Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times
uncategorized

Օլիգարխիայի անձեռնմխելիության ապագան.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախաապրիլյան կրքերը քանի գնում այնքան ավելի թեժ տեսք են ստանում։ Դա կապված է հատկապես ցուցակների և դրանցում լինել–չլինելու հետ։ Եթե ընդդիմության պարագայում այդ ցուցակները կորոշվեն ըստ հնարավոր դաշինքների, ապա այդքան էլ պարզ չէ իշխող կուսակցության դեպքում։ Հատկապես վերջին շրջանում և համագումարից հետո ՀՀԿ առաջնորդը հասկացնում է, որ ուզում է տեսնել այլ խորհրդարան։ Սա կապված է ինչպես ներքին ինտրիգների, այնպես էլ արտաքին խնդիրների հետ։ Ակնհայտ է, որ նախկին կառավարությունների հետ սերտաճած օլիգարխիան անգամ ընտրություն կեղծելու մեխանիզմներում չուներ գրագիտության բաղադրիչ։ Վերջին փորձաքարը հանդիսացավ սահմանադրական հանրաքվեն։ Օլիգարխներից ոմանք «ալարեցին» փող ծախսել կամ խնայեցին այն, և օրվա վերջում հայտնվեցին շատ ծանր վիճակում։ Նրանք ստիպված եղան հերթական անգամ դիմել քուչի խուժանին և բռնությանը։ Այս վերջինն անշուշտ ձեռնտու չէր Սարգսյանին, ով նախատեսել էր առանց խոչընդոտների հաղթանակ։ Աղմուկն ընդհանրապես ստվերում է ցանկացած ընտրական պրոցես։ Սա Սարգսյանը շատ լավ գիտի։ Մյուս կողմից էլ առաջ է գալիս պատգամավորական բաղձալի անձեռնմխելիության խնդիր։ Սակայն, հայտարարված ինտելեկտուալ և բանիմաց կազմով խորհրդարանի պարագայում, ներկայի օլիգարխները և կլանային հեղինակությունները չեն կարող տեղ ունենալ։ Թերևս սրանով պայմանավորված կլինի նաև վարչապետին լայն լիազորություններով ՀՀԿ երկրորդ դեմք նշանակելու հանգամանքը։ Վարչապետի գործոնը հատկանշական երանգներ է ստանում օլիգարխիային, թեկուզ ներկուսակցական խաղերում սանձելու գործում։ Սարգսյանը, լինելով բարդ կոմբինացիաների սիրահար, կարող է խաղացնել այս տարբերակը։ Այսինքն, ուղիղ հաղորդագրություն առ այն, թե ինչը դուք ժամանակին բռնությամբ էիք անում, նոր թիմը կանի անաղմուկ։ Կա երրորդ, ավելի էական գործոնը։ Դա հասարակության մեջ սասանված հեղինակության վերականգնումն է։ Յուրաքանչյուր օլիգարխ բդեշխ է իր տիրույթներում, քանի դեռ իշխանությունը դա թողնում է։ Այդ տարածքների բնակիչների հարգանքն առ օլիգարխներ ուղիղ համեմատական է նրանց հանդեպ տածած վախի։ Սա փաստ է։ Սարգսյանն ինքն էլ գիտի, որ հասարակության մեջ հավատ ամրապնդելու համար պետք է ազատվել կամ գոնե երկրորդել այդ խավին։ Կա նաև արտաքին գործոնի պարագան։ Նոր Սահամանադրությամբ, երբ Ազգային ժողովի դերը կարևորվում է, առաջ է գալիս կազմի բանիմացության և իրականում աշխատելու խնդիր։ Գաղտնիք չէ, որ օլիգարխների մի զգալի մասը, որոնք խորհրդարանում են, անցնող հինգ տարիների ընթացքում որևէ նախագիծ չեն ներկայացրել, որևէ ելույթով հանդես չեն եկել ու բացակայել են շատ։ Հատկապես վերջինը, որոշ դեպքերում կասկածի տակ է դրել ՀՀԿ կողմից ներկայացված այս կամ այն օրենքի նախագծի ընդունումը։ Իսկ ՀՀԿ–ն, որպես կանոն, առանց Սարգսյանի իմացության որևէ բան չի ներկայացնում։ Այսինքն, ստացվում է, որ առաջնորդի գործերն ավելի քիչ կարևոր են, քան իրենցը։ Նույնն է վիճակը նաև թաղային–կլանային համակարգի ներկայացուցիչների մասով։ Միգուցե Սարգսյանը ֆոլկլորը պահելու և լրագրողներին ուրախություն պարգևելու համար մեկ–երկու նշանավորի թողնի, սակայն այն փաստը, որ մեծ մասի մուտքը համամասնական ցուցակ փակելու է, դա ակնհայտ է։ Սակայն, սա չի նշանակում, որ այդ նույն օլիգարխները չեն աշխատելու ՀՀԿ–ի համար։ Կաշխատեն ու ավելի լավ կաշխատեն, քանի որ նրանցից ոմանց պարագայում կդրվի ռեյտինգայինի խնդիր կամ ռեյտինգայինով ներկայացված թեկնածուին աջակցելու խնդիր։ Ու, ըստ այդմ կորոշվի նաև այդ անձանց բիզնես ապագան:


Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: