Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds
uncategorized

Ընդդիմությունը չի կարող ՀՀԿ–ին պարտադրել, որ Սերժ Սարգսյանի փոխարեն Շմայսին կամ Շուշանին վարչապետ դարձնի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը հարցազրույցներից մեկում տեսակետ էր հայտնել, թե ինքը կողմ է, որ ընդդիմությունը ինստիտուցիոնալ պայքար մղի իշխանությունների դեմ, ոչ թե փողոց դուրս գա: Նա նշել էր, որ փողոցային պայքարն իր մեջ ժողովրդի հանդեպ շանտաժի էլեմենտներ է պարունակում:

«Չի կարելի գնալ ՊՊԾ գունդը գրավել, հետո ժողովրդին ասել՝ հաց բերեք, ջուր բերեք: Դա ընդունելի չէ ինձ համար»,– ասել է Ա. Սարգսյանը:

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական հարցերով փորձագետ Ստյոպա Սաֆարյանը, ով նախկինում ինչպես ակտիվ կուսակցական անցյալ է ունեցել, այնպես էլ ԱԺ ընդդիմադիր ֆրակցիայի պատգամավոր է եղել և բավականին մոտիկից ծանոթ է ընդդիմության պայքարի բոլոր ձևերին, կարծում է, որ հիմա, երբ դրանք անցյալում են, պայքարի ձևերի արդյունավետության մասին խոսելն այդքան էլ ճիշտ չէ:

«Դա նույնն է, եթե հարցնենք՝ դանակը լավ գործիք է՞, թե՝ վատ: Բնական է՝ լավ գործիք է, եթե կենցաղային նպատակներով է օգտագործվում, և վատ, եթե մարդասպանության համար է օգտագործվում: Խնդիրն ավելի շատ ընդդիմության գործողությունների ծրագրերի մեջ է, ինչն էլ բերում է հիասթափության: Եվ դա ինստիտուցիոնալ կանվանվի, թե փողոցային, որևէ նշանակություն չունի: Երկու դեպքում էլ կարող է ընդդիմության պայքարը ոչնչի չհանգեցնել և աննպատակ լինել: Այսինքն, խնդիրը գործողությունների ծրագիր, ստրատեգիա, ստրատեգիական միտք ունենալն է: Ընդդիմությունը պետք է միշտ իր ծրագրերով ավելի առաջ լինի իշխանությունից, պլան Ա ու Բ ունենա: Մի բան, որը երբեք չենք ունեցել»,– ասաց Ս. Սաֆարյանը:

Նա համաձայն է Ա. Սարգսյանի այն մտքի հետ, որ ընդդիմությունը պիտի այնպիսի քայլերի դիմի, որ հետո հաց ու ջուր բերելու անհրաժեշտություն լինի, քանի որ դա իրականում ոչ մի տեղ տանող ճանապարհ է:

«Ժողովուրդը ինքնուրույն չի կարող պայքար մղել: Եվ հենց դրա համար են կուսակցությունները, որպեսզի առաջնորդեն նրանց: Իսկ քաղաքական պայքարը միայն մեկ ուղղությամբ պատկերացնելը նշանակում է խուզել, նեղացնել քաղաքականությունը»,– ասաց Ս. Սաֆարյանը:

Փորձագետի կարծիքով ՀՀԿ–ն այսօրվան պատրաստվել է ամենաքիչը 5 տարի առաջ, իսկ ընդդիմադիր ուժերի կողմից վարչապետի ընտրությունից 15–20 օր առաջ որևէ քայլ ձեռնարկելը նա լուրջ չի համարում:

«Միանշանակ է, որ Սերժ Սարգսյանն ավելի լուրջ ու սթափ է, քանի որ 4–5 տարի առաջ է սկսել նախապատրաստվել այս օրվան: Իսկ ընդդիմությունն ուզում է 5 տարվա գործը 15 օրում կատարել: Բայց այդպիսի քաղաքականություն չի լինում: Նույն ձևով կարելի է մտածել, որ երկիրը կարելի է 5 տարի չկառավարել, հետո 15 օրում կառուցել, ինչ է եղել, որ: Դրա համար եմ ասում, որ եթե ընդդիմությունը ստրատեգիական միտք ունենար, ապա այսօրվա խնդիրը 5 տարի առաջ կդներ, ոչ թե վարչապետի ընտրությունից 15 օր առաջ: Եթե այսօր խորհրդարանում ՀՀԿ–ն մեծամասնություն ունի, ապա իր իրավունքն է և կարող է Շմայսից սկսած, Շուշան Պետրոսյանով վերջացրած, ում թեկնածությունը ցանկանա, նրան էլ առաջադրի: Եվ եթե ընդդիմադիր ուժերը ժամանակին որևէ պրոցես չեն տարել ԱԺ ընտրությունների արդյունքները չճանաչելու և այն վիճարկելու համար, ավելին՝ ընդունել են արդյունքները, բա հիմա ինչի՞ համար են պայքարում: Այս պայմաններում ընդդիմությունն ուզում է ասել, որ ի՛նքը պետք է ասի, թե ՀՀԿ–ն ում թեկնածությունը պետք է առաջադրի՞: Սա քաղաքագիտական տեսանկյունից նոնսենս է, քանի որ դու չես կարող որևէ կուսակցության պարտադրել, որ ինքը Սերժ Սարգսյանի փոխարեն Շուշան Պետրոսյանին առաջադրի, քանի որ վարչապետի թեկնածուի առաջադրումը տվյալ կուսակցության իրավունքն է»,– ասաց Ս. Սաֆարյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում