Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
Politics

Գագիկ Գինոսյան. «Ամենամեծ սխալը նրանց հերոսի կոչում չշնորհելն էր». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար, արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը պատասխանել է «Փաստ»–ի հարցերին:

– Պարո՛ն Գինոսյան, Ապրիլյան քառօրյա պատերազմից երկու տարի է անցել: Մեր կյանքի ու ապրելակերպի մեջ ինչ փոխվե՞ց:

– Բնականաբար, ինչ–որ բան փոխվել է, բայց ոչ այն չափի, որն անհրաժեշտ էր: Հասարակությունը փոխվեց: Խոսքը պատասխանատու շերտի մասին է, որովհետև կա մի շերտ, որը նույնիսկ ապրիլյան պատերազմի օրերին էր շարունակում գարեջրատներում մնալ՝ անտեսելով դեպքերն ու իրադարձությունները: Ավելի լուրջ սպառազինության ու ռազմարդյունաբերության տեսանկյունից քայլեր էլ են արվում, բայց դանդաղ և ոչ այն ծավալներով, որն անհրաժեշտ էր:

– Հիմա էլ չի բացառվում նոր պատերազմի վերսկսումը: Ապրիլից հետո արեցի՞նք անհրաժեշտ հետևություն, որով կարող ենք առաջնորդվել նոր պատերազմի դեպքում:

– Կարծում եմ՝ հասարակությունն ավելի մոբիլ է դարձել և ավելի արագ է արձագանքում ցանկացած զարգացման: Բայց նոր պատերազմին պատրաստվելու մեծագույն բաժինը բանակինն է, և բանա՛կը պետք է նախապատրաստված լինի: Կուզենայի, որ 2016 թ. մեր թերություններն ու սխալները չկրկնվեն թե՛ մոբիլիզացիայի, թե՛ ռազմարդյունաբերության, թե՛ սահմանին ոչ բավարար սպառազինության և հագեցվածության առումներով:

– Ապրիլյան թեժացումներին միասնականություն դրսևորվեց: Ընդամենը երկու տարի է անցել, բայց շատերն այդ միասնականությունը կարոտով են հիշում:

– Կարծում եմ՝ կարոտելու խնդիր չկա, որովհետև վերջին ժամանակներում համախմբվածության և միասնականության փաստն ավելի քան ակնհայտ է: Բայց մոբիլիզացիայի առումով մենք շատ լուրջ թերացումներ ունեցանք և այդ համախմբվածությունը, կուտակված մարդկային ռեսուրսը, հայրենադարձության մեծ ալիքը չօգտագործվեց: Մարդիկ գալիս էին պատերազմին մասնակցելու ու օգտակար լինելու իրենց երկրին: Այդ ալիքը դեմ առավ անկազմակերպվածության պատին, այնինչ այդ ներուժը պետք էր օգտագործել, թույլ չտալ, որ այդ հայրենադարձությունը կանգ առնի: Մոբիլիզացիոն ոչ բավարար կազմակերպվածության ու այդ ներուժը սխալ օգտագործելու պատճառով եկածները նորից հետ վերադարձան: Այս տեսանկյունից վտանգավոր է ևս մեկ անգամ այդ սխալը թույլ տալ: Ցանկացած սահմանապահ դիրք կես ժամ հետո պետք է համալրված լինի մոտակա բնակավայրում ապրող տղամարդկանցով: Եթե թուրքը իմանա, որ յուրաքանչյուր դիրքում կես ժամ հետո իր դեմ կլինի ոչ միայն զորքը, որը խրամատում է, այլ տասնապատիկ ու քսանապատիկ շատ զորք, չի փորձի ոտնձգություն անել: Եկան մարդիկ, ովքեր չկարողացան անտարբեր լինել՝ այն շերտը, որը սրտացավ է երկրի համար: Մեր երկրում ստեղծված անթույլատրելի պայմանների պատճառով է, որ շատերը հեռացել են: Սա ևս մեկ անգամ ապացուցեց, որ մարդիկ իրենց հաճույքի համար չեն հեռացել, այլ պարտադրված՝ հոգալու հանապազօրյա հացի խնդիրը: Նրանք ոչ միայն ուղղակի վերադարձան, այլ եկան հայրենիքը պաշտպանելու: Պետք է անել ամեն ինչ, որ վերադարձը հայրենիք անդառնալի լինի:

– Ապրիլյան պատերազմի մասնակիցները գնահատվեցի՞ն:

– Ամենամեծ սխալն իրենց ՀՀ հերոսի կոչում չշնորհելն էր, իսկ դրանից հետո ինչ–որ մարդկանց շնորհելը, ովքեր պատերազմի և հերոսության հետ որևէ առնչություն չունեն: Պարգևատրեցին արվեստագետների, բիզնեսմենների նոր շերտեր: Իրականում ազգն ունի իրական հերոսի կարիք: Վայ այն ժողովրդին, ով հերոս չունի: Ապրիլն ապացուցեց, որ մենք ունենք իրական հերոսներ, ովքեր այդպես էլ պետականորեն չստացան այդ կոչումը: Նրանց հերոսության մասին մասնավոր բարձրաձայնվեց, պաշտոնական օղակներով էլ խոսվեց, բայց պետականորեն չամրագրվեց այդ կոչումը: Ապրիլից հետո Էդուարդո Էռնեկյանը ստացավ ՀՀ հերոսի կոչում, ինչն անընդունելի էր: Թող «Հայրենիքին մատուցած ծառայությունների» համար մեդալ տային… բայց երբ իրական հերոսություն է կատարվում…

Բահով անօդաչու թռչող սարք է ոչնչացվում, զինվորը կասեցնում է հակառակորդի ներխուժումը: Կարծում եմ՝ հերոսության մասին այլ կերպ ինչ–որ մեկնաբանություն տալ պետք չէ: Նույն վերաբերմունքը հաշմանդամություն ունեցողների նկատմամբ է: «1000» դրամների ծրագիրը միգուցե աշխատում է, բայց աշխատում է 2017 թ. հետո վիրավորվածների համար: Բայց գոնե ապրիլյան օրերին վիրավորված երիտասարդների դեպքում այդ ծրագիրը պետք է աշխատեր: Հետո իշխող կուսակցությունը զոհվածի ծնողին խաբկանքով ներքաշեց նախընտրական քարոզարշավի մեջ, ինչը անբարոյականություն էր: Այսինքն՝ այս ամենը ցուցիչ էր, թե ինչ վերաբերմունք ունեցանք ապրիլյան պատերազմի մասնակիցների կամ զոհերի նկատմամբ:

– Կոչումներից խոսեցիք: Վաղուց կան կարծիքներ, որ դրանք արժեզրկված են: Նշեցիք, որ պետականորեն պետք է ամրագրվեր հերոսի կոչումը: Իսկապե՞ս այդքան կարևոր է, առանց դրա չգիտե՞նք, թե ով է իրական հերոսը:

– Բնականաբար՝ Կոմիտասին ժողովրդական արտիստի կոչում տալ պետք չէ: Բայց օրվա թոհուբոհի մեջ անընդհատ աչքդ են մտցնում կոչումը ու ասում, թե ինչ ներդրում է արել բիզնեսմենը: Եվ դեռ հարց է՝ Հայաստանի զարգացման համա՞ր, թե որոշ պաշտոնյաների բիզնեսի մեջ: Պետք չէ մտածել, որ ազգը գնահատում է Նժդեհին, Կոմիտասին ու Անդրանիկին: 70 տարի ազգը շատ դեպքերում խուժանին ասում էր Նժդեհի բանդա: Շատ դեպքերում սովորական մահկանացուն, ով դպրոցական դասագրքից զատ ոչինչ չի կարդում, ուտում է այն կերակուրը, որն իրեն հրամցվում է: Նա չի փորձում գտնել այն, ինչն առողջարար է: Այսօրվա թոհուբոհի մեջ նոր սերնդին ճիշտ դաստիարակելու համար կամ ընդհանրապես պետք է բացառվեն կոչումները, կամ պետք է արժևորվի իրականությունը: Մենք տեսնում ենք խեղաթյուրված արժեհամակարգ, երբ բիզնեսմենին կարելի է հերոսի կոչում տալ, իսկ հերոսի կոչմանն արժանի մարդու մորն ասել՝ քո տղան բավարար հերոսություն չէր արել:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում