությունը երկար չի տևի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանը «Փաստ»–ի հետ զրույցում, անդրադառնալով Մեծ Բրիտանիայից, ԵՄ անդամ 14 երկրներից և ԱՄՆ–ից ՌԴ դիվանագետներին արտաքսելու դեպքին, նշեց, որ այն Արևմուտք–Ռուսաստան առճակատման դրսևորումներից ընդամենը մեկն է:

«Եթե նման առճակատում չլիներ, որն օրեցօր խորանում է, ապա ռուս նախկին հետախուզության աշխատակցի ու նրա դստեր թունավորման փաստը թեև երկկողմանի ալեկոծություններ կառաջացներ, սակայն չէր կարող նման հետևանքների հանգեցնել»,– ասաց Գ. Քեռյանը:

Հետահայաց դիտարկում կատարելով Խորհրդային տարիների ԽՍՀՄ– Արևմուտք սառը պատերազմի տարիներին, նա նշեց, որ դեսպաններ արտաքսելու դեպքեր շատ են եղել: Նման վարքագիծն անընդհատ կրկնվել է ամենատարբեր ճգնաժամերի և երկկողմանի հարաբերությունների ընթացքում:

«Առիթը եղավ թունավորումը, սակայն խորքային պատճառներից ոչ միայն սիրիական հարցն է կամ ուկրաինական հակամարտության խորացումը, այլև էներգետիկ ծրագրերը: Այսօր Արևմուտքը ցանկանում է ազատվել ռուսական էներգետիկ կախվածությունից, փորձում է տապալել «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցումը, որպեսզի Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցներն ունենան իրենց հետևանքները»,– ասաց Գ. Քեռյանը:

Խոսելով այս քայլով Արևմուտքի՝ Սիրիայում ռուսական ներկայությունը նվազեցնելու և Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու ցանկության մասին, նա նշեց, որ այս տարածքում հակամարտությունը մտել է մի փուլ, որտեղ բոլորը կռվում են բոլորի դեմ:

«Իհարկե սիրիական դեպքերը նույնպես նպաստել են Ռուսաստանի հետ հարաբերությունների սրմանը: Թուրքիան իր խաղն է սկսել, Իրանը իր դաշնակիցների հետ փորձում է իր դիրքերն ամրապնդել, Ասադը հրաժարվում է իր խոստումը կատարել և այլն: Եվ ներկայում ստեղծվել է մի իրավիճակ, որ իրականում հստակ պարզ չէ, թե ով ում բարեկամն է, քանի որ արտաքին ուժերի ցանկությունները նույնպես իրար են խառնվել»,– ասաց Գ. Քեռյանը:

Նա չբացառեց նաև, որ այս ամենի արդյունքում կարող է բարդանալ նաև Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը:

«Մենք առայժմ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին պետք է և՛ տարածաշրջանային, և՛ արցախյան խնդրի կարգավորման տեսանկյունից մոտենանք: Եվ, հաշվի առնելով Մինսկի խմբի ձևաչափը, պարզ է, որ համանախագահող երկրների ներկայացուցիչներից մեկի և մյուս երկուսի միջև ճգնաժամ է խորանում: Եվ նման իրավիճակում հույս ունենալ, որ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ–ը կարող են համագործակցել և որոշակի առաջընթաց ապահովել արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, բավականին անիրատեսական է: Այնպես որ, թվում է, թե Ռուսաստանի շուրջ տեղի ունեցող գործողությունները մեզ չեն վերաբերում, բայց այս ամենը բանակցային գործընթացի համար բավականին անբարենպաստ ազդեցություն կարող է թողնել»,– ասաց Գ. Քեռյանը:

Նա չբացառեց նաև, որ տեղի ունեցող գործընթացը հերթական սառը պատերազմի նշան է, բայց որ այն կարող է նախկին՝ ԽՍՀՄ–Արևմուտք երկարատև պայքարին նմանվել՝ նա քիչ, նույնիսկ անհավանական համարեց:

«Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը պատժամիջոցներից հսկայական տնտեսական կորուստներ է ունենում և՛ Ուկրաինայում, և՛ Սիրիայում, ինչը Ռուսաստանին կստիպի որոշակի զիջումների գնալ: Բացառված չէ, որ այս իրավիճակում Ռուսաստանի և Արևմուտքի միջև գործարք տեղի ունենա, քանի որ այդ պատժամիջոցների պատճառով միաժամանակ հսկայական տնտեսական վնասներ է կրում նաև Արևմուտքը: Եվ երկու կողմերի տնտեսական շահերը կարող են ստիպել թուլացնել լարվածությունը և վերացնել պատժամիջոցները: Բայց որ լարվածության թուլացումն անպայման կուղեկցվի գործարքով, միանշանակ է»,– ասաց Գ. Քեռյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում